Համոզե՞լ, պարտադրե՞լ, թե…

1_70 (1)
Լավ բժիշկը նախ փորձում է հասկանալ հիվանդության առաջացման պատճառները, նոր հետո սկսել բուժումը:
Ընդ որում, բուժման արդյունավետությունը մեծապես կապված է հիվանդության ճիշտ ախտորոշումից: (Պարզ է, չէ՞, որ այս ընթացքում  Երևան-Մոսկվա-Երևան «տուն-տունիկից» բացի «բժիշկ-բժիշկ» էլ եմ խաղացել…):
Հիմա ես, անկախ ամեն ինչից, ուզում եմ հասկանալ, թե ինչու են մերոնք այս ընթացքում այսպես պասիվ: Ամեն ինչ կապել դասավանդողի հետ, կներեք, ոնց որ էնքան էլ համաձայն չեմ: Նախ փորձելու ենք հասկանալ սովորողին: Ուշադիր, շա՛տ ուշադիր, առանց որևէ բացասական նոտայի ու մեղադրականի, փորձելու եմ  լսել նրան: Այլ բան է իմ դիրքորոշումը, լրիվ այլ բան` դիմացինինը: Հասկացանք, որ գլխավոր պատճառը ծուլությունն է: Ասա, որ հասկացանք ինչ…
Միանշանակ ասել, որ ընդհանրապես իմոնք ամռանը չաշխատեցին, սխալ կլինի: Եղան մի քանի սովորողներ, ովքեր իրենց «նեղություն» տվեցին ու գոնե շաբաթը մեկ երևացին mskh-ում: Եղան մի խումբ սովորողներ էլ, ովքեր թեև ամառվա ընթացքում ինձ հետ կապի մեջ էին, բայց էդպես էլ չկարողացան իրենք իրենց համոզել աշխատել: Իսկ մնացածներն ընդհանրապես կորան ու կորան, իզն ու թոզերն էլ չի երևում:
Նրանց, ում թվում է, թե դասավանդողի, տվյալ դեպքում` իմ գործառույթը ընդամենը հղում կայք բերելն է, ասեմ, որ սխալվում է: Համենայն դեպս, ես առ այսօր չեմ հիշում նման և ոչ մի դեպք: Մինչև հղում դառնալը նյութը երկարուձիգ ճանապարհ է անցնում, էլ չեմ ասում, որ հաճախ ճանապարհ անցնելուց հետո էլ հղում չի դառնում:
Նյութի` մինչև կայք բերելը, նախ պիտի կարողանաս համոզել, որ սովորողը սկսի աշխատել: Մեր դասավանդողի դեպքում, սա, թերևս, ամենաբարդն ու ամենաաշխատատարն է, պապս կասեր` զահլահան մի բան:
Այ, էստեղ կանգ ենք առնելու: Էստեղ է թաղված շան գլուխը: Կանգ ենք առնելու, որովհետև դրանից հետո կատարվելիք աշխատանքը, դե, ոնց ասեմ աշխատանք է, էլի, սևագործ մի բան: Չեմ պատկերացնում, որ մեզանում կարող է գտնվել մի դասավանդող, ով չի ուրախանա սովորողի` արդեն կատարած աշխատանքով:
Լա՛վ, ասենք` ես եմ ու մարդու չհամոզող կամ չպարտադրող տեսակ եմ: (Հենց էլ չեմ սիրում համոզել, հա՛, արդարանալ էլ չեմ սիրում): Ուրեմն ինչ, էդ սովորողները չեն աշխատելո՞ւ: Ինձ համար դժվար է ամեն անգամ խնդրել, աղաչել-պաղատել, որ սովորողը իր գործը անի: Դժվար է, որովհետև խորապես համոզված եմ, որ այն, գոնե մեծերի դեպքում, մանկավարժական անարդյունավետ ձև է: Էսօր կանի, վաղը կիսատ-պռատ մի բան դեմ կտա, մյուս օրն էլ կսպասի, որ հերթական անգամ իրեն համոզեն: Ինքն էլ, որպես կանոն, սկզբում չեմուչում կանի` նազուտուզն էլ հետը, վերջում էլ քո խաթեր համար կանի կամ էդպես էլ չի անի:
Այ, քեզ բան, է՛, հետո՞…
Փաստը մնում է փաստ` սովորողը ուսումնական տարվա ընթացքում իր գործը քիչ, թե շատ կամ լավ, թե վատ անում է, բայց ամառվա ընթացքում չի անում կամ չի ուզում անել: Բա ի՞նչ անենք, հը՞ն: Ուզում ենք, չէ՞, որ անի: Չգիտեմ` ով ոնց, ես ուզում եմ: Դրանով է պայմանավորված գնահատման համակարգում փոփոխություն կատարելը: Այսուհետ սովորողների կիսամյակային և տարեկան գնահատականը կձևավորվի այլ կերպ: Կաշխատեն` շատ լավ, չե՞ն աշխատի… նոր բան կմտածեմ:
Ես եղել և մնում եմ ոգեղենության կողմակից ու կոպիտ պարտադրանքը մերժող մարդ, հենց դրա համար էլ գտնում եմ, որ այսօրվա մարդուն (մեր ժամանակների մարդը շատ է տարբերվում սովետի մարդուց) ոչ այնքան համոզելու ու ոգևորելու, որքան մոտիվացնելու խնդիր ունենք: Մեզ անհրաժեշտ է մարդուն աշխատեցնելու լծակների ու մեխանիզմերի նուրբ ու ճկուն և, որ ամենակարևորն է` միասնական համակարգի մշակում ու ներդրում:
Հարգանքով`  Նունե Մովսիսյան

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիակրթություն. Добавьте в закладки постоянную ссылку.

3 отзыва на “Համոզե՞լ, պարտադրե՞լ, թե…

  1. Уведомление: Հուլիս-օգոստոսը` շաբաթ-կիրակի 2016 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Մենթոր ուսուցիչ, վերապատրաստումներ — Դասավանդողի մեդիադարակ

  3. Уведомление: Մենթոր ուսուցիչ, վերապատրաստումներ — Սեբաստացիական մեդիադարակ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s