Հուլիս-օգոստոս. ազատ-անհատական պլան

papaver (1)

«Ազատ՝ վարչական կապանքներից, ռեժիմից, աշխատողի աշխատաժամանակի անհատական պլանից…Ստեղծե՛ք ձեր պլանը՝ ազատ ու անհատական, տնօրինե՛ք ձեր ժամանակը ստեղծումի: Արեք՝ ի՜նչ ուզում եք, ի՜նչ սիրտներդ կուզի…»: Ոնց կասեք, տիար ջան:

Առաջին բանը, որ սովորաբար անում եմ հուլիսի 1-ին` բլոգին նոր շորեր հագցնելն է: Ընդ որում, դիզայնը հարկ է, որ այս պահի ներսի և դրսի աշխարհի հետ բռնի, այն է` լինի արևագույն: Իմ ընկալմամբ` արևագույնը կապ ունի կյանքի, ազատության, սիրո ու հավեսի հետ:

Երկրորդ. ամռան ամիսներին, որպես ուխտագնացություն ու հարգանքի տուրք, անպայման լինում եմ ծնողներիս ծննդավայրում՝ Ապարանի Լուսագյուղում և Սպիտակում:
Այցելում եմ նաև հարազատներիս` ավելի շատ ժամանակ հատկացնելով նրանց հետ շփվելուն:

Երրորդ. լիքը ճամփորդելու եմ: Իմ Լուսնակ քույրիկի հետ որոշել եմ գնալ Մոսկվա` քրոջս տեսության: Հայկանուշին ու նրա նախշուն ընտանիքին չեմ տեսել արդեն 7 տարի (շուտ եմ ասել` սկայպը հաշիվ չի):

Ի դեպ, սիրով կընդունեմ ինձ առաջարկված ճամփորդությունները (եթե, իհարկե, կուզենաք ինձ հետ ճամփորդել):

 Չորրորդ` փորձելու եմ նիհարել: Հենց սկզբից ասեմ, որ դիետաներին սկզբունքորեն դեմ եմ, մարզվելու, առավել ևս պահքի միջոցով նիհարելուն` նույնպես: Հույսս ես եմ ու իմ որոշումը (ասեմ` իսկ դա քիչ բան չէ): Տեսնե՜նք, տեսնե՜նք…

Հինգերորդ` հոգ եմ տանելու ինձ: Էլի ձեռքս բռնելու եմ, առավոտ շուտ տանելու եմ այգում սուրճ խմելու ու սիրուն լռելու:

Բժիշկների ու դեղերի օգնությանը, մեղմ ասած, չեմ սիրում դիմել (փառք Աստծո, առողջությունից չեմ բողոքում): Մտածում եմ` ոնց կարող է բժիշկն իմ մարմնի լեզուն ինձնից լավ իմանալ. լինելու բան չէ: Հոգ տանել,  ամենից առաջ նշանակում է ինքս ինձ ու ուրիշներին դրական հույզեր պարգևել, ասել է թե` ներսում հավատի ու սիրո չափաբաժինը հնարավորինս ավելացնել:

Սեփական անձին հոգ տանելու մի ձև է մենակ մնալը: Սիրում եմ իմ մենակությունը, որովհետև ինքը ինձ չի ձանձրացնում: Մենակության հետ ընկերությունը ինձ թույլ է տալիս էլ ավելի մոտենալ ինքս ինձ ու հասկանալ ներսս: Իսկ դա ինձ համար կարևոր է:

Հոգ տանելու ձևերից մեկն էլ, իմ կարծիքով, նոր իրեր ձեռք բերելն է: Ասեմ, իմանաք` վերջապես իմ չարչրկված ու չխկլտիկ Nokian փոխարինվեց Samsung J3 (6)-ով: Դեռ լավ գլուխ չեմ հանում, արածս լուսանկարներն էնքան էլ չեմ հավանում: Բայց, ոչինչ, կսովորեմ:
Ազարտի, էքստրիմի, համակարգչային խաղերի, ընդհանրապես որևէ տիպի մոլեռանդության կողմնակից երբևէ չեմ եղել ու շարունակում եմ չլինել: Չեմ սիրում անել այն, ինչն արդեն արել եմ: Կյանքիս ընթացքում լիարժեք արված բաներին այլևս վերադառնալու ցանկություն չեմ ունենում: Օրինակ` հեծանիվից կուշտ եմ, մանկությունս ու պատանեկությունս անցել է հեծանիվի վրա (հաճախ էլ` տակը): Ծնկներիս ու արմունկներիս անընդհատ թարմացող վերքերի մասին` էլ չեմ ասում: Հիշեցի թե չէ` մղկուտ զանեց սիրտս…
Նույնը վերաբերում է և երգելուն. տարիներ շարունակ, որպես երկրորդ ձայն, երգել եմ համալսարանի «Հայ տոհմիկ» երգչախմբում: Այն, ինչը որ պիտի երգը տար, տվել է, այն դռները, որը որ պիտի բացեր, արդեն բացել է: Հիմա ուզում եմ լսել, անվերջ ու անհագ լսել…
Ո՞ւր հասանք: Դե, կարդալու, թարգմանելու, գրելու մասին չեմ ասում, որովհետև դրանք ինձ հետ այս աշխարհ են եկել, ինձ հետ միշտ եղել են, կան ու կլինեն: Առանց դրանց ես չկամ: Հենց դրանք չլինեն, ուրեմն` իմացեք, որ մեռել եմ…
Ամառը սիրով կաշխատեմ սովորողների հետ (մնաց, որ իրենք արձագանքեն-համաձայնվեն):
Էլի գործեր կան, բայց դրանց մասին առայժմ չեմ ուզում բարձրաձայնել: Եվ ընդհանրապես, գերադասում եմ ինչ-որ բան անել, նոր ասել, քան նախօրոք ասել, բայց չանել:
Ոնց որ թե այսքանը, մնացածի մասին` հընթացս:
Միշտ  Ձեր`  Նունե

 

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Հուլիս-օգոստոս. ազատ-անհատական պլան»

  1. Уведомление: Հուլիս-օգոստոսը` շաբաթ-կիրակի 2016 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s