Ռիչարդ Բախ «Կամուրջ հավերժության վրայով»

130320bach-top.jpg

Ես փակում եմ աչքերս և մեկ անգամ խորը շունչ քաշում:

Իմ մարմինն ամբողջովին հանգիստ է: Մեկ անգամ ևս` շունչ-արտաշունչ: Իմ միտքն ամբողջովին հանգիստ է: Հիմա՛: Ես ընկղմվում եմ խորը քնի մեջ: Հիմա՛: Ես արթնանում եմ այն պահին, երբ վերադառնում է Լեսլին: Հանգստացած եմ՝ ինչպես ութժամյա խորը, բնականոն քնից հետո:

Ինքնաներշնչանքը հատկապես լավ է ազդում, երբ գիշերը քնել ես ընդամենը երկու ժամ: Իմ միտքը խարխափում է մթության մեջ. փողոցի աղմուկը աստիճանաբար հանդարտվում է: Թաղվելով սև խեժի մեջ՝ ժամանակը կանգ է առնում: Եվ հանկարծ ձյութի պես սև մթության մեջ ԼՈՒՅՍ է հայտնվում:

Մի պահ թվում է՝ կարծես աստղ է ընկնում ինձ վրա, որը տասնյակ անգամներ ավելի պայծառ է, քան արևը, իսկ լույսի հանկարծակի բռնկումը ուղղակի ապշահար է անում ինձ:

Ո՛չ ստվեր, ո՛չ լույս, ո՛չ ջերմություն, ո՛չ առկայծում, ո՛չ մարմին, ո՛չ երկինք, ո՛չ հող, ո՛չ տարածություն, ո՛չ ժամանակ, ո՛չ իրեր, ո՛չ մարդիկ, ո՛չ բառ, միմիայն ԼՈՒՅՍ:

Ես անձայն լող եմ տալիս պայծառության մեջ: Ես գիտակցում եմ, որ դա լույս չէ, այլ հավերժության շարունակական հրաշք, որն իր մեջ է ներառում այն, ինչ մի ժամանակ իմն էր, բայց դա լույս չէ: Այդ լույսն ինչ-որ բան է մարմնավորում, ուրիշ մի բան՝ ավելի պայծառ, քան լույսը. դա ՍԵՐՆ է: Ընդ որում, այն այնքան հզոր է, որ ուժի մասին գաղափարն արդեն թվում է մտքի ծիծաղելի փետուր, եթե լույսը համեմատելու լինենք անընդգրկելի այն սիրո հետ, որն այդ պահին ամբողջովին կլանել էր ինձ:

Ես կամ:

Դու կաս:

Եվ կա սեր:

Սա է ամենը: Ամբողջ իմաստը հենց սա է:

Աղբյուրը՝  Ռիչարդ Բախ «Կամուրջ հավերժության վրայով»

Ռուսերենից փոխադրությունը՝ Նունե Մովսիսյանի

Հետգրություն. Սիրո ծնունդի ֆանտաստիկ նկարագրություն. ակնթարթը ճիշտ վայկյանին բռնելու և բառերի մեջ տեղավորելու անհավանական կարողություն` իսկը կամուրջ հավերժության վրայով: Չկարողացա չասել:😉Ն.Մ.

Կարող եք ծանոթանալ նաև` 

Ռիչարդ Բախ «Փրկչի գրպանի ուղեցույց»

Ռիչարդ Բախ «Հիպնոս Մարիի համար»

Ռիչարդ Բախ «Հարազատ հոգին նա է, ով»

Ռիչարդ Բախ «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը»

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

2 комментария на «Ռիչարդ Բախ «Կամուրջ հավերժության վրայով»»

  1. aramazdg:

    հրաշք։ անկեղծ։

  2. Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s