Օրիյա հնդկացիական ցեղի առաջնորդի նամակից

van+Ինչ որ պատահի հողի հետ, նույնն էլ կպատահի նրա զավակների հետ…

Սովորեցրե՛ք ձեր երեխաներին այն, ինչ մենք ենք սովորեցրել մեր երեխաներին: Մենք ասել ենք նրանց՝  հողը մեր մայրն է:

Մենք պետք է մեր երեխաներին սովորեցնենք, որ մեր ոտքի տակի հողը մեր նախնիների մոխիրն է: Այդ ժամանակ նրանք կմեծարեն հողը:

Երբ մարդ թքում է հողի վրա, նա թքում է ինքն իր վրա:

Ահա թե մենք ինչ գիտենք. ոչ թե հողն է պատկանում մարդուն, այլ մարդն է պատկանում հողին:

Ահա թե մենք ինչ գիտենք. աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է, ինչպես արյունը, որը միավորում է մի ամբողջ սերունդ: Ամեն ինչ փոխկապակցված է:

Մարդը ոչ թե կյանքի գործվածքն է, այլ ընդամենը մի թել է այդ գործվածքում: Եվ այն, ինչ անում է այդ գործվածքի հետ, նույնը անում է և իր հետ…

Սիրի՛ր հողը: Ծնողներից դու հողը չես ժառանգել քեզ համար, դու այն պարտք ես վերցրել քո երեխաներից:

Աղբյուր՝  http://brenik.livejournal.com/1490553.html

Հատված Օրիյա հնդկացիական ցեղի առաջնորդի նամակից

Հատվածը հնդկացիական ցեղի առաջնորդ Սիէտլայի խոսքից է (1854թ.)

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Լուսանկարում՝ Վան քաղաքի  համայնապատկերն է (անձնական արխիվ)

Ինչպես նաև`

Հնդկացի ցեղի առաջնորդի նամակը

Տեկումսե. հնդկացիական շաուն ցեղի առաջնորդ

Հնդկացիական իմաստություններ

Հնդկացիական աղոթք. «Սրտի և մտքի միավորում» 

Հնդկացու աղոթքը

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.