
Ո՜վ իմանա՝ որ սիրունի բիբն ես կոխում դու հիմի…»
Հե՜յ, ջա՜ն, մենք էլ ըզգույշ անցնենք, ո՜վ իմանա, թե հիմի
Էն սիրուհու բի՞բն ենք կոխում, թե հուր լեզուն Խայամի։ Հովհաննես Թումանյան
Օմար Խայամ-պարսիկ գիտնական, մաթեմատիկոս, փիլիսոփա, աստղագետ, բժիշկ և բանաստեղծ։ Գրել է նաև երկեր մեխանիկայի, աշխարհագրության և երաժշտության վերաբերյալ։ Սակայն Խայամը լայն հանրությանը հայտնի է առաջին հերթին իր քառյակներով՝ «ռուբայիներով»։ Խայամը, որ միայն այդ ժանրում է ստեղծագործել, հասցրել է այն իր զարգացման գագաթնակետին և մտել համաշխարհային գրականության մեջ որպես քառյակի անգերազանցելի վարպետ։ Խայամը նաև նախորդների համեմատ նոր և ճշգրիտ տոմարի հեղինակ է, որն Իրանում օգտագործվում է առ այսօր:
Օմար Խայամը` բժիշկ, աստղագետ, փիլիսոփա
Օմար Խայամը 8 տարեկանում գիտեր Ղուրանը, 12 տարեկանում Նիշապուրի մեդրեսեի (մահմեդական ուսումնական հաստատություն) աշակերտ էր: Փայլուն ավարտել է մահմեդական իրավունքի և բժշկության դասընթացը, ստացել հեքիմի (բժշկի) մասնագիտություն: Ուսումնասիրել է հայտնի Սաբիթ իբն Կուրի և հույն մաթեմատիկոսների ու աստղագետների աշխատությունները: Հրավիրվել է Սանջարների պետության մայրաքաղաք Սպահան՝ Մելիք-շահ I սուլթանի արքունիք: Դառնալով սուլթանի խորհրդականներից՝ եղել է նաև Մերվ քաղաքի աստղադիտարանի աստղագետը: Խայամը կազմել է «Մելիքշահյան աստղագիտական աղյուսակը», որտեղ ներառել է տեսանելի աստղերի ցուցակը: Փիլիսոփայության մեջ հետևելով Արիստոտելին և Իբն Սինային՝ մատերիալիզմի դիրքերից է մեկնել իրերն ու նրանց բնույթը: «Ոսկուց և արծաթից բաղկացած մարմնում նրանց քանակը որոշելու մասին» աշխատության մեջ քննել է Արքիմեդի հայտնի դասական խնդրի լուծումը: 1092 թ-ին՝ իր հովանավորների՝ շահի ու վեզիրի մահից հետո, մեղադրվելով անաստվածության և այլախոհության համար, բանաստեղծն ստիպված հեռացել է Սպահանից:
Կամ վիճակիդ հոգսը վզիդ ծանրանա,
Ուրիշների սրտի հալը հարցրա,
Որ քո հոգուց ամեն մի ցավ վերանա:
Տիկնիկ ենք մենք, ճակատագիրը` դերասա՛ն,
Պատկե’ր չէ սա, այլ` հավաստի՜ և իրակա՛ն,-
Մի քանի օր կխաղա՜նք այս բեմ – աշխարհում,
Մինչ մեզ նորից նետեն սնդո՛ւկն անէության:
*****
Նրա´նք, ովքեր իմաստությամբ կյանքի գաղտնիքը բացեցին,
Եվ Աստծո մե՜ծ էության մասին խոսքե՜ր շռայլեցին,
Ոչ գաղտնիքի թե՜լը գտան, ոչ էլ կծիկը քանդեցին,
Նախ` խելքներին զո՜ռ տվեցին, հետո`… աչքերը փակեցի՜ն..
*****
Երազիս մեջ մի իմաստուն ասաց ինձ,
Թե ոչ մի մարդ խեր չի տեսել դեռ քնից.
Իսկ ինչ պիտի անես, երբ քո մահը գա,–
Խմիր, քանի… արթնանում ես դեռ քնից…
Քառյակ, չորս տողից բաղկացած բանաստեղծություն։ Այն արտահայտում է մի ավարտուն միտք, գաղափար, պատկեր; Քառյակն ունի խոհափիլիսոփայական բովանդակություն։ Լայնորեն տարածված է եղել արևելքի միջնադարյան բանաստեղծության մեջ (լավագույն օրինակներ են Օմար Խայամի քառյակները) և կոչվել է ռուբայի։ Հետագայում բանաստեղծության այս ձևը կիրառվել է նաև արևմտյան պոեզիայում։
Հայ գրականության մեջ քառյակը հայտնի է միջնադարից (օրինակ՝ Նահապետ Քուչակի և Գրիգորիս Աղթամարցու քառյակները)։
Նոր ժամանակներում նշանավոր են Հովհաննես Թումանյանի քառյակները։ Ժողովրդական բանահյուսության մեջ այն կոչվել է խաղիկ, հայրեն։
Կարող եք ծանոթանալ նաև` Ջալալ Ադ Դին Ռումի
Ինչպես նաև Բաբա Թահերի և Բիժան Ջալալի քառյակներին
Уведомление: Միջմշակութային հաղորդակցություն — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: 11-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Համաշխարհային գրականություն – Ալլա Թադևոսյան
Уведомление: ԾԻՍԱԿԱՆ ՏՈՆԱՑՈՒՅՑ | «ԼԻՍԻՑՅԱՆ» ԾԵՍԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ