Տպավորություններ Պարսկահայքից

S. Tade.jpg

Ուխտի իմ խորհրդանիշը եղել և մնաց ս. Թադեի վանքը:

Սուրբ Թադեի վանք

Պարսկահայք ուխտագնացությունից անջնջելի մնաց ուխտի իմ խորհրդանիշը` ս. Թադեի վանքը: Ճերմակ, լուսավոր, հարազատ ու պայծառ մի գոյություն, ուր ամփոփված էր դարերի սուրբ լռություն…

Ս. Թադեի վանքն ինձ ստիպեց էլի ու էլի պտտվել իր շուրջբոլորը, նորից ու նորից նայել զարդաքանդակներն ու հարթաքանդակները, զմայլվել գմբեթում բնավորված սևուկ տատրակների երգով: Երկար ժամանակ հայացքս չէի կարողանում կտրել այդ վեհաշուք վանքից: Նստել էի ընդարձակ ու խնամված բակում և նայում էի ու նայում: Ու ինչքան շատ էի նայում, այնքան շատ բան էր մնում տեսնելու…

Ուրմիա լիճ

Ուրմիա.jpg

Ծանր, շա՜տ ծանր տպավորություն թողեց մեռնող Ուրմիա լիճը: Ուրմիան կամ Կապուտանը, որը մինչև 20-րդ դարի վերջ եղել է ոչ միայն Հայկական լեռնաշխարհի, այլև Մերձավոր Արևելքի երեք խոշոր լճերից մեկը, այսօր շունչը փչելու վրա է:

Լճի երկարությունը 140 կմ է, մակերեսը՝ 5800 կմ², խորությունը՝ մինչև 15 մ, ավազանը՝ մոտ 50000 կմ²։ Գտնվում է տեկտոնական իջվածքում, 1275 մ բարձրության վրա։ Աղիությունը շատ բարձր է՝ 150-250% է: Լիճն այսօր ցամաքել է 2/3-ով: Լճի ցամաքման գլխավոր պատճառը տեկտոնական շարժումներն են և լիճ թափվող գետերի ջուրն անխնա օգտագործելը: Թեև տարիներ առաջ Իրանը սկսել է Արաքս գետի ջրերն Ուրմիո լիճ ուղարկելու նախագծի իրագործումը, սակայն, ցավոք, արդյունքները տեսանելի չեն: Հուսանք, որ Ուրմիային, այնուամենայնիվ, կհաջողվի փրկել:

Ուրմիա լիճն իմ հիշողության մեջ մնաց բաց վարդագույն մշուշով, որը, ինչպես բացատրեց տիկին Վեներան, առաջանում է աղի բյուրեղների և օդի միախառնումից:

Սուրբ Ստեփանոս Նախավկայի եկեղեցի

Ստեփանոս Նախավկա.jpg

Ըստ ավանդության, Դարաշամբի այս եկեղեցին հիմնադրել է Բարդուղիմեոս առաքյալը: Գտնվում է Արաքս գետի աջ ափին բարձրացող Մաղարդա լեռան լանջին, հայկական Դարաշամբ բնակավայրից (այժմ՝ լքված) մոտ 1 կմ արևելք։ Հետագա դարերում մի քանի անգամ վերանորոգվել է։ Մեր` Պարսկահայքում եղած ժամանակ էլ շարունակվում էին վերանորոգման աշխատաքները, այդ պատճառով եկեղեցի մտնել չկարողացանք:

Հովվի մատուռ

հովվի մատուռ.jpg

Հովվի մատուռը կառուցվել է 2015-ին թ.ին` Իրանի հանրապետության և Ատրպատականի հայոց թեմի օժանդակությամբ: Այն 13-րդ դարում կառուցված և վերջին տարիներին Նախիջևանում պայթեցված Հովվի մատուռի նմանօրինակն է:

Արևելյան և Արևմտյան Ադրբեջան կամ Իրանական Ազարբայջան

%d6%84%d5%a5%d5%b6%d5%a4%d5%b8%d5%be%d5%a1%d5%b6

Ջուլֆան, Խոյը, Սալմաստը, Ուրմիան, Թավրիզը տիպիկ ասիական գյուղաքաղաքներ են` ցածր առաստաղներով ու հարթ տանիքներով, անճաշակ ու ճարտարապետությունից հեռու նորակառույցներով, անխնամ, անջրդի հողերով ու ցամաքած գետերով: Սա պատմական Ատրպատականն է (նաև` Մարաստան)` Արևելյան և Արևմտյան Ադրբեջան կամ Իրանական Ազարբայջան կոչվածը: Չճշտված տեղեկությունների համաձայն` այս քաղաքներում և շրջակա գյուղերում ապրողների 85%-ը ազարիներ են, 15%-ը` քրդեր, մնացած 5%-ը` պարսիկներ, հայեր և այլն: Հաղորդակցության լեզուն ազարբայջաներենն է: Ի տարբերություն Ադրբեջանի Հանրապետության բնակիչներ համարվող այսկովկասյան թյուրքերի` ադրբեջանցիների կամ ազերիների, Իրանի Ազարբայջանում ապրողներն էթնիկ ազարիներ են:

80 միլիոն ազգաբնակչություն ունեցող Իրանի Իսլամական Հանրապետությունում ապրում են մոտ 30 ազգությունների պատկանող մարդիկ` պարսիկներ, ազարիներ, քրդեր, պարթևներ, գիլյացիներ, բելուջներ, աֆղաններ, հայեր, ասորիներ, թալիշներ, տաջիկներ, լուրեր և այլն:

20161023_115013.jpg

Հետգրություն

Ճապոնական պոեզիայից հետո, որպես ազգային ինքնատիպ մշակույթ, շատ հավանում եմ միջնադարյան և հատկապես արդի իրանական գրականությունը: Հարգանքով եմ վերաբերում մեր հարևան ժողովրդին, խոնարհումի հասնող երախտագիտությամբ եմ ընդունում պարսիկների` հայկական մշակույթի հանդեպ ունեցած հոգատարությունը, այնուամենայնվիվ, պիտի ասեմ, որ մռայլ ու գորշ` տխուր հայացքներով ու անկենդան աչքերով տղամարդկանց, սև գլխաշորերով ու չադրաներով պարուրված կանանց այդ ճնշող երկիրն ինձ չձգեց, չխոսեց հետս, չկանչեց ու չհուզեց, ինչպես ամեն անգամ հուզում է ներսս տակնուվրա անող իմ պապերի բնօրրանը` Էրգիրը: Ամբողջ ընթացքում ես ինձ օտար զգացի այդ հողի վրա` հասցնելով չսիրել ինձ պարտադրված գլխաշորն ու դրանով պայմանավորված կեղծ բարոյականության չափանիշներն ու ձևականությունը, մեկ անգամ ևս համոզվելով, որ ցանկացած «սրբագործված» գաղափարախոսություն բովանդակազուրկ առ ոչինչ է, երբ չափազանցվում է ու աստվածացվում…

Լուսանկարները` անձնական արխիվից

Նունե Մովսիսյան

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

10 отзывов на “Տպավորություններ Պարսկահայքից

  1. Նուն ջան, ի՞նչ ես բողոքում: Էդ գլխաշորը լա՜վ էլ սազում է քեզ:

    Нравится

  2. Уведомление: Ուխտագնացություն Պարսկահայք — Դասավանդողի մեդիադարակ

  3. Уведомление: Ինչի՞ համար են մարդկանց իրարից բաժանող այդ սահմանները…

  4. Уведомление: «Հայկական կակաչը» ամփոփում է տարին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: «Հայկական կակաչը» ամփոփում է տարին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Ուխտագնացություն Էրգիր — Դասավանդողի մեդիադարակ

  7. Уведомление: Օմար Խայամ` պարսկական գրականության խորհրդանիշը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  8. Уведомление: Սևանա լիճն ինքն իրեն կբուժի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  9. Уведомление: Սյունիքոտ մտորումներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s