Զատիկի ծեսը Հայաստանում

zatikՎարկածներ կան, որ սկզբնական շրջանում Հայաստան աշխարհում Զատիկը եղել է անշարժ տոն և համընկել է մարտի 21-ի գիշերահավասար օրվա հետ՝ գիշեր-ցերեկն իրարից զատելու իմաստով:

Հետագայում, կապվելով լուսնային օրացույցի հետ, դառնում է շարժական և տոնվում Վահագնի ծնունդից հետո առաջին լիալուսնին հաջորդող օրը:

Արդեն իսկ փետրվարի վերջին օրը, լույս մարտի մեկի կեսգիշերին, ընտանիքներում ամեն մեկը մի-մի փայտ վերցրած` խփել է տան պատերին, հատակին` ձայնակցելով.

-Շվոտը դուրս, մարտը` ներս:

Այսպես վտարվել է փետրվարը` ձմռան վերջին ամիսը, և հալածվել է ձմռան ընթացքում տներում բույն դրած չարը (Շվոտ):
Հայերն այդ օրը սկսել են իրենց գարնանային վարուցանքը՝  ավելի զորանալով Վահագնով, իսկ մանուկները գունավոր ձվերը ձեռքներին` երգել-պարել ու ձվախաղ են արել:

Ի հիշատակ դրախտի Կենաց ծառի`  Զատկի առթիվ ընդունված էր տներում Կենաց ծառ (այսինքն` կյանքի ծառ) զարդարել: Որևէ կժի, կճուճի կամ ծաղկամանի մեջ չորացած ճյուղեր էին դնում: Դրանք հավաքում էին այգին էտելու (այսինքն` ծառերի չորացած ավելորդ ճյուղեր կտրելու) ժամանակ:
Այդ ճյուղերի վրա կախում էին նաև զանազան ձևերով փնջած ասեղնագործ ձվիկներ:

Ըստ Ալիշանի, Զատիկը նույնացվում է վրաց Զադին, եգիպտացիների Սադի, հնդիկների Սատի անվան հետ և հիշատակվում է նաև Զատիկ զաստվածն արդարության յԱրևելս։ Սահին հայկական դիցաբանության մոռացված տոն է, որ հավանաբար տեղի է ունեցել գարնանամուտին: Նույնացվում է զոհի կամ զենումի գաղափարի հետ:

Իսկ Ստ. Մալխասյանցը Զատիկ բառը ստուգաբանում է որպես տոն, ուրախություն:

Մեկ այլ ավանդության համաձայն, մի ժամանակ Արարատում, բարձր լեռների կատարին բույն դրած Հազարան Հավքը , որ գիշերները ճառագում էր, իսկ ցերեկները Արևի ճառագայթների հետ ձուլում իր շողերը, դյութիչ ձայնով երգում և բազմագույն ձվեր էր ածում` անընդհատ նորոգելով Արարատի գույների թարմությունը, իսկ Մայր Անահիտը դրանք շաղ էր տալիս ողջ Արարատով մեկ, որպեսզի հողն էլ դրանց նման բազմագույն պտուղներ տա: (Ս. Կակոսյան)

Զատիկ բառը հատանել` Զատել կամ բաժանել կամ էլ անջատել բայից բխեցնելն է:

«Զատիկ» նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական տեսքով` վերադարձ առ Աստված:

Հետաքրքրական է զատիկ բառը ընծա կամ ձու, կամ էլ զոհ, պատարագ բառերի շարքում իբրև հոմանիշ ընդունելը:

Զատիկ բառը հայ մատենագրության մեջ առաջին անգամ հիշատակվել է ավետարանի հայերեն թարգմանությունում`  որպես հունարեն պասքա կամ պասեք բառի համարժեք: (Եբրայերեն` բասխ կամ բեսախ), որը նշանակում է ելք, անցք:

Զատկի տոնին մարդիկ երկար են նախապատրաստվել` մատաղի համար միջոցներ են հավաքել, յոթ բաղարջ են թխել, ձու են կուտակել, հրաժարվել պարերից, հարսանյաց հանդեսներից, տունուտեղ են մաքրել, հանդերձները նորացրել: Մարդիկ հազար ու մի արարողությունների են դիմել` հիվանդություններից, ցավից, չոռից, կրծողներից, չար ոգիներից, երաշտից, կարկուտից, ջրհեղեղներից, հրդեհներից զերծ մնալու, տարին խերով անցկացնելու համար: Գուշակություններ են կատարել տարվա լավուվատի մասին, ծիսական կերակուրներ են եփել ու ճաշակել:

Օգտագործված գրականություն

Արտակ Արքեպիսկոպոս Մանուկյան, «Հայ եկեղեցու տոները»

Հրանուշ Խառատյան, «Հայ ժողովրդական տոներ»

Լուսանկարը` mskh.am-ից

Օժանդակ նյութեր

Ս. Հարության տոն

Զատիկի խոհանոց

Ձվանախշում 

Զատկական ծիսական երգ, «Զարկ, բոլոճիկ, զարկ»

Զատկական խաղեր, «Չիք-չիք», «Աղամ»

Նյութը պատրաստեց Նունե Մովսիսյանը

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

7 отзывов на “Զատիկի ծեսը Հայաստանում

  1. Уведомление: Սբ Հարության տոն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Մեդիափաթեթներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: 9-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ

  4. Уведомление: 10-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ

  5. Уведомление: 11-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ

  6. Уведомление: Զատիկի ծեսը Հայաստանում — Միլենա Թորոսյան

  7. Уведомление: Զատիկի ծեսը Հայաստանում – Նարեկ Իսախանյան

Оставьте комментарий