Հիշողությունն էլ  գույն ու հոտ ունի…

NarekՀիշողությունն էլ  գույն ու հոտ ունի

Հիշողությունն էլ ունի գույն, ձայն ու հոտ, միայն թե այն տեսնել, զգալ ու լսել է պետք…

Վաղուց չէինք եղել պապենական գյուղում՝ Ապարանի Լուսագյուղում: Հարազատներով որոշեցինք, վեր կացանք և մեծով ու պստիկով գնացինք ուխտագնացության:

Այցելեցինք գյուղի մեր հարազատներին, զրույցի բռնվեցինք գյուղացիների հետ, քայլեցինք Լուսագյուղի անտառներով, բարձրացանք Վիրի վանք, ջուր խմեցինք մեր պապի սարքած աղբյուրից, հիշեցինք ու պատմեցինք…

Ու ամենակարևորը՝ վերջապես կատարեցինք Սարգիս պապիս տված խոստումը. պապս (մահացել է 30 տարի առաջ) խնդրել էր, հնարավորության դեպքում, կատարել վերջին մի ցանկություն՝  Մովսես պապի ծննդավայրից՝  Դիադինից, իր համար մի բուռ հող բերել:

Մեկ է, չեմ դադարում զարմանալուց…

Երբ այս տարիքում որոշեցի կարդալ, ուսումնասիրել Դիադինի մասին, զարմանքից քար էի կտրել, ինչպե՞ս է հնարավոր հիշողությունն այդքան ճշգրտորեն փոխանցել: Զարմանքս էլ ավելի կրկնապատկվեց, երբ թուրքական կայքերում նայեցի Դիադինի լուսանկարները՝ ճիշտ և ճիշտ պապիս պատմածն էր. հանքային ջրերով հարուստ գետի ակունքը, քիչ այն կողմ երևացող բարդիները, անգամ ջրաղացի ավերակ քարերը դեռ կային…

Երբ ոտք դրեցի Արևմտյան Հայաստան, սկզբում տարտամ, բայց սատիճանաբար միս ու արյուն ստացավ զգացողությունն առ այն, որ ես իմ պապերի բնօրրանում եմ, հանդիպել եմ Ինքնությանս, ու գրողի ծոցը թող գնա արյունամած աչքերով, սևազգեստ հագած այդ պատմություն կոչվածը... Ես ինձ հրաշալի եմ զգում` ազատ եմ, թեթև, ոգեղեն՝ մաքրված ու օրհնություն ստացած…

Հավատացե՛ք, մնացածը կարևոր չէ…

Գիտե՞ք, զարմանալի է, բայց ես նույն զգացությունն ունեցա վերջին օրերին՝  ես իմ հոր ու պապի (ախ, այդ հայրական գենը) ծննդավայրում եմ՝ նրանց օջախում, ու ոչ մի նշանակություն չունի այն, որ ես ծնվել, մեծացել ու ապրում եմ Երևանում…

Կարևորն այն է, որ ես այս պահին իմ հայրական օջախում եմ ու ինձ հրաշալի եմ զգում…

Բայց մե՛կ է, ինձ հանգիստ չի տալիս դեռևս ուխտագնացության սկզբից հետապնդող միտքը. «Տեսնես  հիշողությունն ի՞նչ գույն, ձայն ու հոտ ունի, հը՞ն..»:

Մեր ուխտը մոտենում է ավարտին: Հարազատներս հորդորում են՝ Երևան գնալուց առաջ դա էլ անպայման տեսնել: Բարձրանում ենք գյուղամեջի՝ դեռ մանկուց ծանոթ քարքարոտ ճամփով, քիչ վերևում՝ ծառերի մեջ, մի կիսավեր տուն է թաքնված: Բանալիով դուռը բացում ենք, մտնում ներս: Դատարկ պատեր են, մեկ պահարան ու տասնյակ վառվող մոմեր:

Բացվում է պահարանի դուռն ու հայտնվում է Նա՝ այդ տան միակ բնակիչը՝ «Նարեկը»: Հայտնվում է թե չէ, տունն ամբողջությամբ կենդանանում է, լցվում հեռվից եկեղ ձայներով ու …սկսում պատմել:

Պատմում է 1828թ գաղթի սև ու մութ օրերից՝ ինչպես է ծոցից ծոց անցնելով Արաքսն անցել, եկել-հասել այս տուն ու  հիմա էլ ապրում է այստեղ:

Որպես հարգանք ու հիշատակ նախնյաց, տան որդիները միաձայն որոշում են ընդունում՝  «Նարեկը» հանգրվանել է այս տանը, ուրեմն՝  տունը նրանն է, թող ապրի հանգիստ, չեն տեղափոխելու: Իսկ իրենք բիլակով տղերք են, թև ու թիկունք կլինեն՝ իրենց համար ուրիշ տուն կշինեն…

Ու մինչ գիրքը զգուշությամբ հանում էի դեռ էն ժամանակ Էրգրից փաթաթած-բերած կապույտ-կարմիր կտորների միջից, պարզորոշ հասկացա, թե ինչ գույն ու հոտ ունի հիշողությունը…

Լուսանկարը՝  անձնական արխիվից

Նունե Մովսիսյան

 

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

2 комментария на «Հիշողությունն էլ  գույն ու հոտ ունի…»

  1. Уведомление: Հուլիս-օգոստոսը՝ շաբաթ-կիրակի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Հուլիս-օգոստոս. անհատական պլան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s