Չարենցի` Տերյանի մասին օրագրային գրառումը

1

«Եթե այնպես պատահի, որ այն աշխարհը գնալիս ինձ հարցնեն, թե ի՞նչ կտանեի ինձ հետ մեր պոեզիայից, առանց երկմտելու կասեի. «Մթնշաղի անուրջները» և «Նաիրյան» շարքը: Նա բացի պոեզիայի նոր լեզու ստեղծելուց, ստեղծել է լեզվի պոեզիա»: Համո Սահյան

«Նա մի նոր գույնով, մի նոր ձայնով երգեց և՛ սերը, և՛ հայրենիքը, և՛ բնությունը: Նա թարմացրեց հայ պոեզիայի և՛ նյութը, և՛ լեզուն… Նրա բանաստեղծություններից անվիճելի մի քանակ կմնան որպես հավերժական արժեքներ բոլոր ժամանակների համար, որպես մարդկային բյուրեղացած զգացմունքներ ու անխառն գեղեցկություններ»: Ավետիք Իսահակյան

Եկեղեցին Հայկական

Եկեղեցին Հայկական, ծննդավայրն է հոգւոյս,
Ինչպես քարայր մ’ընդարձակ, պարզ ու խորհուրդ , մութ ու լոյս ,
Իր գաւիթովն հիւրընկալ, իր լայն բեմով, ու հեռուն ,
Կանգնած իր լուռ խորհանով, որ կարծես նաւ մ’ է ծըփուն . . :
Եկեղեցին Հայկական, ես աչքըս գոց կը տեսնեմ,
ՈՒ կը շնչեմ, կը լսեմ ՝ իր Յիսուսով մանկադէմ,
Իր սեղանէն մխացող, գուլայ — գուլայ խունկերով ,
Եւ իր պատերը ցնցող աղօթքներով ալեխռով . . . :
Եկեղեցին Հայկական բարձըր բե՛րդն է հաւատքին
Իմ պապերուս ՝ որ հողէն զայն քար առ ար հանեցին
Եւ երկինքէն իջուցին զայն ցօղ առ ցօղ, ամպ առ ամպ
Ու թաղուեցան անոտ մէջ հանդարտութեամբ, հեխութեամբ . . . :
Եկեղեցին Հայկական մեծ վարագոյն մ’ ռ բանուած,
Որուն ետեւ, սըկիհին մէջ, կ’ իջնէ ի՛նքը Աստուած,
Որուն առջեւ՝ գլխահարկ կա գայ իմ ազգըս ամբողջ
Հաղորուիլ անցեալին հաց ու գինւով կենսառողջ:
Եկեղեցին Հայկական ՝ ծովուն դիմաց ալեկոծ
Նաւահանգիստ մ’ է խաղաղ , ցուրտ գիշերին ՝ հուր ու բոց,
ՈՒ տփռակէզ ցերեկին անտառ մըն է ստուերոտ ՝
Ուր շուշաններ կը ծաղկին Շարականի գետին մօտ:
Եկեղեցին Հայկական մէն մի քարին տակ գետնի
Դէպի երկինք բարձրացող գաղտնի ճամբայ մը ունի.
Եկեղեցին Հայկական հայ հոգիին եւ մարմնոյն
Զըրահանդերձ է փայլուն՝ մինչ իր խաչերն են դաշոյն
Եւ զանգակներն են բոմբի՛ւն, եւ երգերն է միշտ յաղթութիւն . . . :

Վահան Տերյան «Մթնշաղի անուրջներ»

«Տերյանին ես տեսել եմ միայն մի անգամ, Թիֆլիսում, կարծեմ 1917 թվին․-Գալավինյան պրոսպեկտի վրա այն ժամանակ գոյություն ունեցող «Чашка чаю» բարեգործական թեյատան մեջ։ Նա ինչ-որ մեկի հետ նստած թեյ էր խմում և թերթ կարդում։ Նրան մոտեցավ Կարա-Դարվիշը-այն ժամանակ ինձ անձամբ ծանոթ միակ հայ հեղինակը։ Ես անչափ նախանձեցի նրան, որ խոսում է այդպիսի մի հանճարեղ մարդու հետ․ ինձ համար Տերյանն այդ ժամանակ ոչ միայն հանճարեղ պոետ էր, այլև միֆական անձնավորություն․․․․Շատ շուտով նա բարձրացավ, մոտեցավ կախարանին, որ գտնվում էր դռան մոտ, հագավ վերարկուն (մկան գույնի․ այդպիսի վերարկուներ այն ժամանակ հագնում էին կոմի-վոյաժորները), թերթերը խոթեց գրպանը և գնաց։ Ես դուրս եկա փողոց և երկար նայում էի նրա ետևից․․․․Իմ տպավորության մեջ անջինջ մնաց նրա թուխ, մի փոքր դեղնավուն, խիստ հայկական դեմքը և սև աչքերի խոնավ նայվածքը․ նրա դեմքին կարծես մշուշ կար և նրա աչքերը այդ մշուշի միջից նայում էին խոնավ նայվածքով․․․․

Դեմքը թեկուզև հայկական էր, մի փոքր կոպիտ դիմագծերով, սակայն թողնում էր ծայր աստիճան կրթված, մտավոր աշխատանքով ապրող մարդու տպավորություն։ Դեմքի վրա կար հիվանդագին հոգնածության կնիք-և նրա կերպարանքն ամբողջովին համապատասխանում էր նրա պոեզիային․․․․
Ես նրան այլևս չտեսա․․․․»։

Եղիշե Չարենցի օրագրային գրառումներից

Կարող եք ծանոթանալ նաև «Տերյան» կայքէջին

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

2 комментария на «Չարենցի` Տերյանի մասին օրագրային գրառումը»

  1. «Նա բացի պոեզիայի նոր լեզու ստեղծելուց, ստեղծել է լեզվի պոեզիա», Վահան Տերյանի մասին ասել է Համո Սահյանը:
    «Նա մի նոր գույնով, մի նոր ձայնով երգեց և՛ սերը, և՛ հայրենիքը, և՛ բնությունը: Նա թարմացրեց հայ պոեզիայի և՛ նյութը, և՛ լեզուն… Նրա բանաստեղծություններից անվիճելի մի քանակ կմնան որպես հավերժական արժեքներ բոլոր ժամանակների համար, որպես մարդկային բյուրեղացած զգացմունքներ ու անխառն գեղեցկություններ»,- ասել է Ավետիք Իսահակյանը:

  2. Նունե Մովսիսյան:

    http://www.panarmenian.net/ext/teryan/ Որքանո՞վ լավ եք հիշում Վահան Տերյանի բանաստեղծությունները

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s