Մի´ մտածեք մարդկայնորեն…

1.1

Հայաստան կոչվող այս մի բուռ աշխարհում երկու հուժկու ու ոգեղեն երևույթ կա, որոնց նկատմամբ ես ո՛չ ուզում եմ, ո՜չ էլ կարող եմ  անտարբեր լինել՝  Արարատ լեռն ու Սևանա լիճը:

Ինձ խելքահան է անում Արարատ լեռան փառահեղ վեհությունն ու Սևանա լճի հոգեպարար խաղաղությունը: Ու, եթե Արարատին կարոտելիս նրա լուսե ճակատն համբուրելու խենթ ցանկություն եմ ունենում, ապա Սևանին կարոտելիս վազելով գնալու, նրան գրկելու խելառ ցանկություն է ծնվում…

Սովորության համաձայն, ամեն տարի` հուլիս-օգոստոսին լինում եմ Սևանա լճի ափին:

Տարվա ընթացքում, սովորաբար, լինում եմ այն ժամանակ, երբ կարոտում եմ Սևանա լճին կամ էլ մաքրվելու-խաղաղվելու ցանկություն է ծնվում:

Նստում եմ ափին ու առավոտ-իրիկուն լուռ հետևում եմ Սևանա լճին:

Առավոտյան Սևանա լճի պսպսղուն կապուտակ ալիքները ծիկրակող ու փալփլուն աչքեր լինեն կարծես, որոնք երեկոյան դառնում են բազմագույն ու ձուլվում մայրամուտի գույների մեջ, իսկ ա՜յ, արդեն գիշերը ալիքներն այդ վերածվում են շշնջացող լռության…

Լռության մեջ շշունջները նույնքան նյութեղեն են, որքան հագուստների ծալքերում թաքնված ավազահատիկները, որոնք տանը եղած ժամանակ էլ շարունակում են խոսել ու պատմել…

Սևանա լճի պսպղուն կապույտը, մայրամուտից ալիքվող գույներն ու ծփացող լռությունը ժպտացող խաղաղություն են դառնում ու մաքրության զգլխիչ բույրով օծում էությունը իմ…

Սևանա լճի ծփացող լռությունը նույնքան խոսուն է, որքան ավազների վրա գրված բառերը այս.  «Մի´ մտածեք մարդկայնորեն…»

Լուսանկարը՝  անձնական արխիվից

Ն.Մ.

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

3 комментария на «Մի´ մտածեք մարդկայնորեն…»

  1. Уведомление: Հուլիս-օգոստոսը՝ շաբաթ-կիրակի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Սևանա լիճը, գիժ քամին ու մենք | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Հուլիս-օգոստոսը` շաբաթ-կիրակի 2016 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s