Լև Տոլստոյ «Պատրիոտիզմը և կառավարությունը»

18232154

Պատրիոտիզմը և կառավարությունը (հատված)

«Ես արդեն մի քանի անգամ այն միտքն եմ արտահայտել, որ պատրիոտիզմը մեր ժամանակներում անբնական, անխոհեմ, վնասակար զգացմունք է, որը պատճառն է այն դժբախտություններից շատերի, որոնցից տառապում է մարդկությունը, և որ հենց դրա համար էլ այդպիսի զգացմունք չպետք է դաստիարակվի, ինչը որ արվում է հիմա: Ընդհակառակը, պետք է ճնշվի և ոչնչացվի, խելամիտ մարդկանց մատչելի բոլոր միջոցներով: Բայց զարմանալի բան է, չնայած ժողովրդին սնանկացնող համընդհանուր սպառազինությունը և կործանարար պատերազմները անկասկած և ակնհայտորեն կախված են հենց միայն այդ զգացումից՝ իմ բոլոր փաստարկները պատրիոտիզմի հետամնացության, ժամանակավրեպության և վնասակարության մասին, մինչև հիմա կամ լռության են մատնվել, կամ միտումնավոր անհասկացողության, կամ էլ միշտ նույն տարօրինակ առարկությանը՝ ասվում է, որ վնասակար է միայն վատ պատրիոտիզմը, ջինգոիզմը, շովինիզմը, բայց ահա, իսկական, լավ պատրիոտիզմը վեհագույն բարոյական զգացմունք է, որը դատապարտելը ոչ միայն խելամիտ չէ, այլև հանցանք է: Իսկ այն մասին, թե ինչն է այդ իսկական, լավ պատրիոտիզմը, կամ ընդհանրապես ոչինչ չի ասվում, կամ պարզաբանելու փոխարեն արտահայտում են ճոռոմ ու վերամբարձ դատողություններ, կամ պատրիոտիզմ ասվածի տակ ներկայացվում է ինչ-որ բան, որը ոչ մի ընդհանրություն չունի այն պատրիոտիզմի հետ, որը մենք բոլորս գիտենք, և որից մենք բոլորս չարաչար տանջվում ենք:

… Ժողովուրդները առանց որևէ ողջամիտ հիմքի, իրենց գիտակցությանը և իրենց շահին հակառակ, ոչ միայն խրախուսում են կառավարություններին, երբ նրանք հարձակվում են ուրիշ ժողովուրդների վրա, զավթում են ուրիշի հողը, կամ բռնությամբ պահում են խլածը, դեռ մի բան էլ իրենք են պահանջում հարձակվել, զավթել ու պահել այդ խլածը, ուրախանում ու հպարտանում են դրանով: Ճնշված փոքր ժողովուրդները՝ լեհերը, իռլանդացիները, չեխերը, ֆինները, հայերը հայտնվելով մեծ պետությունների իշխանության ներքո, հանդես գալով իրենց ճնշող տիրակալների պատրիոտիզմի դեմ, իրենք էլ այնքան են վարակվել իրենց ժողովուրդներին տառապանք պատճառող այդ հնացած ու անպետք, անմիտ ու վնասակար պատրիոտիզմի զգացմունքով… որ տառապելով հանդերձ ուժեղ ժողովուրդների պատրիոտիզմից, պատրաստ են հենց այդ պատրիոտիզմի պատճառով իրենք էլ ուրիշ ժողովուրդների նկատմամբ կատարել այն նույնը, ինչ իրենց նկատմամբ կատարել և կատարում են իրենց վրա իշխող ժողովուրդները:

Դա լինում է հենց այն պատճառով, որ իշխող դասակարգերը (դրա տակ հասկանալով ոչ միայն կառավարությունները իրենց պաշտոնյաներով, այլև բոլոր այն խավերը, որոնք օգտվում են բացառիկ նպաստավոր դրությունից՝ կապիտալիստներ, լրագրողներ, արվեստագետների ու գիտնականների մեծ մասը) ժողովրդական զանգվածների համեմատությամբ իրենց ունեցած բացառիկ շահեկան դիրքը կարող են պահպանել միայն պատրիոտիզմի վրա հիմնված պետական կառուցվածքի շնորհիվ: Իրենց ձեռքում ունենալով ժողովրդի վրա ազդելու ամենահզոր միջոցները նրանք մշտապես իրենց և ուրիշների մեջ հետևողականորեն քաջալերվում են պատրիոտիզմի զգացմունքները, առավել ևս, որ ամենից շատ այդ զգացմունքներն են, որոնք աջակցելով պետական իշխանությանը, հենց այդ իշխանությունից էլ խրախուսանքների են արժանանում»:

Սկզբնաղբյուր` Լև Տոլստոյ «Պատրիոտիզմը և կառավարությունը» (հատված), 1900թ.

Թարգմանությունը` Աշոտ Աբգարյանի

Նյութը` Ռուզաննա Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Կարող եք ծանոթանալ նաև` Ո՞րն է ուսուցչի հիմնական անելիքը

 Տոլստոյի մանկավարժական հայացքները

 

 

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ. Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Լև Տոլստոյ «Պատրիոտիզմը և կառավարությունը»

  1. Уведомление: Լև Տոլստոյը դաստիարակության մասին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s