Ագլայա Դատեշիձե «Ամենամութ պահը լուսաբացից առաջ է»

xg8hmrri8qc-1

Բժիշկ-հոգեթերապևտ Ագլայա Դատեշիձեն մեր ժամանակակիցն է:

Անհատական աշխատանքը, որքան էլ որ այն հաջող ընթացք ունենա, սովորաբար ունենում է ձախողման փուլ:

Ընդ որում, երբեմն լինում է տեղը տեղին, ասել է թե` կարգին ձախողում:

Օրինակ` մարդը ձգտում է անկախության, դուրս է գալիս ծնողների խնամակալության տակից և ժամանակակավոր տեղ չի ունենում ապրելու: Կամ էլ, եթե լինում է` պայմաններն են շատ ավելի վատը լինում: Ասենք` մոր թևի տակ չի ապրում, առանձին սենյակ չունի հերիք չէ, դեռ տաք ջուր էլ չկա: Թվում է` ամեն ինչ շատ վատ է, բայց իրականում շատ էլ լավ է, որովհետև ինքնուրույն է ապրում:

Կամ էլ մարդն ազատվում է չսիրած աշխատանքից, և փողը սկսում է ժամանակավորապես չհերիքել: Հա, բայց դրա փոխարեն սկում են աչքերը փայլել: Իսկ փայլուն աչքերով հնարավոր է շատ բաներ փոխել կյանքում:

Կամ ամուսնալուծվում են, բաժանում են գույքը, տալիս են իրեր, և ապրելը…. հեշտանում է:

Իսկ հետո գնում-գնում, լեռ ես բարձրանում և արդեն բոլորովին այլ մակարդակ տեղափոխվում:

Կամ հեռանում, դուրս ես գալիս քո ներսի ճահճից, և միևնույն մարդու հետ հարաբերությունները լրիվ այլ երանգ են ստանում:

Կամ վերջապես հանդիպում ես բարդ զգացմունքների և սկսում ես ապրել` ​անցնելով դրանց միջով. լաց ես լինում, տառապում ես, հիվանդանում ես…

Այդ նոր փուլում հաճախ անհարմարավետության զգացողություն է լինում` դատարկ, մերկ ու բարդ: Իսկ հետո կարծես ոչինչ` տաք է, նույնիսկ` լավ:

Այգիները ծաղկում են…

Այնպես որ, փորձառու մարդիկ հաճախ ժպտում են, երբ տեսնում են, որ ամուսնալուծվում եք, բաժանվում եք ընկերոջից, հեռանում եք, կորցնում եք, որոշում եք ազատվել աշխատանքից: Հատկապես, երբ դա փախուստ չէ, այլ մեկ քայլ առաջ: Չէ՞ որ ամենամութ ժամանակը լուսաբացից առաջ է…

Ողջո՜ւյն նրանց, ովքեր ճգնաժամի մեջ են հիմա:

Աղբյուրը`  Аглая Датешидзе

Ռուսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի

26731407_1813532728657973_1845948877731328749_n

Կարող եք ծանոթանալ նաև` Ագլայա Դատեշիձե «Եթե ձեր բախտը բերի»

Ագլայա Դատեշիձե «Այն միակը»

Ագլայա Դատեշիձե «Ես գիտեմ` հիմա կարդում ես այս տողերը»

Ագլայա Դատեշիձե «Մտերմության մանիֆեստ»

Ագլայա Դատեշիձե «Անհնար է ուրիշի փոխարեն շարժում անել»

Ագլայա Դատեշիձե «Լինել այստեղ և հիմա` առանց ակնկալիքների կառուցման»

Նկարի հեղինակ`  Նինո Չակվետաձե

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s