Մխիթար Սեբաստացի

ph145310733694

Փետրվարի 7-ին ծնվել է Մխիթարյան միաբանության հիմնադիր, հայագետ Մխիթար Սեբաստացին:

«Խոնարհ սիրտով քեզի կը նուիրեմ, ո՜վ Հայ Ժողովուրդ, իմ երկար տարիներու աշխատանքիս պտուղը, իբր սիրոյ ձօն: Սրտանց կը տենչամ իմ վաստակս քեզի պարգևել և բոլոր անոնց՝ որ պայմաններուդ մէջ կը գտնուին. որովհետև ինչ որ իմս է՝ անիկա քեզի կը պատկանի, և ինչ որ քուկդ է՝ անիկա իմս ալ է: Անոր համար՝ ինծի պարծանք է քեզի ծառայել, մանաւանդ թէ ասիկա լրումն է իմ և իմիններուս պաշտօնին»:

Հոգևոր տարածքներ կան, որոնք հարկ է, որ անձեռնմխելի լինեն ցանկացած ոտնձգությունից, ցանկացած միջամտությունից, ցանկացած նպատակադրումներից: Այս ամենը քաջ գիտակցում էր Մխիթար Սեբաստացին: Աբբահոր համար, անկախ ամեն բանից, անկախ իր նկատմամբ ունեցած կղերական հետադիմության վերաբերմունքից, այդպիսի հոգևոր տարածք էր Հայաստանն ու հայ առաքելական եկեղեցին: Դա էր պատճառը, որ Մխիթար Սեբաստացին՝ կաթոլիկ եկեղեցու աբբահայրը, արգելել էր իր հետնորդներին Հայոց աշխարհում կաթոլիկություն քարոզելը, քաջ գիտակցելով, որ Հայաստանը հայ առաքելական եկեղեցու հոգևոր տարածքն է: Նա նպատակադրվել էր կրթել, լուսավորություն տարածել հայ ժողավրդի լայն խավերի մեջ և իր համախոհների հետ հաջողությամբ կատարել է այդ վեհ առաքելությունը: Մխիթար Սեբաստացուց հետո նրա արժանի հետևորդները` Գ. Ավետիքյանը,  Մ. Ավգերյանը, Մ. Ջախջախյանը, Ղ. Ալիշանը, Մ. Չամչյանը և էլի շատ ուրիշներ հավատարիմ են մնացել նախանշված սկզբունքին:

Խորհրդանշական է, որ Մխիթար Սեբաստացին դասասենյակ էր մտնում մի ձեռքին Աստվածաշունչ, մյուսում Հայկազյան բառարան, աշակերտներին ասելով՝ «դուք այս երկու թևերով պիտի թևածեք»: «Նա, որ չափազանց ներողամիտ էր անձին դէմ եղած հակառակութեանց և թշնամանաց, չէր կրնար հանդուրժէր Աստուծոյ կամ կրօնքին դէմ եղած անարգանաց, ինչպէս նաեւ միաբանութեան հասուցած բարոյական կամ նիւթական վնասուց»:

Մխիթար Սեբաստացու կենսագիրը` Ստեփանոս Ագոնցը վկայում է. «Խոհեմութիւնը, որ մարդկային գործերուն աչքը կը համարուի, միշտ և ամէն տեղ փայլեցավ Մխիթարայ վրայ: Խորագէտ էր՝  այլ ոչ խորամանկ, պարզ և անկեղծ, այլ ոչ անզգոյշ ու անգաղտանապահ. կիրթ և ազնիւ՝  բայց ոչ մարդահաճոյ կամ կեղծաւոր, բարեսէր և բարեմիտ, այլ որ բնաւ նուաստախոհ և ծառայամիտ: Անդուլ և անխոնջ բարի գործերու մէջ, անընկճելի՝  ծանր դեպքերուն, արի և հնարագէտ՝ դժուարութեանց առջևւ, յաջողութեանց և ձախողութեանց մէջ՝ միակերպ, աննկուն, անայլայլակ, համբերող ցավու և տառապանաց մէջ: Տրտմական բաներու մէջ՝ անվրդով, հակառակութեանց մէջ՝ անդրդուելի, կարեւոր և մեծամեծ իրաց ձեռնամուխ, ոչ անձին փառաց կամ շահուն համար, այլ առ հարկի և հասարակաց օգտին համար միայն»:

Ինձ միշտ ապշեցրել է Մխիթար Սեբաստացու գիտական անգերազանցելի միտքը, նրա մարդկային բարձրագույն որակները, իմացական կարողությունները, առաջնորդին հատուկ կազմակերպչական ջիղը, հավատարմությունը Աստուծո խոսքին: 

Մխիթար Սեբաստացին, ըստ էության, իր հավատով վերակենդանացրեց  հայ մշակույթի քրիստոնեական ինքնությունը՝ դառնալով հայ դպրության և լուսավորության նվիրյալ երախտավոր. «Սկիզբէն ի վեր, ինչպէս ես, այս Միաբանութիւնն ալ սահմանուած է Հայ ժողովրդի մշակութային ծառայութեան եւ Աստծոյ Փառքին»:

Խորին խոնարհումս և մեծագույն պատկառանքս, Մխիթար Սեբաստացի:

Նունե Մովսիսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s