Օրհնեալ ես դու ի կանայս

Tiramayr

«Օրհնեալ ես դու ի կանայս, եւ օրհնեալ է պտուղ որովայնի քո»: (Ղուկ. Ա 42-43)

Հայ Եկեղեցին Աստվածամոր ծննդյան տոնը հաստատուն կերպով տոնում է սեպտեմբերի 8-ին:

Քրիստոսի մայրը՝  սուրբ Կույս Մարիամ Աստվածածինը ծնվել է ամուլ ծնողներից: Նա աստվածատուր է, որովայնից ընտրյալ զավակ, և նրա ծնունդը հրեշտակն է ավետել: Մարիամը սերում է քահանաների ու թագավորների տոհմից, քանզի Նա, Ով նրանից պիտի ծնվեր, Քահանա է ու Թագավոր:

Մարիամի հայրը՝ Հովակիմը, Հուդայի թագավորական ցեղից էր, իսկ մայրը՝ Աննան՝ Ղևիի քահանայական ցեղից: Այդպիսով՝ Մարիամից Ծնվածը՝ Քրիստոս, և՜ Թագավոր է, և՜ Քահանա՝ համաձայն այս խոսքերի. «Դու հավիտյան Քահանա ես, ըստ Մելքիսեդեկի կարգի» (Եբր. Ե 6), և «Տեր Աստված Նրան կտա Նրա հոր՝ Դավթի աթոռը, և Նա հավիտյան պիտի թագավորի Հակոբի տան վրա» (Ղուկ. Ա 32):

Սուրբ Կույսի մայրը՝ սրբուհի Աննան, Ղևիի ցեղից էր, Ահարոնի զարմերից՝ Մաթան քահանայի դուստրը: Մաթան քահանան երեք դուստր ուներ: Առաջինի անունը Մարիամ էր, Հովսեփ աստվածահոր որդիների մայրը, ով ծնեց Սաղոմեին, սուրբ Կույսի մանկաբարձուհուն, երկրորդը՝ Սովյուեն էր, նա ծնեց Եղիսաբեթին՝ Հովհաննես Մկրտչի մորը, իսկ երրորդը՝ կրտսերը՝ Աննան էր, ով Գալիլիայում ամուսնացավ Հովակիմի հետ և ծնեց հրաշագեղ Մարիամին: Այս երեքը՝ Մարիամը, Եղիսաբեթը և Սաղոմեն երեք քույրերի դուստրեր էին:

Հովակիմն Իսրայելի որդիների տոհմից էր, Հուդայի ցեղից, Դավթի թագավորական տնից: Նա բարեպաշտ, բոլորի կողմից սիրված, Աստծու երկյուղն ունեցող անձնավորություն էր, և սուրբ սրտով, անկեղծ մտքով ու հոժար կամքով ծառայում էր Աստծուն: Աննան ու Հովակիմը, լինելով պարկեշտ ամուսնության մեջ, երկար տարիներ զավակ չէին ունենում, քանզի Աննան ամուլ էր: Սուրբ Աննան տրտմում էր, քանի որ զավակ չունենալը ամոթ էր Իսրայելում: Հովակիմն ու Աննան արտասուքով և աղաղակներով անընդհատ Տիրոջից զավակ էին խնդրում: Հովակիմը հույժ հարուստ էր և Աստծուն կրկնակի ընծաներ էր մատուցում: Մի օր էլ, երբ Իսրայելի որդիներն ընծաներ էին մատուցում Տիրոջը, և Հովակիմն էլ նրանց հետ էր, Ռուփիմ քահանան նրան ասաց. «Դու իրավունք չունես առաջինը ընծաներ մատուցել Աստծուն, որովհետև չունես զավակ Իսրայելի մեջ»: Հովակիմը տխրեց և դուրս գալով Տիրոջ տաճարից՝ գնաց լեռները՝ հովիվների մոտ, որոշելով այլևս տուն չվերադառնալ, չուտել ու չխմել, մինչև որ Աստված չողորմի իրեն: Նա աղոթքն իր համար կերակուր դարձրեց և իր արտասուքը խմեց: Այդ իմանալով նրա կինը՝ Աննան, սգի հագուստներ հագավ և օր ու գիշեր արտասվում էր: Մի օր, իններորդ ժամին, Աննան աղոթքի է կանգնում Տիրոջ առջև ու ասում. «Հիշի՜ր, Տեր, Քո աղախնու տառապանքները և օրհնիր ինձ, ինչպես օրհնեցիր Սառայի արգանդը, տալով նրա Իսահակ որդուն»: Այդպես աղոթում էր և երկինք նայելով լալիս: Այդ ժամանակ Տիրոջ հրեշտակը երևաց նրան ու ասաց. «Աննա՜, Աննա՜, Աստված լսեց քո աղոթքը, և ահա դու պիտի հղանաս և մի դուստր պիտի ծնես, ում անունը տարածվելու է ամբողջ երկրում, և նրան պիտի նվիրես Տիրոջը՝ Աստծու տաճարին: Եվ ահա քո Հովակիմ ամուսինը գալիս է խոյերով, նոխազներով ու զվարակներով, քանզի Տերը լսել է նրա աղոթքները»: Հովակիմը նույնպես Տիրոջ հրեշտակից ավետիս էր ընդունել, և վերցնելով ընտիր ու անարատ տասը ոչխար՝ Տիրոջն ընծայելու համար, տասներկու զվարակներ՝ քահանաների ու ծերերի համար, և հարյուր այծեր էլ՝ ժողովրդի համար, իջնում է սարից և ընծաները մատուցելուց հետո գնում իր տունը, և նրա կինը՝ Աննան, հղիանում է: Հետագայում Աննան արժանանում է նաև իր Թոռան՝ Հիսուսի տեսությանը, սակայն այդ ժամանակ Հովակիմն արդեն մահացել էր:

Մարիամ Աստվածածնի ազգաբանությանը,  կենսագրության առանձին դրվագներին անդրադարձել է նաև Մովսես Խորենացին:  Նրա գրչին վերագրվում են մի շարք աստվածաբանական աշխատություններ։ Նշանակալի է «Պատմութիւն Սրբուհւոյն Աստուածածնի և պատկերի նորա» երկասիրությունը, որը իրենից ներկայացնում է Մովսես Խորենացուն հղված Վասպուրականի մեծ իշխան Սահակ Արծրունու նամակի պատասխան՝ «Պատասխանի թղթոյն Սահակայ» վերտառությամբ։ Հեղինակը մանրամասն անդրադառնում է Մարիամ Աստվածածնի ազգաբանությանը, մեկնաբանում նրա կենսագրության առանձին դրվագներ, շարադրում նրա պատկերի պատմությունը, ներբողում Աստվածամորը։

Մովսես Խորենացին վկայում է, որ  Հայաստանի առաջին լուսավորիչը Աստվածամոր պատկերը  բերում է Հայաստան և զետեղում Անձևացյաց գավառի Դարբնոց կոչված վայրում, ուր հետագայում, ի պատիվ Աստվածամոր, եկեղեցի է հիմնադրվում:

Աղբյուրը`

Արամ Դիլանյան, «Ս. Աստվածածնի հղացման տոն»

Մովսես Խորենացի, «Հայոց պատմություն»

Անդրեյ Ռուբլյով,  «Վլադիմիրյան Տիրամայր»

Հայկական Տիրամայր, նկարը՝ Վարդգես Սուրենյանցի

Կարող եք ծանոթանալ նաև՝

Գրիգոր Նարեկացի, «Ներբող Աստվածածնին»

Գրիգոր Տաթևացի, «Քարոզ Աստվածածին կույսի»

Մխիթար Սեբաստացի, «Անճառին խորան»

Մովսես Խորենացի, «Անթառամ ծաղիկ»

Ավետումն Սուրբ Աստվածածնի

Վերափոխումն Ս.Աստվածածնի

Տիրամոր վերափոխման ավետարանական թեման հայ մանրանկարչության մեջ

«Վարանիմք ի մեղաց» շարականը երգվում է պատարագի ժամանակ` Սբ. Աստվածածնի տոներին:

Նյութը պատրաստեց Նունե Մովսիսյանը

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

3 комментария на «Օրհնեալ ես դու ի կանայս»

  1. Уведомление: Վերափոխումն Ս.Աստվածածնի. խաղողօրհնեք | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s