Նոր տաճարը կառուցվելու է բարձր տեխնոլոգիական միջոցներով:Արտաքին մասում կանգնեցվելու է 250 խ/մ մի հուշակոթող, ուր կազմակերպվելու են զանազան միջոցառումներ ու ցուցահանդեսներ:
Նախագծի հեղինակ և ճարտարապետ Ռոջերիո Սիլվա դե Արաուջոյի հավաստմամբ` նախաձեռնությունը խիստ համարձակ է և շնորհիվ նորագույն տեխնոլոգիաների` այցելուները հնարավորություն են ունենալու «ճամփորդել ժամանակի միջով» և այն զգացողությունն ապրել, որ գտնվում են Սողոմոնի կառուցած առաջին տաճարում:
Աստվածաշնչում պատմվում է, որ Դավիթ թագավորը որոշում է Աստծո համար տաճար կառուցել, սակայն Նաթան մարգարեի միջոցով Աստված հայտնում է, որ այդ տաճարն Իր համար նրա որդի Սողոմոնն է կառուցելու: Տաճարի կառուցման համար Դավիթը 3.700.000 կգ ոսկի և 36.250.000 կգ արծաթ է զոհաբերում (գերազանցում է 10 մլդ ԱՄՆ դոլարը):
Տաճարը կառուցվում է 7 տարում` Սողոմոն թագավորի կողմից: Տարիներ շարունակ մարդիկ տաճար էին այցելում Տիրոջը երկրպագելու ու զոհեր մատուցելու համար: Սակայն մ.թ ա. 587 թ. բաբելոնցիները գրավում են Երուսաղեմն ու հիմնահատակ ավերում տաճարը:
Նախագծի հեղինակ և ճարտարապետ Ռոջերիո Սիլվա դե Արաուջոյի հավաստմամբ` նախաձեռնությունը խիստ համարձակ է և շնորհիվ նորագույն տեխնոլոգիաների` այցելուները հնարավորություն են ունենալու «ճամփորդել ժամանակի միջով» և այն զգացողությունն ապրել, որ գտնվում են Սողոմոնի կառուցած առաջին տաճարում:
Խորանի առջևում 12 քար է դրվելու, որը խորհրդանշում է Իսրայելի 12 ցեղը: Եպիսկոպոս Մասեդոյի խոսքով` տաճարը ոսկուց չի կառուցվի, բայց շատ նման կլինի հնագույն սրբավայրին:
Աղբյուր` crossnews.am
Սողոմոնի տաճարի կրկնօրինակը Բրազիլիայի Սան-Պաուլո քաղաքում հանդիսավոր կերպով բացվել է 2014թ. հուլիսի 31-ին: Բացման արարողության լուսանկարները և տեսանյութը՝ jesus.com.ua կայքում:
Ըհը, էս էլ Բրազիլիայի Սողոմոնի տաճարը: Խնդրեմ:
Կարող եք ծանոթանալ նաև՝ Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար
Ինչպես նաև՝ Սողոմոն Իմաստուն «Կյանքի պատվիրաններ», Երգ Երգոց», «Ժողովող»


Уведомление: Սողոմոն Իմաստուն «Կյանքի պատվիրաններ» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)