Սուրբ Պատարագ

14040146_1073775656047602_6096198702830743350_n

«Կատարեցե՛ք այս Իմ հիշատակի համար» (Ղուկաս 22:19)

Համառոտ բացատրություն

Ըստ Սուրբ Հովհան Ոսկեբերան հայրապետի՝ Սուրբ Պատարագի ժամանակ երկինքը բացվում է և հրեշտակներն իջնում են: «Երկինքը երկրի վրա». այսպես են քրիստոնյաներն ըմբռնում Սուրբ Պատարագի խորհուրդը: Պատարագով ողջ եկեղեցին դառնում է երկինք երկրի վրա և դրախտ՝  կենաց ծառի պտուղներով:

Հին Կտակարանում Սբ. Պատարագ բառը նշանակել է ընծա, զոհ և ողջակեզ. «Եբեր` Կայեն ի պտղոյ երկրին պատարագ Աստուծոյ» (Ծննդոց 4:3): Եվ որպես զոհ. «Զամենայն ընտիրս պատարագաց ձերոց զոր ուխտեցէք Աստուծոյ ձերում» (Բ Օրենք 12:11), կամ «Յիշեսցէ Տեր զամենայն պատարագս քո» (Սաղմոս 19: 4):

Սուրբ Պատարագը քրիստոնեական գլխավոր աստվածպաշտական արարողությունն է, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի զոհաբերությունը։ Այն հաստատել է հենց Քրիստոսը, երբ վերնատանը՝ Վերջին ընթրիքի ժամանակ, հացը բաշխեց Իր 12 առաքյալներին՝ ասելով. «Առե՛ք, կերե՛ք, սա Իմ մարմինն է», և գինու բաժակը բարձրացնելով՝ ասաց. «Խմե՛ք սրանից ամենքդ. սա Նոր ուխտի Իմ արյունն է, որ թափվում է շատերի մեղքերի թողության համար. սա արեք Իմ հիշատակի համար»։

Հայոց եկեղեցիներում այժմ Պատարագի արարողության ավանդական երկու տարբերակներ են կատարվում, որոնցից մեկի երաժշտությունը մշակել ու բազմաձայնել է Մակար Եկմալյանը, մյուսինը՝ Կոմիտաս Վարդապետը։

Պատարագի արարողության գիրքը կոչվում է Պատարագամատույց կամ Խորհրդատետր: Պատարագամատույցը Հայաստան է բերել Ս. Գրիգոր Լուսավորիչը՝ Կեսարիայից։ Ժամանակի ընթացքում այդ Պատարագամատույցը մշակվել է հայ եկեղեցու հայրերի կողմից և այսօր էլ օգտագործվում է մեր եկեղեցում: Հայաստանյայց եկեղեցում Պատարագը  մատուցվում է գրաբարով։

Պատարագի բովանդակություն

Պատարագը բովանդակում է Հիսուսի մարդեղության ողջ խորհուրդը, կյանքի դրվագները՝ Ծնունդից մինչև Համբարձում և Հոգեգալուստ, որոնք արտացոլվում են խորհրդապաշտական գործողություններով՝ Աստվածաշնչյան ընթերցումներով, սաղմոսների և շարականների կատարմամբ, խրատներով, քարոզներով ու աղոթքներով։

Ս. Պատարագի արարողությունը, ըստ հայոց Պատարագամատույցի, բաղկացած է չորս հիմնական մասերից.

  • Պատրաստություն, որի նպատակն է սրբագործել խորհրդակատար քահանային և հավատացյալ ժողովրդին՝ պատրաստ լինելու Ս. Պատարագի արարողությանը։ Խորհրդանշում է Քրիստոսի մարդեղությունը։
  • Երախայից կամ ճաշու պատարագ։ Խորհրդանշում է Քրիստոսի գործունեությունը։
  • Հավատացելոց կամ Սրբեցելոց պատարագ։ Խորհրդանշում է Վերջին ընթրիքը և Ավագ Շաբաթը։
  • Վերջին օրհնություն և Արձակում։ Խորհրդանշում է Համբարձումն ու Սուրբ Հոգու գալուստը։

Պատարագի ժամանակ կատարվում է Հաղորդություն՝ հավատացյալները ճաշակում են Հիսուս Քրիստոսի մարմինն ու արյունը խորհրդանշող սրբազան հաց և գինի։ Սբ. Հաղորդության խորհուրդը քավություն է մեղքերից և հաշտություն Աստծո հետ: Հաղորդությամբ Մարդու մեջ վերանորոգվում է խաթարված Աստվածային պատկերը: Ամեն անգամ Սբ. Պատարագի խորհրդով Աստված դարձյալ ներկա է մեր մեջ՝ «լի շնորհով և ճշմարտությամբ» (Հովհաննես 1:14):

Ավարտենք Սբ. Հովհան Ոսկեբերան խոսքով․ «Հոգևոր երգերը մե՛ծ օգուտ են բերում և անհրաժեշտ իմացում տալիս մեր մտքին. դրանք օրհնության աղբյո՛ւր են, իմաստության ճանապարհը ցույց տվող ճրագնե՛ր. նրանց բառերը մաքրում են հոգին, իսկ Սուրբ Հոգին իջնում և հանգչում է երգողի սրտում»։

Աղբյուր՝ vem.am, qahana.am, surbzoravor.am,hy.wikipedia.org,  

Կարող եք ծանոթանալ նաև՝  Պատարագամատույց

Խոսրով Անձևացի «Սուրբ Պատարագի մեկնություն»

Մեր պատարագը․ մեկնություններ

Ինչպես նաև՝  «Սուրբ Պատարագ» կայքէջ. արխիվ

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

27 отзывов на “Սուրբ Պատարագ

  1. Уведомление: Ուսումնական պատարագ | Երաժշտության ուսումնական կենտրոն

  2. Уведомление: Ուսումնական պատարագի ծրագիր — Մարինե Ոսկանյան

  3. Уведомление: 13.01.2021 — Հարությունյան Գայանե

  4. Уведомление: Ուսումնական պատարագի ծրագիր — Գագիկ Մանուկյան

  5. Уведомление: Ուսումնական Պատարագ. 19.01.2022 | Մարինե Մկրտչյան

  6. Уведомление: Պատարգի շարականների, ընթերցումների համերգային կատարում — 2-4 դասարան

  7. Уведомление: Պատարգի շարականների, ընթերցումների համերգային կատարում – Գոհար Ալեքսանյան

  8. Уведомление: Պատարգի շարականների, ընթերցումների համերգային կատարում   — 2-2 դասարան

  9. Уведомление: Պատարգի շարականների, ընթերցումների համերգային կատարում  — Դասվարի բլոգ

  10. Уведомление: Պատարգի շարականների, ընթերցումների համերգային կատարում  — Լուիզա Գևորգյան🥰😘😍🖤🇦🇲

  11. Уведомление: Պատարգի շարականների, ընթերցումների համերգային կատարում   — Սեդա Վիրաբյան

  12. Уведомление: Պատարգի շարականների, ընթերցումների համերգային կատարում  — Գեղամ Առաքելյան

  13. Уведомление: Ուսումնական ժամերգություն | Նատալի Հարությունյան 🎂🎃

  14. Уведомление: Ուսումնական ժամերգություն | Մարինե Ամիրջանյան

  15. Уведомление: Պատարագի շարականների, ընթերցումների համերգային կատարում — Աբրահամյան Արեն

  16. Уведомление: Պատարագի շարականների, ընթերցումների համերգային կատարում — Մանե Օհանջանյան

  17. Уведомление: Պատարագի շարականների, ընթերցումների համերգային կատարում  — Իվետա Ավետիսյան

  18. Уведомление: Պատարգի շարականների, ընթերցումների համերգային կատարում  – «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

  19. Уведомление: Պատարգի շարականների, ընթերցումների համերգային կատարում, ուղումնական հունվար – English Անի Մրտեյան

  20. Уведомление: Պատարգի շարականների, ընթերցումների համերգային կատարում, ուսումնական հունվար – English Անի Մրտեյան

  21. Уведомление: Ուսումնական ժամերգություն — համերգ — Гаяне Парванян

  22. Уведомление: Եվա Դուզդաբանյան

  23. Уведомление: Պատարագի շարականների, ընթերցումների համերգային կատարում — Հռիփսիմե Առաքելյանի բլոգ

  24. Уведомление: Պատարգի շարականների, ընթերցումների համերգային կատարում — 5 տարեկանների մեդիամիջավայր

  25. Уведомление: Սուրբ Պատարագի շարականների համերգային կատարում | Մարիամ Մնացականյան

  26. Уведомление: «Ուսումնական պատարագ» — Սեդա Թևանյանի բլոգ

  27. Уведомление: Սուրբ Պատարագի շարականների համերգային կատարում | Սվետա Ճաղարյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s