Վահան Թոթովենց «Զորավար Անդրանիկ և իր պատերազմները»

R

Փետրվարի 25-ին ծնվել է զորավար Անդրանիկը:

Ծանրագույն կացության մեջ ստացվում է Վեհիբ փաշայի սպառնալից նամակը «Անդրանիկ փաշային և Կարնո հայ մեծամեծներուն».
«Ռուսական դեմոկրատիկ հանրապետության ներկայացուցիչները Բրեստ-Լիտովսկի մեջ մեզի հանձնած են մեր իսկ հողամասը եղող Բաթում, Կարս, Արդահան, Օլթի և Արդվին: Ես ձեզի կառաջարկեմ անմիջապես հեռանալ մեր սահմաններեն, եթե ոչ՝ օրենքի համաձայն պիտի պատժվիք խստիվ: Արդեն ափ հանված է մեր բանակի մեկ մասը Բաթումի մեջ, որոնք կքալեն Կարսի վրա»:
-Վահա՛ն,-դարձավ ինձի Անդրանիկ,- գրե պատասխանը և բեր, որ կարդամ: Ըլլա կարճ և կտրուկ:

Պատասխան Վեհիբ փաշային.

«Այն միևնույն ռուսական դեմոկրատիկ հանրապետությունը, որ Բրեստ-Լիտովսկի մեջ ձեզի կուտա Բաթում և Կարսը, մեզի տված է զենք, ռազմամթերք և ամեն տեսակի միջոցներ՝ պաշտպանելու համար մեր անժխտելի Հայրենիքը եղող Կարս, Կարին, Վան, Բիթլիս և մնացյալ այն չորս նահանգները, որոնք տակավին կհեծեն ձեր բռնակալության տակ: Ռուսական դեմոկրատիկ հանրապետությունը մեզի տված է ինքնորոշվելու պատեհությունը, և մենք այստեղ եկած ենք զենքը ձեռքներիս ինքնորոշվելու, թե որու՞ն է այս հողը, ձե՞րը, թե՞ մերը:

Մենք կռվի պատրաստ ենք»:

Անդրանիկ հավնեցավ այս պատասխանին՝ ասելով.
-Ավելցուր, որ «Ես քեզի պես փաշաներ շատ եմ տեսած, լավ առիթ է, որ քեզի հետ ալ չափվիմ, հրամմեցե՛ք»:

Ես ավելցուցի այդ:

Աղբյուր՝  Աիդա Ներսիսյանի ֆեյսբուքյան էջ

Սկզբնաղբյուր՝  Վահան Թոթովենց «Զորավար Անդրանիկ և իր պատերազմները»

Կ. Պոլիս 1920 թ.

Կարող եք ծանոթանալ նաև`  Ծնունդդ շնորհավոր, Զորավար

Զորավար Անդրանիկ․ առասպել և պատմություն

Զորավար Անդրանիկի մարտակոչերը

Անդրանիկի կտակը իր զինվորներին

Անդրանիկ Օզանյան

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий