Դեկտեմբերի 17-ին ծնվել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը։
Նախ` ինչու Ֆրանցիսկոս: Բանն այն է, որ Հռոմի ներկայիս Պապը հաստատել է, որ իր անունը ընտրել է ի պատիվ Ֆրանցիսկ Ասսիզեցու: Ֆրանցիսկ Ասսիզեցին (1181-1226) կաթոլիկ եկեղեցու մեծագույն սրբերից է, Ֆրանցիսկյան միաբանության հիմնադիրը: Սերել է հարուստ ընտանիքից: Քսան տարեկան հասակում հրաժարվել է իր ժառանգությունից և հիմնել «մուրացկանների» միաբանությունը: Սրբադասվել է մահվանից երկու տարի անց:
Կյանքը ճամփորդություն է
Համացանցը անսպասելի հանդիպումների և միասնականության համար ապահովում է անսահմանափակ հնարավորություններ, հետևաբար, այն, իրոք, լավ բան է՝ Աստծո իսկական պարգև:
Ես կուզեի եկեղեցին աղքատ լիներ և աղքատների համար լիներ:
Այսօր մարդու հիմնարար իրավունքները խախտվում են ոչ միայն ահաբեկչության, ճնշումների և բռնության, այլև անազնիվ տնտեսական կառույցների պատճառով, որոնք առաջացնում են հսկայական անհավասարություն:
Փողը պետք է ծառայի, ոչ թե իշխի:
Յուրաքանչյուր տղամարդ և յուրաքանչյուր կին, ով պատրաստվում է պետական պաշտոն ստանձնել, իրեն պետք է երկու հարց տա. «Ես իմ հայրենակիցներին սիրո՞ւմ եմ այնքան, որ պատրաստ եմ նրանց լավ ծառայել: Ես խոնա՞րհ եմ այնքան, որ լսեմ ամեն մեկի կարծիքը և ընտրեմ ճիշտ ճանապարհ»:
Եթե դուք պատրաստ չեք դրական պատասխան տալ այս հարցերին, ուրեմն ձեր ծառայությունը օգտակար չի կարող լինել:
Մարքսիստական գաղափարախոսությունը արատավոր է, բայց իմ կյանքում ես հանդիպել եմ շատ մարքսիստների, ովքեր եղել են լավ մարդիկ:
Մարդկային արժանապատվությունը նույնն է մարդկային ցեղի բոլոր անդամների համար. եթե ես տրորում եմ անձի արժանապատվությունը, ապա ես ոտնահարում եմ իմ սեփականը:
Յուրաքանչյուր մարդ ոչ միայն իրավունք ունի ասելու այն, ինչն իր կարծիքով ճիշտ է և կարող է ծառայել ընդհանուրի շահերին, այլև պարտավոր է այդպես վարվել: Հետևություն. ոչ ճիշտ պատասխանի կամ անհարմար կարծիքի դեպքում բռնանալը ճիշտ չէ: Բայց, եթե իմ բարի ընկեր պարոն Գասպարին իմ մոր հասցեին անեծք է ասում, նա քթին հարված կուտի: Եվ դա նորմալ է, որովհետև մենք չենք կարող և չպետք է վիրավորենք ուրիշների հավատը՝ ծաղրելով նրանց:
Ես մեղավոր եմ: Սա առավել ճշգրիտ սահմանումն է: Սա ձևական խոսք չէ, և ոչ էլ գրական չափազանցություն: Ես ուղղակի մեղավոր եմ:
Աստված Քրիստոսի արյամբ քավել է մեզանից յուրաքանչյուրի մեղքերը, մեր բոլորի մեղքերը, ոչ միայն կաթոլիկների: Բոլորի, նույնիսկ՝ աթեիստների:
Եթե մարդը միասեռական է և լավ մտադրություններ ունի, ձգտում է Աստծուն, ապա ով եմ ես, որ դատեմ նրան:
Ես եկեղեցին համարում եմ դաշտային հիվանդանոց, ուր հայտնվում են մարտից հետո: Անիմաստ է վիրավորից հարցնել արյան մեջ խոլեստերինի կամ շաքարի մակարդակի մասին: Դու պետք է բուժես նրա վերքերը, իսկ հետո արդեն կարելի է խոսել նաև մնացած ամեն ինչի մասին:
Ինձ տխրեցնում են միանձնուհիները, ում դեմքերից վաղուց անհետացել է ուրախությունը:
Մարդու սրտին հաճելի է ուրախությունը:
Աղբյուրը՝ esquire.ru
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Լուսանկարը` Life Panorama AM. Reuters
Կարող եք ծանոթանալ նաև` Ֆրանցիսկ Ասսիզեցի «Տեր, իմ ձեռքերը միջնորդ դարձրու»
Ֆրանցիսկոս պապի ուղերձը երիտասարդությանը
Уведомление: Ֆրանցիսկ Ասսիզեցի «Տեր, իմ ձեռքերը միջնորդ դարձրու» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)