Տոնը կոչվում է Կաղանդ, որը նշանակում է ամսագլուխ: Հայերն այն անվանում են Ամանոր, որը բուն հայկական բառ է, «ամ» նշանակում է տարի, այսինքն՝ նոր տարի: Ամանորի ծիսական արարողություններ հայոց մեջ սկսվում էին տարեմուտի գիշերը և շարունակվում 12 օր: Այդ 12 օրերն էլ բաժանվում էին 3 փուլի` տոնակատարությունների:
(Ավելին իմանալու համար կարող եք ծանոթանալ «Հայկական ծիսական ամանոր» նյութին):
Առաջինը Ամանորն է, որը նվիրվում էր բնության ու տիեզերական ուժերի փառաբանմանը:
(Ավելին իմանալու համար կարող եք ծանոթանալ «Ամանոր. տոնի ակունքները» նյութին):
Երկրորդը փուլը Սուրբ Զատիկն է` Քրիստոսի ծնունդը, որն իր մեջ կրում էր մոմի, կրակի, լույսի խորհուրդը:
(Ավելին իմանալու համար կարող եք ծանոթանալ «Ամանոր և Սուրբ Ծնունդ» նյութին):
Ըստ ժողովրդական սովորության՝ Ամանորին տոնածառ են զարդարում, որը Դրախտի Կենաց ծառի խորհուրդն ունի:
(Ավելին իմանալու համար կարող եք ծանոթանալ «Հայկական ծիսական տոնածառ» նյութին):
Դիցաբանական, աստվածաշնչային և հոգևոր համակարգերում Կենաց, ասել է թե` կյանքի ծառը շեշտում է կյանքի վերընթաց գիծը՝ ծննդից մինչև ծաղկունք ու պտղաբերում:
(Ավելին իմանալու համար կարող եք ծանոթանալ «Կենաց ծառ» նյութին):
Հայերը ամանորին պատրաստել են ծիսական ուտեսներ՝ սովորաբար պահելով յոթ թիվը:
(Ավելին իմանալու համար կարող եք ծանոթանալ «Ամանորյա ծիսական խոհանոց» նյութին):
Ավանդական սովորության համաձայն, Կաղանդի գիշերը շատերի տներում ճրագ էր վառվում, որպեսզի տան հաջողությունը չփախչեր:
(Ավելին իմանալու համար կարող եք ծանոթանալ «Ծիսական հաց, ջուր, կրակ» նյութին):
Եվ վերջում՝ Շնորհավոր Ձեր նոր տարին, առատ, ուրախ, անկորուստ տարի լինի, բարով հասնեք մեկ էլ էս օրվան, առողջ, երջանիկ լինեք, բոլոր պանդուխտները վերադառնան:
(Ավելին իմանալու համար կարող եք ծանոթանալ «Ծիսական սովորույթներ, մաղթանքներ» նյութին):
Ամենայն սիրով՝ «Հայկական կակաչ»
Уведомление: Դեկտեմբերյան նախագծեր | Թամար Ղահրամանյան
Уведомление: Դեկտեմբերյան նախագծեր՝ հայկական ավանդական ամանոր – Մարիամ Մխիթարյան