Որքան սխալ է Ձեր աշխարհայացքը և որքան խորությամբ է այն ներծծված Ձեր բնավորության շերտերում, այնքան կոպիտ կլինի աշխարհի հետ Ձեր ներդաշնակեցումը:
Որքանով որ Դուք պատրաստ կլինեք նախապես ընդունել ցանկացած ցավ` պահպանելով սիրո զգացումը և պահանջներ չներկայացնելով, այդքանով էլ Ձեր հարաբերություններն արտաքին աշխարհի հետ կլինի լավ:
Որքանով կհրաժարվեք իրավիճակի վերահսկողությունից` այդքանով էլ այն կբարելավվի:
Սովորեք սիրել այն, ինչը Ձեզ դուր չի գալիս:
Երբ իրականում հանդիպում ես Աստծո տրամաբանությանը` քո ներսը լցվում է այնպիսի հզոր էնեգիա, որ դու բառացիորեն կարող ես անել ամեն ինչ:
Քրիստոսը ցույց տվեց, որ ոչնչից կարելի է նյութեղեն ձուկ ունենալ և կերակրել հինգ հազար մարդու, կարելի է թռչել երկնքով, կարելի է բուժել ցանկացած հիվանդություն, կարելի է չթունավորվել ոչ մի թույնից, կարելի է ջուրը վերափոխել գինու և այլն:
Ամեն ինչ կարող ես անել,
ԲԱՅՑ չես կարող`
- վիրավորվել
- նախանձել
- խանդել
- հուսալքվել և դժգոհել ուրիշներից
Չափազանց վտանգավոր է, երբ Դուք պահպանում եք Ձեր մարդկային նկրտումները Աստծո տրամաբանության հետ շփվելիս:
Աղբյուրը` Лазарев С. Н. Диагностика кармы, книга 5
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Լուսանկարը` Սերգեյ Լազարևի ֆեյսբուքյան էջից
Կարող եք ծանոթանալ նաև` Սերգեյ Լազարև «Ծնողների դաստիարակություն»
Уведомление: Հիվանդությունը` ազդանշան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Սովորեք սիրել այն, ինչը Ձեզ դուր չի գալիս — Նանե Այնթաբյան
Уведомление: Սովորեք սիրել այն, ինչը Ձեզ դուր չի գալիս – Մտափունջ
Уведомление: Լազարև «Սովորեք սիրել այն, ինչը Ձեզ դուր չի գալիս» – Վերևներում…