Մտածեք նրանց մասին, ովքեր ամենաշատն են մեզ վրա ազդեցություն թողնում:
Հետադարձ հայացք ձգելով նման մարդկանց կյանքին, ես միշտ զարմանքով բացահայտել եմ, որ նրանք ոչ միայն չեն փորձել ազդել ինձ վրա, այլև կարիք էլ չեն ունեցել իմ արձագանքին: Դրա փոխարեն նրանք ճառագել են այնպիսի՜ ներքին ազատություն…
Ուսումնասիրելով այդ մարդկանց, ես հասկացա, որ նրանք շատ ավելի մոտ են ինչ-որ բանի, քան իրենք իրենց:
Նրանք, որպես կանոն, գերազանցում են իրենք իրենց, որից էլ աճում է ազատությունը:
Նրանց այդ հավասարակշռությունը, այդ ներքին ազատությունը, այդ հոգևոր անկախությունն աներևակայելի վարակիչ է:
Իսկական ծառայությունը սկսվում է այն ժամանակ, երբ մենք ուրիշներին թույլ ենք տալիս դիպչել ինքներս մեզ գերազանցող կենտրոնին՝ անտեսանելի իրողությանը, Հորը:
Հենց Նա է կյանքի և բուժման աղբյուրը:
Եթե դու ունենում ես անսահման մենակության և հոգեկան տրտմության զգացողություն, ուրեմն պետք է չափազանց զգոն լինել: Հարցրու ինքդ քեզ՝ արդյո՞ք քո տեղը համապատասխանում է Աստծո կամքին: Քանզի այնտեղ, որտեղ Աստված քեզ ուզում է տեսնել, դու վստահության հնարավորություն ես ստանում և, եթե անգամ դու գնում ես ցավի միջով, քո սրտում խաղաղությունն է թևածում:
Հոգևոր կարգապահության մեջ ապրել նշանակում է լինել այնտեղ, որտեղ Աստված քեզ հետ է: Եվ որքան խորը դառնա քո հոգևոր կյանքը, այնքան քեզ ավելի հասկանալի կդառնա տարբերությունը՝ երբ ես դու ապրում Աստծո հետ և, երբ՝ առանց Նրա:
Սա նշանակում է հեռանալ այնտեղից, որտեղ Աստված այլևս քո կողքին չէ:
Աղբյուրը՝ Генри Нувен «Внутренний голос любви»
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ՝ Հենրի Նուվեն «Նա առաջինը սիրեց մեզ»
«Սիրո ներքին ձայնը» , «Պատկերացրու, որ…»
Уведомление: Նուվեն «Քո նվիրած իմ նոր հայացքը…» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հոգևոր կյանքի ամենամեծ թշնամին՝ ինքնամերժում | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ուսումնական նոյեմբեր. 11-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ