Ֆրանցիսկ Ասսիզեցի «Տեր, իմ ձեռքերը միջնորդ դարձրու»

StFrancis_part

Ֆրանցիսկ Ասսիզեցին կաթոլիկ եկեղեցու մեծագույն սրբերից է: Այս սրբի անվանը առաջին անգամ հանդիպել եմ, երբ թարգմանում էի Մայր Թերեզայի Նոբելյան ճառը: Ի դեպ, Հռոմի ներկայիս պապը հաստատել է, որ իր անունը ընտրել է ի պատիվ Ֆրանցիսկ Ասսիզեցու:  

Ֆրանցիսկ Ասսիզեցին (1181-1226) — Ֆրանցիսկյան միաբանության հիմնադիր: Սերում էր հարուստ ընտանիքից: Քսան տարեկան հասակում հրաժարվեց իր ժառանգությունից և հիմնեց «մուրացկանների» միաբանությունը, որը հաստատվեց Ինոկենտի Գ Պապի կողմից: Սրբադասվել է մահվանից երկու տարի անց:

Տեր, օգնիր ինձ

Տե՛ր, իմ ձեռքերը միջնորդ դարձրու խաղաղության Քո.

Այնտեղ, որտեղ ատելություն կա, թույլ տուր բերել Սեր,

Այնտեղ, որտեղ վիրավորանք կա, թույլ տուր բերել Ներում,

Այնտեղ, որտեղ անհամաձայնություն կա, թույլ տուր բերել Միասնություն,

Այնտեղ, որտեղ մոլորություն կա, թույլ տուր բերել Ճշմարտություն,

Այնտեղ, որտեղ կասկած կա, թույլ տուր բերել Հավատ,

Այնտեղ, որտեղ հուսահատություն կա, թույլ տուր բերել Հույս,

Այնտեղ, որտեղ վիշտ կա, թույլ տուր բերել Ուրախություն,

Այնտեղ, որտեղ խավար կա, թույլ տուր բերել Լույս:

Օգնի՛ր ինձ, Տե՛ր.

Ոչ այնքան մխիթարություն փնտրել, որքան ինքս ինձ մխիթարել,

Ոչ այնքան հասկացվածություն փնտրել, որքան ինքս ինձ հասկանալ,

Ոչ այնքան սեր փնտրել, որքան ինքս ինձ սիրել:

Քանզի ով տալիս է, նա ստանում է,

Ով մոռանում է իրեն, վերստին գտնում է ինքն իրեն,

Ով ներում է, նրան ներում են,

Ով մեռնում է, նա վերածնվում է Հավերժական կյանքում:

Օգնի՛ր ինձ, Տե՛ր.

Դարձրու իմ ձեռքերը միջնորդ Քո խաղաղության:

Աղբյուրը` Франциск Ассизский

Թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Սուրբ Ֆրանցիսկոս Ասսիզեցու նկարը` վիքիպեդիայից

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

2 отзыва на “Ֆրանցիսկ Ասսիզեցի «Տեր, իմ ձեռքերը միջնորդ դարձրու»

  1. Уведомление: Մտքեր Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինից | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Սուրբ Ֆրանցիսկի քարոզը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Оставьте комментарий