Ագլայա Դատեշիձե «Սովորեցրու ինձ»

Animation.gif

Տե՛ր Աստված…

Սովորեցրո՛ւ ինձ լաց լինել անծանոթների ներկայությամբ:

Սովորեցրո՛ւ լաց լինել, երբ ուզում եմ լաց լինել վշտից, ուրախությունից, ոգեշնչումից: Հատկապես` ոգեշնչումից:

Թող արցունքները հոսեն` չհեղեղելով ինձ:

Սովորեցրո՛ւ ինձ ցավ զգալ` մեծ, փոքր, ցանկացած բնույթի: Ես ուզում եմ անցնել ցավի միջով` թույլ տալով, որ գնա:

Սովորեցրո՛ւ ինձ բարձրաձայն աղաղակել, նույնիսկ, երբ ուրիշները լռում են:

Ինձ հարկավո՜ր չեն անսահման հնարավորություններ:

Տո՛ւր ինձ պարզն ու մարդկայինը` պատրանքներից արագորեն ազատվելու համար:

Հարկավո՜ր չէ հավերժական կյանք ունենալ: Թո՛ղ որ իմ ժամանակը սահմանափակ լինի, որպեսզի էլ ավելի արժեքավոր դառնա:

Ես խնդրում եմ անկատարելություն, որպեսզի ինձ սիրեն, որպեսզի պատվանդանի վրա չբարձրացնեն:

Հարկավոր չէ երկնային մեծություն: Ինձ երկրային մա՛րդ դարձրու, ով կարողանում է տեղավորվել գրկի մեջ:

Պե՜տք չէ հիացմունք: Նվիրի՛ր պարզ սեր: Հիմա՛:

Շատ տարբեր բաներ պետք չեն: Տո՜ւր ինձ միևնույն բանը:

Որպեսզի հազարերորդ անգամ անցնելով ծանոթ ճանապարհով` ես վերջապես հասկանամ:

Սովորեցրո՛ւ ինձ սիրել պարզը, քանզի այն որքան դյուրին է,

Նույնքան և բարդ է, բայց պահանջում է ավելի քիչ ջանքեր:

Ես անհարմար պահեր եմ ուզում, որպեսզի հուզմունքով նայեմ սիրելիի աչքերին:

Քեզնից խնդրում եմ անօգնական իրավիճակներ, հակառակ դեպքում ինչպե՞ս կարող եմ տեսնել ինձ պարզած ձեռքը:

Սովորեցրո՛ւ ինձ հանձնվել:

Սովորեցրո՛ւ ինձ սխալվել:

Սովորեցրո՛ւ ինձ կասկածել:

Խնդրո՜ւմ եմ, թող որ պարզեցնելու կարիք չլինի: Հստակեցրո՛ւ:

Տո՛ւր ուշադրություն լսելու, զգալու այն, ինչ տեղի է ունենում: Թող քնքուշը ուժեղ դառնա:

Ես ծերություն եմ խնդրում, որպեսզի ոչինչ ինձնից դուրս չպատկերացնեմ:

Օգնի՛ր ինձ իմաստից քայլելով հասնել իմաստալիցին: Նվիրի՛ր դատարկություն, որից ծնվում է ամեն, ամե՜ն ինչ:

Ու՛ժ տուր դիմանալու սեփական խելամտությանը` դադարելով ողբերգություն փնտրել այնտեղ, որտեղ ուղղակի հանգիստ շունչ քաշելու կարիք կա:

Տե՛ր, շնորհակալ եմ, որ դու կաս: Իսկ, եթե` ոչ, ապա շնորհակալ եմ գոնե քո գոյության գաղափարի, քեզ գտնելու հուշումի, քեզ փնտրելու հնարավորության համար:

Իսկ, եթե ես ընդամենը առոչինչ դատարկություն եմ, ով մոռացել է տիեզերքի միասնության մասին, ապա խնդրում եմ` այդ մասին հիշեցրու ինձ խնայելով:

Մի բան էլ` սովորեցրո՛ւ ինձ լաց լինել անծանոթների ներկայությամբ այն ժամանակ, երբ ուզենամ…

Աղբյուրը`  Аглая Датешидзе

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև` Ագլայա Դատեշիձե «Մտերմության մանիֆեստ»

Ագլայա Դատեշիձե «Այն միակը»

Ագլայա Դատեշիձե «Եթե ձեր բախտը բերի»

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

30 отзывов на “Ագլայա Դատեշիձե «Սովորեցրու ինձ»

  1. Уведомление: Ես նախընտրում եմ զգալը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Վրացերենի օրեր — Ընթերցանության մեդիափաթեթ

  3. Уведомление: Գրականություն․ Վրացերենի օրեր – Էլեն Քարամյան

  4. Уведомление: Վրացերենի օրեր — 💫Մանե Հակոբջանյանի բլոգ💖

  5. Уведомление: Վրացերենի Օրեր – Գարիկ Բարխուդարյան

  6. Уведомление: Վրացերենի օրեր փաթեթ․․․ – Մերի Թոռունյան

  7. Уведомление: Վրացերենի օրեր — 🌷🌺Հասմիկ Հակոբյան🌺🌷

  8. Уведомление: Վրացերենի օրեր – Համբարձում Մանջոյանի բլոգ

  9. Уведомление: Վրացերենի օրեր — Գոհար Արղության

  10. Уведомление: Վրացերենի օրեր — Նանե Այնթաբյան

  11. Уведомление: Վրացերենի օրեր… – Սվետլանա Մելքումյան

  12. Уведомление: Վրացերենի օրեր — Արտաշես Գրիգորյան

  13. Уведомление: Վրացական գրականություն — ՆԱՐԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

  14. Уведомление: Ագալայա Դատաշիձե – Մերի Զաքոյան

  15. Уведомление: Վրացերենի օրեր — Ստելլա Սարգսյանի բլոգ

  16. Уведомление: Վրացերենի օրեր – Նարօտ Դավթյան

  17. Уведомление: Վրացական գրականություն… — Անի Արղության

  18. Уведомление: Վրացերենի օրեր – Ռուզան Մինասյանի բլոգ

  19. Уведомление: Վրացական գրականություն. Գրականություն – Անահիտ Հովհաննիսյան

  20. Уведомление: Վրացերենի օրեր… – Անի Մամիկոնյան

  21. Уведомление: Գոռ Փիլիպոսյան

  22. Уведомление: Վրացերենի օրեր – Կարեն Սարիբեկյան

  23. Уведомление: Վրացերենի օրեր – Ջուլիա 😊 Ստեփանյան

  24. Уведомление: Վրացերենի օրեր — Հասմիկ Թոփչյան

  25. Уведомление: Վրացական գրականություն | Գրիգոր Հարությունյանի բլոգ

  26. Уведомление: Գրականություն. վրացերենի օրեր (Ագլայա Դատաշիձե) — Անահիտ Թովմասյանի Ուսումնական Բլոգ

  27. Уведомление: Գրականություն. վրացերենի օրեր (Ագլայա Դատաշիձե) — Անահիտ Թովմասյանի Ուսումնական Բլոգ

  28. Уведомление: Վրացերենի օրեր  | Էլեն Սաֆարյան

  29. Уведомление: Վրացերենի օրեր – Elis Khechoyan's Blog

  30. Уведомление: Վրացերենի օրեր — Զաքարյան Էդգար

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s