Փետրվարի 25-ին ծնվել է Անդրանիկ Օզանյանը:
Սիրելի՛ զինվորներս
Երբ օտարներ կփորձեին անվանարկել հայ զինվորին արժանապատվությունը, դուք ձեր քաջությամբ, գործերով և հաղթանակներով արհամարհեցիք զանոնք, բարձր պահեցիք հայ ցեղին արժանապատվությունը: Դուք կրցաք պարտության մատնել թշնամին և հիացում հրավիրեցիք ձեզ վրա, որովհետև գիտեիք նվիրվիլ ու ծառայել հայրենիքին և անոր ազատության: Մեծ համբերությամբ կրեցիք չարչարանքները և մեծ հավատքով տարիք ձեզի հանձնված գործը: Ես չլսեցի տրտունջի որևէ բառ, ցավի որևէ արտահայտություն: Մերկ էիք, անոթի էիք և այդպես մնացիք օրերով: Ձմռան ցուրտը, բուքն ու քամին, ձյունն ու անձրևը ծեծեցին ձեզի, կարկուտը հարվածեց, բայց դուք արհամարհեցիք, ինչպես թշնամիին գնդակները: Ձեր այս կեցվածքը քաջալերեց զիս, ուրախացուց սիրտս, և մենք կրցանք շահիլ փառավոր հաղթանակներ:
Սիրելի՛ զինվորներս, սա մեկ քանի տողերս հարգանքի ու գնահատանքի նշան կթողում որպես կտակ և սրտաձոն ապրողներուդ և իբր տապանաքար անթաղ ու անշիրիմ զինվորներուս:
Անդրանիկ
Ֆրեզնո, հունիսի 18, 1924թ.
Աղբյուր` Փոխադրության նյութերի ժողովածու, Երևան-2016, էջ 277
Կարող եք ծանոթանալ նաև` Ծնունդդ շնորհավոր, Զորավար
Աղբյուր Սերոբի մահից հետո, ֆիդայիները որոշում են հայդուկապետ նշանակել Գևորգ Չաուշին, սակայն վերջինս վրաժարվում է ՝ իր փոխարեն առաջարկելով Անդրանիկի թեկնածությունը: Իսկ, երբ Մուրադին հարցնում են, թե ինչո՞ւ էր հատկապես Անդրանիկին ընտրում, պատասխանում է. «Ճա՛նըմ, հա՛մ քաջ է, հա՛մ խելացի… Անդրանիկը սուր աչք ունի, մենք չունենք… սար ու ձորով կանցնինք խմբով, հրացաններն ուսերիս ու ամեն մեկս իր ճամփան կքալե, իսկ Անդրանիկը՝ ամենքի՛ս ճամփան, մենք անհոգ կերթանք, ան կտեսնի՛ ու կդիտի՛, կպրպտի՛ ամեն քար ու դար, ամե՛ն ժայռ ու բլրակ, մացա՛ռ ու պուրակ: Ոչի՛նչ չի վրիպի նրա տեսողությունից: Եվ ինչ որ մի անգամ տեսավ, էլ երբե՛ք չի մոռնա: Թե նույն ճամփով ետ գալու լինինք կռվով ու նահանջով, նա հրաշալի՛ գիտի, թե մինչև ուր պիտի քաշվինք՝ այսինչ բլրին, քարին, սարին, ժայռին, դարին հանդիպելու համար: Հետո նա գիտե աննմա՛ն դիրք բռնել թշնամու դեմ և մի անգամ, որ նա մեր տեղերը որոշեց կռվից առաջ, այն ժայռի տակ, այս բլրի ետև, այն պուրակի ծոցում, ապա մենք վստա՛հ ենք, որ դա լավագո՛ւյնն է: Արդարև, նա երբե՛ք չի սխալվում, ամբողջ օրը կռիվ կանենք և մեր դիրքերը միշտ լավագո՛ւյնը կմնան: Անդրանիկի հրամանի տակ կռվիլը խա՛ղ է ու պար»:
Уведомление: Զորավար Անդրանիկ. առասպել և պատմություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
«Անուրանալի է Անդրանիկի ծառայությունը մեր հերոսամարտերին, որովհետև նա թույլ չտվեց, որպեսզի թուրքերը մեծ ուժերով հարձակվեն ու շարժվեն դեպի Արարատյան դաշտ: Գրիգոր Բուլղարացին ասում է. «Աստված էր կամեցել, որ Անդրանիկը հայտնվեց. նա փրկեց Սյունիքի 60.000 հայությանը, 35.000 գաղթականությանը, 139 որբուկներին ու իր 5000-անոց զորքին»: 1918 թ. օգոստոսի 8, «Աշխատանք» թերթ
НравитсяНравится