
Մխիթար Սեբաստացին ծնվել է 1676 թ․-ի փետրվարի 7-ին
Մխիթար Սեբաստացի-գիտամշակութային, եկեղեցական, հասարակական գործիչ է, Մխիթարյան միաբանության հիմնադիրը:
Քսան տարեկանում նա արդեն ուներ հոգևոր նոր միաբանություն հիմնելու գաղափարը։ Նպատակն էր աջակցել ազգի հոգևոր և իմացական վերելքին, ծավալել ուսումնակրթական., գիտական. և մշակութային. գործունեություն։ Սեբաստացին Ս. Ղազարում կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, որին ինքը «համալսարան» է կոչել: Ուսումնական. ծրագրերի հիմքում դրել է աստվածաբանությունը, միաժամանակ աշակերտներին տվել բազմակողմանի կրթություն։ Մխիթար Սեբաստացին հիմնել է մատենադարան, դրել հայ հին ձեռագրերի հավաքման և ուսումնասիրման սկիզբը, կազմել դասագրքեր: Նա. հրատարակել է շուրջ 50 հատոր գիրք (14-ը՝ ինքնագիր), որոնց մեծ մասը կոչված էր քարոզելու քրիստոնեական. վարդապետությունը:
Մխիթարյան միաբանությունը հիմնադրվել է 1717 թվականին սեպտեմբերի 8-ին, Վենետիկում։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։ Մխիթարի և նրա առաջին աշակերտների հավատամքն էր. «ազգը չզոհել կրոնին և կրոնը՝ ազգությանը»։ Քարոզներում նա շարունակ եղբայրության ու խաղաղության կոչ է արել, մերժել կրոնական. երկպառակությունը հայոց մեջ, իր հրատարակած գրքերի տիտղոսաթերթերի վրա միշտ նշել տվյալ ժամանակի Ամենայն հայոց կաթողիկոսի անունը, կտրականապես դեմ եղել կաթոլիկ հայերի առանձին կաթողիկոսություն ունենալուն: Մխիթար Սեբաստացու ջանքերի շնորհիվ կարողացել է շարունակելի դարձնել միաբանությունը: Պատահական չէ, որ դեռ կենդանության օրոք նրան կնքել են «Երկրորդ Լուսավորիչ ազգիս», «Երկրորդ Մեսրոպ» և նմանօրինակ այլ անուններով: Մահվանից հետո միաբանությունը կոչել են նրա անունով, սկսած գործը շարունակել աշակերտները: Նրանք ընդարձակել ու խորացրել են իրենց ուսուցչապետի ազգօգուտ ծրագիրը՝ երեք դար շարունակ հաստատ պահելով «Մխիթարի տան» ավանդույթները:
Մխիթարյան Միաբանությանն անդամակցելը կատարվում է երդման արարողությամբ, որը վանական ավանդության համաձայն կոչվում է Ուխտադրություն. նորընծա վանականը կատարում է չորս ուխտ՝ կուսակրոնության, աղքատության, հնազանդության և առաքելության: Այս ուխտերից առաջին երեքը հատուկ են վանական բոլոր հաստատություններին, մինչ չորրորդ ուխտը բնորոշ է միայն Մխիթարյան Միաբանությանը»։
Մխիթար Սեբաստացին, ըստ էության, իր հավատով վերակենդանացրեց հայ մշակույթի քրիստոնեական ինքնությունը՝ դառնալով հայ դպրության և լուսավորության նվիրյալ երախտավոր. «Սկիզբէն ի վեր, ինչպէս ես, այս Միաբանութիւնն ալ սահմանուած է Հայ ժողովրդի մշակութային ծառայութեան եւ Աստծոյ Փառքին»:
Уведомление: Մխիթար Սեբաստացու վարքը — Սեբաստացիական մեդիադարակ