Էրգրի աշունը

20171031_134243.jpg

Կան բաներ, որոնք իմանալուց հետո զարմանում եմ` ինձ ու ինձ մտածելով. «Ախր, ոնց կարող էի մինչև հիմա այդ մասին չիմանալ»: Տեղը տեղին զարմացա, երբ իմացա, որ Արդահան-Կարս-Անի-Վան-Իգդիր-Էրզրում-Արդվին տարածքը Հայաստանի ոչ թե Արևմտյան, այլ Արևելյան հատվածն է: Այդ տարածքերն ու հարակից շրջանները, 387թ.ի Հայաստանի առաջին բաժանումից մինչև 1921թ. Կարսի տխրահռչակ պայմանագրի կնքումը, ​Արևելյան Հայաստանի մաս են կազմել, իսկ Արևմտյան Հայաստանը սկսվում է Բայազետից` ձգվելով Մուշ, Սասուն, Բիթլիս, Դիարբեքիր, Սվազ, Սեբաստիա, Մալաթիա: Արարատ լեռը, Իգդիր և Կողբ քաղաքները մտել են Երևանի նահանգի Սուրմալուի գավառի կազմի մեջ: Տեսածս Իգդիրի և Դիադինի դաշտերը, փաստորեն, Արարտյան դաշտավայրի մի մասն են:

Ինձ զարմացրեց  Մշո դաշտը: Պատկերացնել անգամ չէի կարող, որ այդքան մեծ կարող է լինել: Մշո դաշտը ձգվում է մոտ 65 կմ: Խնամված, կոկիկ, սիրուն մի դաշտ, որի միջով հոսում է Մեղրագետը, իսկ հեռվում երևում են Նեմրութն ու Գրգուռը: Պատմական Հայաստան իմ այս այցելության նպատակը Մուշի հայկական թաղամասը տեսնելն էր: Շտապում էի տեսնել, որովհետև գիտեի, որ թաղամասը 2014թ.-ից սկսել են քանդել: Մտավախություն ունեի` եթե մի քիչ էլ ուշացնեմ, այլևս չեմ տեսնի իմ Վարդան պապի օջախը: Այնպիսի զգացողություն ունեի, որ, եթե չհասցնեմ տեսնել, ապա ինչ-որ մի բան, անչա՜փ կարևոր, թանկ մի բան չգտած կկորցնեմ…

20171030_093456Սուլուխի կամուրջ.jpg

Մտավախությունս հիմքեր ուներ. արդեն իսկ քանդվել էին հայկական թաղամասի ներքևում գտնվող բոլոր տները, ավելին` տեղում կանգնած էին նորակառույց բազմահարկ շենքեր: Վերջին մի քանի տարիների ընթացքում քանդվել է հայկական թաղամասի 500 տների 80 տոկոսը: Այս պահին Մուշի Քալե թաղամասում հայկական տների քանդման գործընթացը ժամանակավորապես դադարեցվել է:

«Իմ խոր տուն դուրան տեղ չէր, Մարյանե վանքի դիմացն էր, սարի դոշին` դըքի վրա»,- հիշում էր տատս:

Կանգնած եմ Մուշի հայկական թաղամասում, աջ և ձախ դեռ կանգուն են հայկական ոճով կառուցված տները, նայում եմ, բայց և արագ անցնում եմ դրանց վրայով` ժամանակը սուղ է: Ահա և Ս. Մարինե ավերված եկեղեցին, հայացքս փնտրում-գտնում է դիմացի բարձունքը և շտապով բարձրանում է վերև: Հուզմունք կա մեջս: Ի տարբերություն հարթ տարածքում գտնվող տների` դրանք քիչ են ու դրանցից մեկը հաստատ իմ տատի հոր` Ասլանանց Վարդանի կառուցած տունն է: Թուրքագետ Աշոտ Սողոմոնյանի ուսումնասիրությունների համաձայն (տիկին Ելենայից իմացա), Մուշում եղել է չգրված օրենք. բարձունքի վրա տուն կառուցել են միայն այն մարդիկ, ովքեր հասարակության մեջ կշիռ են ունեցել և հարգանք են վայելել, այսինքն` արդար ու ազնիվ կերպով վաստակել են բարձունքում գտնվելու իրենց իրավունքը: Ուշադրություն. այդ տները իրենց տեսքով չեն առանձնանում մյուսներից, ուղղակի կառուցված են բարձունքի վրա:

Ասեք, որ մեր պապերը իմաստուն են եղել: Բա չէ, հիմիկվա նման…

Ինձ հիացմունք պատճառեց Կարինի (Էրզրում) Թորթումի լիճն ու ջրվեժը:

20171101_123124.jpgթորթում.jpg

Զարմանալին այս լիճն է, հրաշալին` ջրվեժը, երկուսը մի բառով` զարմանահրաշ: Անցյալ տարի լիճն այնքան մաքուր էր ու պարզ, որ կարծես հայելի լիներ: Լճի հայելային մակերեսի մեջ անհավանական ճշտությամբ արտացոլվում էր շրջակա միջավայրն ամբողջությամբ, իսկ երկինքն ու ամպերը` ամենայն մանրամասնությամբ: Ի զարմանս ինձ, այս անգամ լիճը գունեղ էր` տեղ-տեղ մուգ կապույտ, տեղ-տեղ` մուգ կանաչ: 12 կմ երկարություն ունեցող այս գետը 70 մետր բարձրությունից թափվում է` դառնալով ջրվեժ:

20171101_115228

Թորթումը գեղեցիկ էր` անսովոր ու արտասովոր այն աստիճան, որ ինձ ստիպեց աղոթք մրմնջալ…

20171029_122332.jpgերզնկա.jpg

Շատ հավանեցի հողամասերն ու տները բարդիներով առանձնացնող սահմանագծերը: Ճիշտ է ու սիրուն: Գրողը տանի, հիշեցի մեր մեծահարուստների տների սարսափազդու պարսիպներն ու ամրակուռ պատերը…

Տեսածս բերդերից ամենաշատը տպավորվեց Բայազետի Դարոյնքը և Խարբերդը:

20171101_102618.jpg

Հա, կարոտս էլ առա Տայքի Խախուվանքից ու Օշկավանքից, Վանա լճից, սիրուն Ս. Խաչից ու Անիից:

1.jpg

Ահա և Երզնկայի Ապրանից վանքային համալիրի գլուխգործոց խաչքարերը` Դերջանի հայտնի խաչերը:

Ապրանից.jpg20171031_154413.jpg

Էրգրում աշուն է, թախծոտ ու մեռնող աշուն…

Էլ ի՞նչ ասեմ: Ասելու շատ բան կա, բայց, ցավոք, դրանք վերաբերում են մեզ` հայերիս և հիասթափեցնող-հուսահատեցնող են այն աստիճան, որ անգամ ենթակա չեն հրապարակման…

Նունե Մովսիսյան

Լուսանկարները` անձնական արխիվից

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

13 отзывов на “Էրգրի աշունը

  1. Уведомление: Վերագտած Էրգիր « Մենուա Հարությունյանի մաթեմատիկական բլոգ

  2. aramazdg:

    հիմա էնտեղ ե՞ս

    Нравится

  3. Հուզմունքով կարդացի յուրաքանչյուր նախադասություն: Շնորհակալություն, սիրելի տիկին Նունե:

    Нравится

  4. Уведомление: Էրգրի աշունը… | Սվետա Ճաղարյան

  5. Уведомление: «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» նախագիծ — Դասավանդողի մեդիադարակ

  6. Уведомление: Մուշի իմ խորհրդանիշը` տատս | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. Уведомление: Ճանաչել այդ սխալները չկրկնելու համար, նորից եմ կրկնում, չկրկնելու համար, չկրկնելու համար… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  8. Уведомление: Սուրբ Ծննդյան հեքիա՞թ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  9. Уведомление: Թուրքիային պատուհասած հրդեհներ․ Աստծո պատիժ, թե՞ վրեժխնդրություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  10. Уведомление: Թուրքիային պատուհասած հրդեհներ․ Աստծո պատիժ, թե՞ վրեժխնդրություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s