«Մարդու անհատականությունը ամենևին էլ միայն իրեն պատկանող բարձրագույն ճշմարտությունը չէ, մարդու մեջ կա ինչ-որ բան, որ ընդհանուր է բոլորի համար»: Թագոր
Ու, որքան էլ Նարեկացին ասի՝ «Եւ որքան մարթ է զմարդն Աստուծոյ` Աստուծոյ նմանեցուցանել» կամ «Կարող ենք նույնիսկ մենք Աստված լինել շնորհներով ու ձիրքերով ընտիր», միևնույն է, Նա հստակ սահմանագծում է մարդու և Աստծո տեղն ու դերակատարումը, քննում մարդու և Աստծո փոխհարաբերությունների հարցը:
Այս թեման համաշխարհային գրականության մեջ հաջողությամբ զարգացրել է Ռաբինդրանաթ Թագորը: Նա վերևներից Աստծոն իջեցրել է, բերել-դրել մարդու մեջ:
Ի դեպ, Թագորը այն բացառիկ գրողներից է, ում ազդեցության ոլորտից դուրս գալու համար ժամանակին ինձնից ջանքեր են պահանջվել: Մինչև հիմա հիշում եմ մեր առաջին ծանոթությունը: Երբ առաջին անգամ մուտք գործեցի Թագորի աշխարհ, անակնկալի եկա: Շշմելու մաքուր էներգետիկա ունի: Թագորի՝ հինդուիստական գրականությանը հատուկ խորքային մտածողության մեջ մի բան կա, որն ավելին է, քան իմաստությունը: Ավելին է, քան գիտակցությունը: Ավելին է, քան մաքրությունը:
«Ես չեմ ուզում լինել հավատացյալ, ես ուզում եմ լինել բանիմաց: Ես չեմ ուզում լինել գիտակ, ես ուզում եմ բավականաչափ անմեղ լինել, որպեսզի էութենականությունը իմ առաջ բացի իր գաղտնիքները: Ես չեմ ուզում, որ իմ առաջ խոնարհվեն ինչպես սրբի»:
Ի դեպ, ամբողջ 20-րդ դարում չկա ոչ մեկը, ով ավելի սուրբ լիներ, քան Ռաբինդրանաթ Թագորը, բայց նա հրաժարվեց, որ իրեն սուրբ ճանաչեն: Նա ասաց. «Ես միայն մի ցանկություն ունեմ. որպեսզի ինձ հիշեն որպես երգեր կատարողի, որպես պարողի, որպես պոետի, ով իր բոլոր ուժերը, իր կյանքի բոլոր գույները տվեց խորհրդավոր աստվածայինի էութենականությանը: Ես չեմ ուզում, որ իմ առաջ խոնարհվեն, ես դա ստորացուցիչ եմ համարում…դա տգեղ է, հակամարդկային և բացարձակապես անկյանք: Յուրաքանչյուր մարդու մեջ կա Աստված, յուրաքանչյուր ամպ, յուրաքանչյուր ծառ, յուրաքանչյուր օվկիանոս լի է բարեպաշտությամբ, ասացեք խնդրեմ՝ ով ում պետք է երկրպագի…»: Օշո Ռաջնիշ
Օշո Ռաջնիշը մեկ քայլ առաջ է գնում: Եթե Ռաբինդրանաթ Թագորի կենսափիլիսոփայության մեջ յուրաքանչյուր մարդու մեջ Աստված կա, ապա Օշոն հայտարարում է. «Մարդը ոչ այլ ինչ է, եթե ոչ Աստված»:
Հարցադրումը, ըստ էության, դավանաբանական է, ուստի և՝ պատասխանը միանգամայն հստակ կհնչի. «Մարդը չի կարող Աստված լինել»:
Այո, մարդը ինքնազարգացման շնորհիվ կարող է ընդհուպ հասնել Աստծո փեշերին, ավելին՝ մարդը կարող է ընկերություն և բարեկամություն անել Աստծո հետ, ասել է թե՝ Մարդը իր ձիրքերով կարող է մոտենալ աստվածայինին, բայց սա չի նշանակում, որ Մարդը կարող է Աստված դառնալ: Դառնանք Նարեկացուն.
Ն. Մ.
Կարող եք ծանոթանալ նաև՝
Ռաբինդրանաթ Թագոր, «Թափառող թռչուններ»
Ռաբինդրանաթ Թագոր, բանաստեղծություններ
Ռաբինդրանաթ Թագորի և Էյնշտեյնի զրույցը
հիանում եմ քեզնով ու քո արած կարեւորագույն գործով։ կեցցես։
НравитсяНравится
Ուխ, ինչ հավես ա…
НравитсяНравится
«Ուստի հառնի’ր, տե’ր, որպեսզի հանկարծ աջն հողեղենի
Չզորավորվի քոնի համեմատ…»
Խոսքը, կարծում եմ, անհրաժեշտից չբարձրանալու մասին է։ Թե չէ Նարեկացին չի ասում, թե մարդու մեջ Աստված չկա։ Ընդհակառակը, համարում է, որ մարդու ձգտումն առ Աստված «դեպի տուն» ձգտում է.
«Զի թէ յանձն առեր մեռանիլ վասն իմ,
Աստուած եւ Տէրդ բոլորեցուն,
Ո՞րչափ հաճեսցիս առաւել եւ այժմ
Վտանգաւորս կրից կարեկցել՝
Ընդ իմ պարտաւորիս միշտ աղաւթելով
Ազգակցաւ մարմնոյդ առելոյ ի մէնջ՝
Առ համապատիւդ քո Հայր։
(Բան ՂԷ, Ա ՝ վերջին պարբ.)
НравитсяНравится
Որպեսզի կատարյալ լինի Աստծո մարդը…
НравитсяНравится
Մարդը, տվյալ դեպքում՝ Նարեկացին, դեպի Աստված է ձգվում ոչ թե գտնելու համար (մարդը դրա կարիքը չունի), այլ տունդարձի համար: Մարդը Աստծո մեջ է, Աստված մարդու մեջ: Փնտրել-գտնելու կարիք չկա ու չի էլ կարող լինել: Նարեկացին հենց էդպես էլ ասում է «Աստծո մարդը»: Նարեկը ոչ այլ ինչ է, եթե ոչ «վարդապետության, հանդիմանության, ուղղելու եւ արդարություն խրատելու համար, որպեսզի կատարյալ լինի Աստծո մարդը՝ ամրացած բոլոր բարի գործերի համար»: Եվ, եթե մարդը ոչ թե փնտրում-գտնում է, այլ ձգտում-հասնում է Աստծուն, ուրեմն՝ նա արդեն տանն է:
НравитсяНравится
Уведомление: Երբ քեզ հարմար է, Տե՛ր, լուռ արի և նստիր այստեղ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)