Էքզյուպերի, «Ի՞նչ ասել է ազատություն»

EkzyuperiՀատված Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Ռազմական օդաչու» գրքից

Իմ հոգևոր մշակույթը հետևելով Աստծուն՝  մերձավորի հանդեպ սերը Մարդու մեջ վերածում է պարգևի:

Ես հասկանում եմ անհատից պահանջվող Հնազանդության իմաստը խորությամբ: Հնազանդությունը չի նսեմացնում մարդուն: Այն բարձրացնում է մարդուն: Այն բացահայտում է Սուրհանդակի ինքնությունը:

Հնազանդության միջոցով իրականացվում է հարգանք առ Աստված ոչ միայն մերձավորի, այլև Սուրհանդակի՝ ինքն իր նկատմամբ: Նրա, ով գիտակցում է իր՝ Աստծո նախանշած ուղիով ընթանալու առաքելությունն ու Աստծո մունետիկ լինելու փաստը:

Հնազանդությունը ինքն իրեն մոռանալու՝ միաժամանակ ինքն իրեն բարձրացնելու ցուցում է: Հենց անհատը սկսում է սեփական կարևորությունը գերագնահատել, նրա ուղին անմիջապես դեմ է առնում պատի:

Իմ հոգևոր մշակույթը հետևելով Աստծուն՝  պատգամում է հարգանք ինքն իր նկատմամբ, այսինքն՝ հարգանք Մարդու նկատմամբ ինքն իր միջոցով:

Ես հասկանում եմ վերջապես, ինչու առ Աստված սերը մարդկանց պարտավորեցնում է մեկը մյուսի հանդեպ պատասխանատվություն ունենալ և նրանց՝ որպես բարի գործ կատարողների, Հույս ներշնչել: Չէ՞ որ յուրաքանչյուր մեկը Աստծո կողմից ուղարկված Սուրհանդակ է, և ամեն մեկին տրված է բոլորի փրկությունը: Եվ ոչ մեկն էլ իրավունք չունի հուսահատվելու, որովհետև յուրաքաչյուր մարդ, որպես մունետիկ, առավել կարևոր է, քան հենց ինքը՝ մարդը:

Հուսահատությունը հավասարազոր է ինքն իր ներսում Աստծուն մերժելուն: Հույսի պատգամը կարելի է փոխանցել հետևյալ կերպ. «Նշանակում է, դու քեզ վերագրում ես այդպիսի մեծ կարևորությո՞ւն: Որքան ինքնագոհություն կա քո հուսահատության մեջ»:

Իմ հոգևոր մշակույթը հետևելով Աստծուն՝ ասում է՝  յուրաքանչյուր մեկը պատասխանատու է բոլորի համար և բոլոր մարդիկ պատասխանատու են յուրաքանչուր մեկի համար: Անհատը պետք է ինքնազոհողության գնա ընդհանուրի փրկության համար, սակայն այս իրողությունը տարրական թվաբանության հետ կապ չունի:

Ամբողջ հարցը առ Մարդ հարգանքն է անհատի միջոցով: Այո, իմ հոգևոր մշակույթի վեհությունն այն է, որ հարյուր հանքագործներ կարող են վտանգել իրենց կյանքը՝ հանուն փորձանքի մեջ հայտնված իրենց ընկերոջ: Քանի որ նրանք փրկում են Մարդու:

Հաշվի առնելով այս ամենը՝ ես հասկանում եմ ինչ ասել է ազատություն: Դա ուժային տիրույթում սերմից աճող ծառի ազատությունն է: Այն գործադրած ջանքերի շնորհիվ Մարդու աճն է: Այն նման է հանդիպակաց փչող քամու: Միայն շնորհիվ այդ քամու է առագաստանավը բաց ծովում ազատ տեղաշարժվում:

Մարդը, ով դաստիարակվել է այս օրենքներով, ի վիճակի է տիրապետել ուժը զորավոր ծառի: Նա ունակ է իր արմատները տարածել՝ ընդրգելով ինչպիսի՜ տարածքներ: Եվ մարդկային ինչպիսի՜ արժեքավոր որակներ նա կարող է կլանել՝ արևի տակ ծաղկելու համար…

Աղբյուրը՝  Антуан де Сент Экзюпери, Военный летчик

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Նախորդ երկու հատվածները

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ, Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

3 комментария на «Էքզյուպերի, «Ի՞նչ ասել է ազատություն»»

  1. Уведомление: Էքզյուպերի, «Մարդիկ Աստծո եղբայրներն են» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Թարգմանական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Անտուան դը Սենտ Էքզյուպերի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s