Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակի (լրացված)

Фото5816

«Չգիտե՞ք, որ Աստծու տաճար եք դուք, և Աստծու Հոգին է բնակվում ձեր մեջ»: 

Նոր կտակարանում եկեղեցին բացահայտվում է որպես առաքելական հիմքի վրա բարձրացող հոգևոր կառույց

«Եվ ես քեզ ասում եմ, որ դու վեմ ես, և այդ վեմի վրա պիտի շինեմ իմ եկեղեցին…» (Մատթեոս 16.18)

Ինչպես Մեծ Պահքի սկզբից մինչև Զատիկը յուրաքանչյուր կիրակի իր խորհուրդն ունի, այնպես էլ Ս. Զատիկին հաջորդող կիրակիներն ունեն իրենց խորհուրդները: Զատիկին հաջորդում են «գունագեղ կիրակիները»`  Կրկնազատիկը (Նոր կիրակի), Աշխարհամատրան կիրակի (Կանաչ կիրակի), Կարմիր կիրակի, Համբարձումը, ապա Երկրորդ Ծաղկազարդը և Հոգեգալուստը:

Սուրբ Զատկին հաջորդող երրորդ կիրակին կոչվում է Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակի: «Աշխարհամատրան»-ը աշխարհամատուռ բառի գրաբար ձևն է, որ նշանակում է երևելի մատուռ կամ եկեղեցի, ինչպես նաև աշխարհի առաջին մատուռ: «Մատուռ» հունարեն բառ է, որ նշանակում է մարտիրոսների վայր: Հետագայում մարտիրոսների գերեզմանների վրա կառուցված եկեղեցիներն անվանվեցին մատուռներ:

Տոնը «Աշխարհամատրան» է անվանվել ի հիշատակ Երուսաղեմի առաջին եկեղեցու հիմնադրման: Այս եկեղեցին Սիոնի Վերնատունն է համարվում, որտեղ Հիսուս Քրիստոսը հաստատեց Հաղորդության խորհուրդը:

Ավետարանում կարդում ենք, թե առաքյալները Հիսուսի համբարձումից հետո հավաքվում էին Վերնատանը և հիշում իրենց Մեծ Վարդապետի Վերջին Ընթրիքի ժամանակ տված պատգամները: Օրհնում էին հացն ու գինին, միասին աղոթում և ճաշում էին: Սա առաջին աղոթավայրն էր, որ կոչվեց Աշխարհամատուռ, այսինքն` աշխարհում առաջին աղոթքի մատուռը: Առաքելական շրջանում Երուսաղեմում կազմավորվեց մարտիրոսների եկեղեցին և կոչվեց Աշխարհամատուռ:

Իսկ ո՞րն է եկեղեցու և մատուռի տարբերությունը:  Ըստ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանի` մատուռ (հուն. μαρτυvριον – վկայարան բառից), վաղ միջնադարում աղոթատեղի, շինված վկայի՝ նահատակի գերեզմանի կամ մասունքների վրա, ինչպես նաև նրա հիշատակին: Հետագայում Մատուռ են անվանել ընդհանրապես փոքր եկեղեցիները, սակայն իրականում Մատուռի և եկեղեցու տարբերությունը ոչ թե մեծությունն է, այլ Մատուռի հիմքերը օրհնված և օծված քարերով նվիրագործված չլինելը: Մատուռները խաչաձև, կլոր, բազմանիստ կամ ուղղանկյուն հատակագծով, գմբեթավոր կամ թաղածածկ, խորանով կամ առանց խորանի առանձին կանգնած եկեղեցատիպ կառույցներ են բնակավայրերում, վանքերի համալիրներում, ճանապարհների վրա, գերեզմանոցներում, բարձունքների գագաթին: Միջնադարյան Հայաստանի Մատուռների (մեծ մասամբ նաև Թուխ Մանուկ կոչվող) տարածված ձևը թաղածածկ դահլիճն է՝ արևելյան կիսաշրջանաձև կամ ուղղանկյուն խորանով: Մատուռներ են կոչվում նաև եկեղեցիների օծված ավանդատները, որոնք պատարագամատույց անշարժ սեղան ունեն:

Եկեղեցու կառուցման գլխավոր պայմաններից է հիմնարկեքի և օծման արարողությունը: Հիմնարկեք կատարող եպիսկոպոսն օծում է ներկայումս 16 քար, որոնցից 12-ը` առաքյալների, 2-ը` Մարկոս և Ղուկաս ավետարանիչների, 2-ն էլ` Պողոս առաքյալի և Գրիգոր Ա Լուսավորչի անուններով: Այնուհետև օծված քարերը դրվում են եկեղեցու հիմքում`յուրաքանչյուրն իրեն հատկացված տեղում: Եկեղեցու հիմնարկեքի և օծմանարարողությունը կանոնակարգված է Մայր Մաշտոցում:

Աշխարհամատրան կիրակին կոչվում է նաև Կանաչ կիրակի, որն ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի, տոնի ժողովրդական անվանումն է` կապված բնության, գարնանային զարթոնքի հետ: Եվ պատահական չէ, որ այս օրը ձուն ներկում էին կանաչ գույնով:

Այս տոնը նշվում էր բացառապես ուխտավայրերում, բացօթյա: Սիրված ուխտավայրերը բազմաթիվ էին` Սբ. Սարգսի, Սբ. Գևորգի, Սբ. Կարապետի, Սբ. Հակոբի եկեղեցիներ ու մատուռներ, Կարմիր վանք և այլն: Ուխտատեղիների հեռու լինելու դեպքում ուխտավորները ճանապարհ էին ընկնում շաբաթ օրը` Կանաչ Կիրակի օրը լիարժեք տոնական տրամադրությամբ անցկացնելու համար:

Կանաչ Կիրակի կոչվող տոնին հավաքվում է ուխտավորների հոծ բազմություն, մատաղներ են արվում, լարաղացներ են գալիս, նվագածուներ, մինչև ուշ երեկո զվարճանում են, պարում:

Իսկ անցյալում Կանաչ Կիրակին ամենաուրախ և սիրված տոներից էր: Ներկվում էին ձվեր, ուշագրավ է, որ Ղզլարի հայերը Կանաչ կիրակի ձվերը ներկում էին կանաչ գույնով: «Ընչանք կանանչ կիրակին…ջեբերը լիքը ձու կլինի»:

Մեծ պահքից և Սուրբ Զատկից հետո սկսվում է «գունագեղ կիրակիների» շրջանը: Աշխարհամատռան կամ կանաչ կիրակիի խորհուրդը մեկնում է Շահե աբեղա Անանյանը:

Աղբյուր՝  Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվան, Սուրբ Երրորդություն եկեղեցի

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002, ter-hambardzum.net

Լուսանկարը՝  անձնական արխիվից. Հնեվանք

 

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակի (լրացված)»

  1. Уведомление: Կենդանության կիրակիներ ընթերցանության…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s