Ուսումնական բլոգը` վիրտուալ աշխատարան (լաբորատորիա)

nunemovsisyanՈւսումնական բլոգն ավելին է, քան կրթական կայքը: Այն նաև սոցիալական ցանց է, ուր խոսքի մշակման աշխատանքների իրականացման, հարցեր և առաջադրանքներ պահել-հավաքելու, թարգմանական տեքստեր զետեղելու, ստեղծագործական աշխատանքեր կատարելու, փոքրիկ հետազոտական աշխատանքներ իրականացնելու, հարցաշարերի շտեմարան ունենալու հետ մեկտեղ դասավանդողին և սովորողին հնարավորություն է տալիս շփվելու և համագործակցելու իրար հետ: Հոկտեմբերյան հավաքի օրերին  ինձ համար երեք գերակա ուղղություններ ընտրեցի և փորձել եմ անցնող ամիսների ընթացքում հնարավորինս զարգացնել հենց այդ ուղղությունները: Դրանք էին` ինտերնետ TV-իի  և ծիսական մեդիաուղեցույցի ստեղծում, բլոգի նոր հնարավորությունների բացահայտում:

Հենց սկզբից անկեղծ լինեմ և ասեմ, որ դրանց ընթացքը և զարգացումը շատ մոտավոր և աղոտ էի պատկերացնում: Հիմա աշխատանքները այն փուլում են, որ վստահաբար կարելի է բարձրաձայնել հետևյալը.

  • իրականություն է դառնում  mskh-ի գիտահանրամատչելի ինտերնետ TV-ին
  • ամենօրյա կատարված աշխատանքի շնորհիվ բացահայտվում են բլոգի նորանոր հնարավորություններ, որոնք, ինչ խոսք, շատ ավելի արդյունավետ ու հետաքրքիր միջավայր են ստեղծում երկուստեք` թե դասավանդողի,  թե սովորողի համար
  • ծիսական տոնացույցի աշխատանքներին զուգընթաց մի շատ կարևոր գործ էլ է կատարվում` ստեղծվում են  մեդիափաթեթներ, որոնք հնարավորություն կտան հետագայում դրանք  ոչ միայն օգտագործելու, այլ նաև լրացնելու

Ու, քանի որ առցանց TV-իի և ծիսական մեդիաուղեցույցը աշխատանքերը տեսանելի են, ես չեմ անդրադառնա դրանց, կխոսեմ միայն բլոգի`  որպես վիրտուալ աշխատարանի մասին:

Նախորդ հոդվածում  նշել էի, որ բլոգը առայժմ կիրառվում է`

Հիմա արդեն կարող ենք ավելացնել նաև`

Բլոգը հարմար միջավայր է`

խոսքի մշակման աշխատանքներ իրականցնելու

հարցեր և առաջադրանքներ պահել-հավաքելու

թարգմանական տեքստեր զետեղելու

ստեղծագործական աշխատանքեր կատարելու

փոքրիկ հետազոտական աշխատանքներ իրականացնելու

հարցաշարերի շտեմարան ունենալու

Ինչպես նաև`

մեդիանյութերի

էլեկտրոնային ռեսուրսների

մեդիափաթեթների համար:

Ընդ որում, բլոգի նյութերը վերցվում են ոչ միայն համացանցից`  facebook-ց, mskh.-ից,  այլ որ, թերևս,  ամենակարևորն է`օգտագործվում են  հենց մեր սովորողների ու դասավանդողների թարգմանություններն ու ստեղծագործական բնույթի նյութերը:

Բլոգը բաց է և գործում է ոչ միայն իմ դասավանդած դասարանների սովորողների, այլ նաև Միջին դպրոցի այլ սովորողների համար ևս: Շփումը անկեղծ է  ու անկաշկանդ:  Բլոգը դարձել  է վիրտուալ բաց լաբորատորիա,  ուր կարող են և մտնում են բոլոր ցանկացողները և,  որ ամենակարևորն է` կատարում են որոշակի աշխատանք:

Ահա այսպիսի վիրտուալ աշխատարան:

Հեղինակ` Նունե Մովսիսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիակրթություն. Добавьте в закладки постоянную ссылку.

4 отзыва на “Ուսումնական բլոգը` վիրտուալ աշխատարան (լաբորատորիա)

  1. Уведомление: Կիսամյա գործունեության ամփոփում | Մեդիամանկավարժական բլոգ

  2. Уведомление: Ու էլի բլոգի մասին (հաշվետվություն) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Ու էլի բլոգի մասին (հաշվետվություն) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Ու էլի բլոգի մասին (հաշվետվություն) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Оставьте комментарий