Սուրբ Ծնունդը՝ Խորին Խորհուրդ

29245388

Ամանորն ինքնին օրացուցային փոփոխման երևույթ է և որևէ խորհուրդ չունի: Իր թե նշանակությամբ, թե էությամբ և, թե խորհրդով Ամանորը զիջում է Ս. Ծննդյան: Իսկ Ս. Ծնունդն ամբողջությամբ Խորին Խորհուրդ է` Աստծո Որդու Ծնունդը:

(Ավելին իմանալու համար կարող եք ծանոթանալ «Սուրբ Ծնունդ և Աստվածհայտնություն» նյութին):

Սուրբ Ծնունդը հայ ժողովրդի ամենասիրած տոներից մեկն է: Դեռևս հնագույն ժամանակներից սկսած` հայերը նշել են այն և բազմաթիվ ավանդույթներ կապել տոնի հետ:

(Ավելին իմանալու համար կարող եք ծանոթանալ «Սուրբ Ծննդյան ծեսը հայոց մեջ» նյութին):

Սուրբ Ծննդյան տոնին հայերը պարել են «Աստվածածնա» կոչվող պարը: Այն ավանդաբար կատարել են տարին մեկ անգամ, հենց Աստվածածնա օրը, ուրիշ օր չէին պարում: Երգել են հոգևոր երգեր:

(Ավելին իմանալու համար կարող եք ծանոթանալ «Սուրբծննդյան հոգևոր երգեր, «Աստվածածնա պար» նյութին):

Հայ առաքելական եկեղեցում տաղավար տոներին նախորդում են պահոց օրեր: Սուրբ Ծննդյան տոնի պահքը սկսվում է Սուրբ Ծննդից 7 օր առաջ` դեկտեմբերի 29-ի երեկոյան ժամերգությամբ եւ ավարտվում Սուրբ Ծննդյան տոնի նախընթաց օրը` հունվարի 5-ի երեկոյան Ճրագալույցի Պատարագով:

(Ավելին իմանալու համար կարող եք ծանոթանալ «Բարեկենդան սուրբ Ծննդեան պահոց» նյութին):

Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույց Աստվածահայտնության և մատուցվում Սբ. Պատարագ: Ճրագալույց նշանակում է ճրագ՝ մոմ, վառել (լուցանել): Սուրբ Պատարագի արարողության բուն առանցքը Հաղորդության խորհուրդն է, որը հաստատվել է Հիսուս Քրիստոսի կողմից՝ Խորհրդավոր ընթրիքի ժամանակ:

(Ավելին իմանալու համար կարող եք ծանոթանալ «Ճրագալույցի Ս. Պատարագ, Հաղորդություն» նյութին):

Ս. Ծննդյան տոնի կարևոր արարողություններից է Տնօրհնեքը: Տնօրհնեքի արարողության հաստատողը Հիսուս Քրիստոսն է: Նա Իր աշակերներին, երբ առաքում էր քարոզելու երկնքի արքայությունը, ասաց. «Որ տունը որ կմտնեք, խաղաղություն ցանկացեք այդ տանը»:

(Ավելին իմանալու համար կարող եք ծանոթանալ «Հունվարի 6-13-ը՝ Տնօրհնեք» նյութին):

Եվ վերջում՝ «Եթե Տերը տունը չշինի, իզուր են չարչարվում այն շինողները, եթե Տերը քաղաքը չպաշտպանի, իզուր են հսկում պահապանները նրան»: Այսպես է ասված Սաղմոսում:

Շնորհավոր Սուրբ Ծնունդ: Սեր և խաղաղություն Ձեր ընտանիքներին:

Ամենայն սիրով` Նունե Մովսիսյան

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

13 отзывов на “Սուրբ Ծնունդը՝ Խորին Խորհուրդ

  1. Ե՞ՐԲ Է ԾՆՎԵԼ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ
    Քրիստոնյա աշխարհը Հիսուսի ծնունդը նշում է դեկտեմբերի 25-ին, հունվարի 6-ին և հունվարի 7-ին։ Հետաքրքիրն այն է, որ տարաձայնությունը հենց քրիստոնեություն դավանողների ներսում է։ Համաձայնեք՝ նույն անձնավորության ծնունդը չի կարող նշվել 3 անգամ ու տարբեր օրեր։ Հետևաբար, առաջանում է տրամաբանական հարց.
    ԻՐԱԿԱՆՈՒՄ Ե՞ՐԲ Է ԾՆՎԵԼ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ։
    Այդ հարցի պատասխանը, իհարկե, Քրիստոսի կյանքն ու գործերը ներկայացնող գրքում է՝ Աստվածաշնչում։
    Իրողությունն այն է, որ Աստվածաշունչը Հիսուսի ծննդյան ոչ մի կոնկրետ թիվ չի նշում. չկա նաև հիշատակում, որ այդ մասին Հիսուսը որևէ խոսք ասած լինի, առավել ևս՝ որ պատվիրած լինի իր ծնունդը նշել։ Բայցևայնպես, Աստվածաշունչը կարող է օգնել մեզ պարզելու, թե տարվա որ ամսում է ծնվել Հիսուսը։
    Հիսուսին սպանեցին հրեական նիսան ամսվա 14–ին (կարդա Մատթեոսի ավետարան, 26–րդ և 27–րդ գլուխներ )։
    Հրեական օրացույցի նիսան ամսվա 14–ը համապատասխանում է մեր օրացույցի ապրիլի 1–ին։ Հիսուսը մոտ 30 տարեկան էր, երբ մկրտվեց և սկսեց իր ծառայությունը (կարդա Ղուկասի ավետարան,գլ.3։21–23խոսքեր)։ Հիսուսի ծառայությունը տևեց երեք ու կես տարի։ Ուրեմն՝ մահանալու պահին՝ ապրիլի 1-ին, Հիսուսը երեսուներեք ու կես տարեկան էր։ Նրա ծննդյան ամիսը կիմանանք, եթե 33 ու կես տարիքին ավելացնենք ևս կես տարի կամ՝ 6 ամիս։ Այս պարզ հաշվարկն անելով՝ կհասկանանք, որ Հիսուսը, եթե չմահնար, 34 տարեկան կլիներ մ.թ. 33–թվականի հոկտեմբերի 1–ին ։ Այսպիսով, Հիսուսը ծնվել է հոկտեմբեր ամսվա սկզբում։
    Ասվածին թիկունք է կանգնում մեկ այլ սուրբգրային փաստ։ Ղուկաս ավետարանիչը տեղեկացնում է, որ Հիսուսի ծննդյան պահին «հովիւներ կային դաշտումը կացող, որ գիշերն իրանց հօտերը պահում էին» (կարդա Ղուկաս, գլ.2։8-րդ խոսք)։ Հոտերը դրսում պահելն ու դրսում գիշերելը պարզապես անհնար է ցրտաշունչ դեկտեմբերին, որովհետև տարվա այդ ժամանակ Բեթլեհեմի մերձակա տարածքներում նույնիսկ ձյուն է տեղում։ Բայց հովիվները կարող էին իրենց հոտերով դրսում լինել հոկտեմբերի 1–ի կողմերը, ինչը հաստատում է Հիսուսի ծննդյան սուրբգրային տեղեկությունը։

    Нравится

  2. Уведомление: Ստուգատեսային նյութեր | Լիլիթ Մադոյան

  3. Уведомление: Դեկտեմբերյան առաջադրանքներ․ 6-րդ դաս․ | Լիլիթ Մադոյան

  4. Уведомление: Դեկտեմբերյան առաջադրանքներ․ 8-րդ դաս․ | Լիլիթ Մադոյան

  5. Уведомление: Դեկտեմբերի 6. Խմբային աշխատանք | Լիրա Խաչատրյան

  6. Уведомление: Խմբային աշխատանք | Վահե Մուսայելյանի բլոգ

  7. Уведомление: Կաղանդ, Տարեմուտ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  8. Уведомление: Սուրբծննդյան ծեսն Արատեսում — Դասավանդողի մեդիադարակ

  9. Уведомление: Սուրբծննդյան ծեսն Արատեսում — ՍԱՐԳՍՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱՅԻ ԲԼՈԳ

  10. Уведомление: Սուրբ ծննդյան նախագծեր — Սեբաստացիական մեդիադարակ

  11. Уведомление: 2021 թվականը՝ ստուգութեան եւ ճշմարտութեան անթթխմոր հացով | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  12. Уведомление: 2021 թվականը՝ ստուգութեան եւ ճշմարտութեան անթթխմոր հացով | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Оставьте комментарий