Քաղաքականությունը իմ տարերքը չէ, կարծում եմ`չի էլ լինի, ուղղակի ուզեցա հետևյալը ասել:
Միշտ չեմ հավատացել մարդուց դուրս կայացվող որոշումներին: Եթե փոփոխությունները ներսից չեն, եթե ներքին հեղաշրջում չկա մարդու մեջ, ապա, իմ խորին համոզմամբ, ոչ մի հեղափոխություն էլ չի օգնի, չի փրկի նրան և լավը չի դարձնի:
Այս օրերին Երևանում ընթացող ցույցերը, ըստ էության, հիմնականում բացասական էմոցիաների՝ չարության և ատելության, դժգոհության և բողոքի, թշնամանքի և աբիժնիկության (ներողություն եմ խնդրում օտարամուտ բառի համար) պարպում է: Սրա պատճառը, ըստ Թումանյանի, մեր դառնացած լինելն է: «Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդով, մեր մարդով, միշտ եկել են մի ծանր եզրակացության, թե շատ չարություն կա մեր հոգում։ Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»։ «Հովհ. Թումանյան «Դառնացած ժողովուրդ»
Հանկարծ չթվա, որ ես չեմ մերժում Հայաստանում տիրող անօրինականությունն ու շանտղությունը: Էն էլ ո՜նց եմ մերժում…բայց անհանգստություն ունեմ՝ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած քաղաքացիական անհնազանդությունները տանում են առճակատման` բախումների և քաոսի:
Իսկ, հետո կլինի այն, ինչ կլինի: Կապրենք, կտեսնենք…
Նունե Մովսիսյան
Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի
Уведомление: Նարեկացի ջան, շնորհակալ եմ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Այնպիսին եմ, ինչպիսին եմ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)