Օշո «Սիրո ալքիմիան»

16105845_218945118566440_2353794768924241692_n

Ես ձեզ սիրում եմ այնպիսին, ինչպիսին դուք կաք, որովհետև միայն այդ կերպ կարելի է սիրել:

Եվ ես ձեզ ընդունում եմ այնպես, ինչպես որ դուք կաք, որովհետև ես գիտեմ, որ միայն այդ կերպ դուք կարող եք լինել:

Ամբողջությունն ուզում է, որ դուք այդպիսին լինեք: Ամբողջությունը կարգադրել է քեզ, որ դու այդպիսին լինես:

Խաղաղվի՛ր, ընդունի՛ր և ուրախացի՛ր` սա է հաղթահարումը: Այն գալիս է առանց ճիգի, գալիս է ինքդ քեզ ընդունելուց, գալիս է խորքից ու սիրով, չկա ոչ մի «չէ», ոչ մի պայման, չկա գիտակցություն-անգիտակցություն, ակնհայտ-անհայտ:

Սերն ալքիմիա է: Երբ դուք սիրում եք ձեզ, ձեր միջից անհետանում են, հալվում-փոխակերպվում են խեղված հույզերն ու մտքերը: Էներգիան այս կերպ ազատվում է, մաքրվում:

Էներգիա կա ամենուր: Ձեր նյարդայնության ու վախերի մեջ էլ շատ էներգիա կա, միայն թե այդ էներգիան խեղաթյուրված է ու շնչահեղձ է լինում: Հենց որ վախն անհետանում է, կաղապարը դառնում է ոչ կիրառելի և էներգիան ազատ է արձակվում: Երբ գրգռվածությունը անցնում է, էներգիան էլ ավելի է շատանում: Ամենը, ինչը մենք մեղք ենք անվանում, ուղղակի անհետանում է:

Ես չեմ ասում, որ դուք պարտավոր եք փոխել նրանց. հարկ է, որ դուք սիրեք ձեր էությունը, և նրանք կփոխվեն: Փոփոխությունը կողմնակի արտադրանք է, հետևանք:

Ազատվելով նման ահռելի էներգիայից` դուք սկսում եք հոսել վերև, էլ ավելի վերև` ձեռք բերելով թևեր:

Սիրի՛ր քեզ: Սա պետք է լինի սկզբունքային պատվիրան: Սիրի՛ր քեզ: Ամեն ինչ, բացի սիրուց, անցողիկ է:

Աղբյուրը`  Ошо

Ռուսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև՝  «Օշո» կայքէջին

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Օշո «Սիրո ալքիմիան»

  1. Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ

Оставьте комментарий