Սուրբ Հարության տոն. Զատիկ (լրացված)

Harutyun

Քրիստոսի Հարությունը քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքն է:
Զատիկը թե Հին, և թե Նոր Կտակարաններում համարվում է հինգ տաղավար տոներից մեկը: Հիսուս Քրիստոսի խաչելությունից եւ մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից եւ դրեցին վիմափոր գերեզմանի մեջ, փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը եւ Սողոմեն, գնացին գերեզման անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):

Ս. Հարության տոնին նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որի ընթացքում պահք պահողները Ս. Հաղորդություն ստանալով, դուրս են գալիս պահքից և սկսում են զատկական տոնախմբությունները:

Տոնի նախօրեին և բուն Զատկի տոնի օրը մարդիկ միմյանց ողջունել են Քրիստոսի հարության առթիվ, մասնակցել պատարագին, ծիսական սեղանի շուրջը հավաքվել` պասից դուրս եկել, ձվակռիվներ, հանրային պարեր ու խաղեր կազմակերպել, խնջույքներում ուրախացել, նախշած ձվեր միմյանց նվիրել:

Գրիգոր Տաթևացին ձուն կարմիր ներկելու մասին ասում է`«Միայն Զատիկին ենք ձուն կարմիր ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի, և, ինչպես իմաստուններն են ասում` դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը` օդին, սպիտակուցը` ջրին, դեղնուցն էլ երկիրն է»:

Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, որ աշխարհը գնվեց Քրիստոսի Արյամբ: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը։ Այն կարմիր ներկելու ծիսականությունն իր մեջ պարունակում է ուժի, սիրո և զոհաբերման գաղափարը: Դրանց պսակը հանդիսացավ Հիսուս Քրիստոսի զոհրաբերությունը:

Քրիստոս յարեաւ ի մեռելոց:
Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի:

Զատիկը նաև տնօրհնեքի օր էր: Քահանաները տնից տուն էին շրջում,օրհնում իրենց մեկնված մատուցարանները, որոնց վրա դրված էին լինում թթխմոր, աղ, խունկ, հացահատիկ, ջուր և այլ բարիքներ: Օրհնվում էր բարիքը` ապահովելով տարվա լիությունը:

Հաջորդ օրը` երկուշաբթի, Զատկի մեռելոցն էր (տարվա երկու կարևորագույն մեռելոցներից մեկը): Բոլորը, նորատի հարսներից բացի, գերեզմանատուն էին գնում` իրենց հետ ունենալով զատկական կերակուրներ:

Սուրբ Հարության տոնին առաջներում մատաղ էին անում:Եփված մատաղը բաժանվում էր կիրակի օրը` զատկական պատարագից հետո: Այն տրվում էր հատկապես աղքատներին ու կարիքավորներին: Մատաղի միսը կարմիր ներկած ձվերի հետ տանում էին նաև գերեզմանատուն:

Աղբյուր` Արտակ Արքեպիսկոպոս Մանուկյան, «Հայ եկեղեցու տոները», qahana.am

Մի՛ փնտրեք Ողջին մեռածների մեջ
Հախճասալ. Քոթահիա, Երուսաղեմի սուրբ Հակոբյանց տաճար

Լուսանկարը`  Համլետ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Զատիկի ծեսը Հայաստանում

Վարկածներ կան, որ սկզբնական շրջանում Հայաստան աշխարհում Զատիկը եղել է անշարժ տոն և համընկել է մարտի 21-ի գիշերահավասար օրվա հետ՝ գիշեր-ցերեկն իրարից զատելու իմաստով:

Հետագայում, կապվելով լուսնային օրացույցի հետ, դառնում է շարժական և տոնվում Վահագնի ծնունդից հետո առաջին լիալուսնին հաջորդող օրը:

Արդեն իսկ փետրվարի վերջին օրը, լույս մարտի մեկի կեսգիշերին, ընտանիքներում ամեն մեկը մի-մի փայտ վերցրած` խփել է տան պատերին, հատակին` ձայնակցելով.

-Շվոտը դուրս, մարտը` ներս:

Այսպես վտարվել է փետրվարը` ձմռան վերջին ամիսը, և հալածվել է ձմռան ընթացքում տներում բույն դրած չարը (Շվոտ):
Հայերն այդ օրը սկսել են իրենց գարնանային վարուցանքը՝  ավելի զորանալով Վահագնով, իսկ մանուկները գունավոր ձվերը ձեռքներին` երգել-պարել ու ձվախաղ են արել:

Ի հիշատակ դրախտի Կենաց ծառի`  Զատկի առթիվ ընդունված էր տներում Կենաց ծառ (այսինքն` կյանքի ծառ) զարդարել: Որևէ կժի, կճուճի կամ ծաղկամանի մեջ չորացած ճյուղեր էին դնում: Դրանք հավաքում էին այգին էտելու (այսինքն` ծառերի չորացած ավելորդ ճյուղեր կտրելու) ժամանակ: Այդ ճյուղերի վրա կախում էին նաև զանազան ձևերով փնջած ասեղնագործ ձվիկներ:

Ըստ Ալիշանի, Զատիկը նույնացվում է վրաց Զադին, եգիպտացիների Սադի, հնդիկների Սատի անվան հետ և հիշատակվում է նաև Զատիկ զաստվածն արդարության յԱրևելս։ Սահին հայկական դիցաբանության մոռացված տոն է, որ հավանաբար տեղի է ունեցել գարնանամուտին: Նույնացվում է զոհի կամ զենումի գաղափարի հետ:

Իսկ Ստ. Մալխասյանցը Զատիկ բառը ստուգաբանում է որպես տոն, ուրախություն:

Մեկ այլ ավանդության համաձայն, մի ժամանակ Արարատում, բարձր լեռների կատարին բույն դրած Հազարան Հավքը , որ գիշերները ճառագում էր, իսկ ցերեկները Արևի ճառագայթների հետ ձուլում իր շողերը, դյութիչ ձայնով երգում և բազմագույն ձվեր էր ածում` անընդհատ նորոգելով Արարատի գույների թարմությունը, իսկ Մայր Անահիտը դրանք շաղ էր տալիս ողջ Արարատով մեկ, որպեսզի հողն էլ դրանց նման բազմագույն պտուղներ տա: (Ս. Կակոսյան)

Զատիկ բառը հատանել` Զատել կամ բաժանել կամ էլ անջատել բայից բխեցնելն է:

«Զատիկ» նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական տեսքով` վերադարձ առ Աստված:

Հետաքրքրական է զատիկ բառը ընծա կամ ձու, կամ էլ զոհ, պատարագ բառերի շարքում իբրև հոմանիշ ընդունելը:

Զատիկ բառը հայ մատենագրության մեջ առաջին անգամ հիշատակվել է ավետարանի հայերեն թարգմանությունում` որպես հունարեն պասքա կամ պասեք բառի համարժեք: Եբրայերեն` բասխ կամ բեսախ, որը նշանակում է ելք, անցք:

Զատկի տոնին մարդիկ երկար են նախապատրաստվել` մատաղի համար միջոցներ են հավաքել, յոթ բաղարջ են թխել, ձու են կուտակել, հրաժարվել պարերից, հարսանյաց հանդեսներից, տունուտեղ են մաքրել, հանդերձները նորացրել: Մարդիկ հազար ու մի արարողությունների են դիմել` հիվանդություններից, ցավից, չոռից, կրծողներից, չար ոգիներից, երաշտից, կարկուտից, ջրհեղեղներից, հրդեհներից զերծ մնալու, տարին խերով անցկացնելու համար: Գուշակություններ են կատարել տարվա լավուվատի մասին, ծիսական կերակուրներ են եփել ու ճաշակել:

Օգտագործված գրականություն

Արտակ Արքեպիսկոպոս Մանուկյան «Հայ եկեղեցու տոները»

Հրանուշ Խառատյան «Հայ ժողովրդական տոներ»

Օժանդակ նյութեր

Զատիկի խոհանոց

Ծիսական տիկնիկ` Ակլատիզ

Ձվանախշում 

Զատկական ծիսական երգ, «Զարկ, բոլոճիկ, զարկ»

Զատկական խաղեր, «Չիք-չիք», «Աղամ»

Տեսանյութը՝  Մարինե Մկրտչյանի

Նյութը պատրաստեց Նունե Մովսիսյանը

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

23 отзыва на “Սուրբ Հարության տոն. Զատիկ (լրացված)

  1. Уведомление: Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Զատիկի ծեսը Հայաստանում | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Ապրիլ ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Սուրբ Հարության տոն. Զատիկ | Music Marine

  5. Уведомление: Սուրբ Հարության տոն. Զատիկ | Հասմիկ Մաթևոսյան

  6. Уведомление: «Ուսումնական Արագածոտն» նախագիծ  — Դասավանդողի մեդիադարակ

  7. Уведомление: 9-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ

  8. Уведомление: 10-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ

  9. Уведомление: 11-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ

  10. Уведомление: Զատիկը Օշականում (նախագիծ) — Դասավանդողի մեդիադարակ

  11. Уведомление: Զատիկի ծեսը Հայաստանում — Անիչկա Միքայելյան

  12. Уведомление: Զատիկի ծեսը Հայաստանում — Երգ Երգոց

  13. Уведомление: Ծեսը` հանրակրթության բաղկացուցիչ — Սեբաստացիական մեդիադարակ

  14. Уведомление: Սուրբ Հարության ընտանեկան տոն — Սեբաստացիական մեդիադարակ

  15. Уведомление: Ծաղկազարդ(Ծառզարդար), Զատիկ ուսումնական փաթեթ | Հասմիկ Մաթևոսյան

  16. Уведомление: Ծաղկազարդ (Ծառզարդար), Զատիկ ուսումնական փաթեթ | Հասմիկ Մաթևոսյան

  17. Уведомление: Պաս, Ծաղկազարդ, Զատիկ. ուսումնական փաթեթ | Ծեսերի բաց լաբորատորիա

  18. Уведомление: Պաս, Ծաղկազարդ, Զատիկ. ուսումնական փաթեթ | Հասմիկ Մաթևոսյան

  19. Уведомление: Պաս, Ծաղկազարդ, Զատիկ. ուսումնական փաթեթ – Հանրակրթական ազգագրություն

  20. Уведомление: Ֆինլանդիա-Հայաստան համագործակցություն․ Զատկածես — Անուշ Ներսիսյան

  21. Уведомление: Ավագ շաբաթ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  22. Уведомление: Ավագ շաբաթ. հոգևոր ընթերցումներ | Մարինե Մկրտչյան

  23. Уведомление: «Սուրբ Հարության տոն. Զատիկ» — «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր

Оставьте комментарий