Զորավար Անդրանիկ. առասպել և պատմություն

andranik

155 տարի առաջ, փետրվարի 25-ին ծնվել է զորավար Անդրանիկը:

«Անուրանալի է Անդրանիկի ծառայությունը մեր հերոսամարտերին, որովհետև նա  թույլ չտվեց, որպեսզի թուրքերը մեծ ուժերով հարձակվեն ու շարժվեն դեպի Արարատյան դաշտ: Գրիգոր Բուլղարացին ասում է. «Աստված էր կամեցել, որ Անդրանիկը հայտնվեց. նա փրկեց Սյունիքի 60.000 հայությանը, 35.000 գաղթականությանը, 139 որբուկներին ու իր 5000-անոց զորքին»: 1918 թ. օգոստոսի 8, «Աշխատանք» թերթ

Աղբյուր Սերոբի մահից հետո, ֆիդայիները որոշում են հայդուկապետ նշանակել Գևորգ Չաուշին, սակայն վերջինս վրաժարվում է ՝  իր փոխարեն առաջարկելով Անդրանիկի թեկնածությունը: Իսկ, երբ Մուրադին հարցնում են, թե ինչո՞ւ էր հատկապես Անդրանիկին ընտրում, պատասխանում է. «Ճա՛նըմ, հա՛մ քաջ է, հա՛մ խելացի… Անդրանիկը սուր աչք ունի, մենք չունենք… սար ու ձորով կանցնինք խմբով, հրացաններն ուսերիս ու ամեն մեկս իր ճամփան կքալե, իսկ Անդրանիկը՝ ամենքի՛ս ճամփան, մենք անհոգ կերթանք, ան կտեսնի՛ ու կդիտի՛, կպրպտի՛ ամեն քար ու դար, ամե՛ն ժայռ ու բլրակ, մացա՛ռ ու պուրակ: Ոչի՛նչ չի վրիպի նրա տեսողությունից: Եվ ինչ որ մի անգամ տեսավ, էլ երբե՛ք չի մոռնա: Թե նույն ճամփով ետ գալու լինինք կռվով ու նահանջով, նա հրաշալի՛ գիտի, թե մինչև ուր պիտի քաշվինք՝ այսինչ բլրին, քարին, սարին, ժայռին, դարին հանդիպելու համար: Հետո նա գիտե աննմա՛ն դիրք բռնել թշնամու դեմ և մի անգամ, որ նա մեր տեղերը որոշեց կռվից առաջ, այն ժայռի տակ, այս բլրի ետև, այն պուրակի ծոցում, ապա մենք վստա՛հ ենք, որ դա լավագո՛ւյնն է: Արդարև, նա երբե՛ք չի սխալվում, ամբողջ օրը կռիվ կանենք և մեր դիրքերը միշտ լավագո՛ւյնը կմնան: Անդրանիկի հրամանի տակ կռվիլը խա՛ղ է ու պար»:

Աղբյուրը` tondrak.am

1905 թվականին, հանգրվանելով Բուլղարիայի Ֆիլիպե քաղաքում, հայ ազգային ազատագրական պայքարի մեծ հերոս Անդրանիկ Օզանյանը գրեց իր «Մարտական հրահանգներ» կանոնագիրքը, որը հրատարակվեց 1906-ին, Ժնևում: Հայկական իրականության մեջ այն փաստացի դարձավ հայերեն գրված և հրատարակված առաջին մարտական կանոնադրությունը: Ընդհանրացնելով հայդուկային պայքարի իր անձնական փորձը՝ Անդրանիկը ստեղծեց ֆիդայական կռվի մի ռազմուսույց, որտեղ ներկայացվում էին մարտիկի գործողությունները տարբեր ռազմական իրադրություններում: Գիրքը գրված է պարզ, մատչելի ոճով և կազմված է մի քանի գլուխներից՝ «Զինվորների հայդուկային կյանքը», «Կռիվների մասին անհրաժեշտ գիտելիքներ», «Զինվորների վարվելակերպը երթի ժամանակ» և այլն:

Հատվածներ «Մարտական հրահանգներ» գրքից

«Դաշտի վրա. «Դաշտի գյուղերը գտնված ժամանակդ՝ տեղացի զինվորներուն հետ պետք եղած տեղերը հողե դիրքեր շինել տուր: Դաշտի գյուղերն առհասարակ դիրքեր չեն ունենար: Եթե գյուղի շրջակաները ծառեր կան՝ դիրքերդ ծառերեն դուրս շինել տուր, որ թշնամին այդ ծառերը քեզմե չառնե: Երբ այդպես չընես, իրիկունը դուրս եկած ժամանակ շատ մարդ զոհ կուտաս: Եթե գյուղը եկեղեցի ունի, նախօրոք սանդուխը պատրաստե, որ եկեղեցին տանիքը բարձրանաս ու դիրք շինել տաս. այսպիսով քո հրացաններդ թշնամիին վրա կախված կըլլան: Թնդանոթի դեմ հողե դիրքեր ունեցիր, խրամատներ փորել տուր և առաջներդ հողը թումբեր շինել տուր»:

«Փոսի մեջ. Եթե գյուղը փոսի մեջ է, պետք է չորս զինվոր և չորս գյուղացի ղրկես բլուրները, որ պահեն ու նայեն չորսդին: Պառկած տեղդ դռանն առջև ալ պահապան մը ունեցիր: Լույսը բացվելուն պես, երբ կտեսնես, որ բան մը չի պատահեցավ, եթե գյուղը հավատարիմ մարդ ունիս՝ ղրկե բլուրները, որ այն չորսին հետ հսկե թշնամիին շարժումները, և երկուքը անմիջապես գան լուր տան քեզ: Եթե գյուղի եզերքները գյուղեն ավելի բարձր լեռներ կան՝ քեզմե 200-1000 քայլ հեռու, մարդ ղրկե հոն ալ, իսկ ավելի հեռուն ըլլա՝ մի ղրկեր, գյուղը մնացիր»:

«Կիրճերն անցնելու ատեն. Խումբը առհասարակ կիրճը պետք չի մտցնել՝ երբ երկու կողմի սարերը շատ անառիկ և բարձր են: Իսկ եթե հարկ կա անպատճառ կիրճն անցնելու, այն ատեն չորս կողմը վեց տղա՝ լեցուցած հրացանները ձեռքերին, թող արագորեն կիրճին մեջեն անցնին մյուս կողմը: Երբ տեսնեք, որ ոչինչ չի պատահեցավ և նկատեցիք, որ անցած են, խումբը ցրված կազմով անցնելու է կիրճեն: Եթե աչքի առաջ ունիս որ, օրինակ, դավադրություն մը եղած է, և թշնամին դիրք բռնած՝ առաջքդ կսպասե, առջևեն միշտ ղրկե երկու կամ երեք զինվոր, որոնք շատ լավ ծանոթ ըլլան այդ տեղերուն և միաժամանակ ճարպիկ, դուն ալ խումբին հետ 50-60 քայլ ետևեն գնա»:

Աղբյուրը` Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից

Կարող եք ծանոթանալ նաև`  Ծնունդդ շնորհավոր, Զորավար

Զորավար Անդրանիկի մարտակոչերը

Անդրանիկի կտակը իր զինվորներին

Նյութը պատրաստեց Նունե Մովսիսյանը

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s