Լազարև «Հիվանդությունը` ազդանշան»

foto_blo.png

Տրավմատիկ իրավիճակը հնարավոր է ճիշտ ըմբռնել միայն այն ժամանակ, երբ դրա հետևում տեսնում ես Աստծո կամքը և գիտակցում ես, որ ցանկացած իրավիճակ ունի բարձրագույն իմաստ, որը դուրս է քո վերահսկողությունից:

Աստվածային կամքի չընդունումը դիտարկվում է որպես անարգանք, Աստծոն ուղղված պահանջ, սեփական ճակատագրի մերժում և դժգոհություն: Քանի դեռ այս ամենը նստած է մեր հոգիներում, մենք միշտ փնտրելու ենք մեղավորների, իսկ դա նշանակում է, որ մեր էներգիան ծախսվելու է ուրիշների հանդեպ ունեցած ատելության և նրանց ոչնչացման, և ոչ թե սեփական անձի շահավետ փոփոխությունների վրա:

Հիվանդությունը մեզ մղում է ըմբռնելու Աստվածայինը: Հիվանդությունը վարկաբեկում է, նվաստացնում է մեր մարդկային «ես»-ը` տալով անպաշտպանվածության զգացում: Հիվանդությունը ճնշում է մեր ցանկությունները, արգելակում է էներգետիկ շրջանառությունը` այն փոխարիներլով ավելի բարձր ծրագրերով: Հիվանդությունը մեզ հեռացնում է մեր սովորություններից, աշխարհի հետ մեր ունեցած կապերից և փոխում է մեր` աշխարհի հանդեպ ունեցած վերաբերմունքը:

Հիվանդությունը ազդանշան է, որ մեր հոգին անհանգիստ է և, որ մենք խնդիրներ ունենք մեր ներսում` մեր աշխարհայացքի և ապրելակերպի հետ կապված:

Աղբյուրը`  Лазарев С. Н. Диагностика кармы, книга 11

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև` Սերգեյ Լազարև «Ծնողների դաստիարակություն»

Սերգեյ Լազարև «Եթե ուզում եք առողջ լինել»

Սերգեյ Լազարև «Երբ կորչում է սերը»

Սերգեյ Լազարև «Սովորեք սիրել այն, ինչ Ձեզ դուր չի գալիս»

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

1 Response to Լազարև «Հիվանդությունը` ազդանշան»

  1. Аватар Նունե Մովսիսյան Նունե Ռուբիկի Մովսիսյան:

    Եվ դրա համար անհրաժեշտ է արգելափակել ստրուկների ՝ տեր դառնալու հնարավորությունը: Հասարակությունը համաճարակներից փրկելու պատրվակով՝ ավելի խիստ վերահսկողություն կսկսվի մարդկանց վրա. մարդկանց կառաջարկվեն պատվաստումներ կամ չիպավորումներ: Մարդը կփորձի հրաժարվել պատվաստումներից և չիպերից, բայց նրան կասեն, որ այս դեպքում նա սպառնալիք է հասարակության համար և, որ նա պետք է գնա բանտ: Իսկ հետո անձնագրային տվյալները և բանկային հաշվեհամարը կներառվեն չիպերի մեջ: Եթե կա լայնամասշտաբ վերահսկման հնարավորություն, կա նաև մեծածավալ ազդեցության հնարավորություն: Այդ չիպի միջոցով հնարավոր կլինի ոչ միայն արգելափակել մարդու բանկային հաշիվները, այլև անջատել նրա կենսական գործառույթները:Հարց է առաջանում՝ այս պարագայում ինչպե՞ս է դրսևորվում Աստվածային կամքը, ինչու՞ պետք է մարդիկ դառնան ստրուկներ: Հարցի պատասխանը հետևյալն է՝ եթե մարդը չի ցանկանում զարգանալ և փոխվել, ապա նրան պետք է ստիպել, որ դա անի:

    Нравится

Оставьте комментарий