Քրիստոս ծնաւ եւ յատնեցաւ (լրացված)

img_0263

Ամանորն ինքնին օրացուցային փոփոխման երևույթ է և որևէ ծիսական խորհուրդ չունի: Իր թե նշանակությամբ, թե էությամբ և, թե խորհրդով Ամանորը զիջում է Սուրբծննդյան տոնին: Իսկ Սուրբ Ծնունդն ամբողջությամբ Խորին Խորհուրդ է` Աստծո Որդու Ծնունդը: (Ավելին իմանալու համար կարող եք ծանոթանալ «Սուրբ Ծնունդ և Աստվածհայտնություն» նյութին):

Սուրբ Ծնունդը հայ ժողովրդի ամենասիրած տոներից մեկն է: Սուրբ Ծննդյան տոնին հայերը պարել են Աստվածածնա կոչվող պարը: Այն ավանդաբար կատարել են տարին մեկ անգամ, հենց Աստվածածնա օրը, ուրիշ օր չէին պարում: Երգել են հոգևոր երգեր: (Ավելին իմանալու համար կարող եք ծանոթանալ «Սուրբծննդյան հոգևոր երգեր, «Աստվածածնա պար» նյութին):

Դեռևս հնագույն ժամանակներից սկսած` հայերը նշել են այն և բազմաթիվ ավանդույթներ կապել տոնի հետ: Ս. Ծնունդին նախորդող գիշերը` հունվարի 5-ի երեկոյան գնացել են եկեղեցի` Ճրագալույցի Պատարագին: Եկեղեցում խորանի վրա վառվող մեծ ջահից ամեն մեկը վառել է իր մոմը և ծածկած լապտերով զգուշորեն կրակը` Աստուծոյ Ծննդյան լույսը,  տարել իր օջախ: Տոնական սեղանին դրված են եղել փլավը` բրինձով և չորացրած մրգերով, չիր ու չամիչով, ինչպես նաև՝ խաշած ձուկ: Խնջույքը շարունակվել է մինչև լույս: Քնել այդ գիշեր նշանակել էր բախտից զրկվել:

Հնում գյուղացիները իրենց երեխաներին հետ գնում էին մոտակա սրբավայրեր, մոմ վառում, աղոթում, իսկ տուն վերադառնալիս ծառերի վրա կապում իրենց թաշկինակները՝  հուսալով այնտեղ թողնել ամեն տեսակ  հիվանդություն և նեղություն: Վերադարձի ճանապարհին ընդունված է եղել նաև  սար բարձրանալ և մեծ, կլոր քարեր գլորել ետ, որպեսզի հիվանդությունները հեռանան:

Պատարագի ավարտից հետո տոնական տրամադրությունը, երգն ու պարը փոխանցվում էր եկեղեցու պատերից դուրս` դեպի դաշտերը, տների տանիքները, բակերը, հրապարակները: Այստեղ տիրում էր ուրախ տրամադրությունն  ու հայկական կլոր պարը` յայլի կամ գյովընդ:

Եկեղեցու բակում մեծ խարույկ են վառել և շուրջը նստել գյուղի տարիքով մեծերն ու պատմություններ պատմել, իսկ երիտասարդները շուրջպար բռնելով՝  Ավետիսներ՝ Քրիստոսի Ծննդյան երգեր են երգել:

Մեծ տեղ է զբաղեցրել Ս.Ծնունդի ուտեստեղենի պատրաստությունը: Պահքի շրջանի համար պատրաստել են չորացրած մրգերից և ընկուզեղենից բազմաթիվ կերակուրներ: Հատկապես սիրելի են եղել շարոց կոչված թելերի վրա կախված վզնոցատիպ քաղցր կերակուրները` սուջուխը և ալանին:

Հունվարի 6-ին առավոտյան մարդիկ դուրս են եկել տնից նոր զգեստներով և ողջունել միմյանց՝ ասելով.

— Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս:

— Օրհնեալ է հայտնությունը Քրիստոսի:

Հայ առաքելական եկեղեցում տաղավար տոներին նախորդում են պահոց օրեր: Սուրբ Ծննդյան տոնի պահքը սկսվում է Սուրբ Ծննդից 7 օր առաջ` դեկտեմբերի 29-ի երեկոյան ժամերգությամբ եւ ավարտվում Սուրբ Ծննդյան տոնի նախընթաց օրը` հունվարի 5-ի երեկոյան Ճրագալույցի Պատարագով: (Ավելին իմանալու համար կարող եք ծանոթանալ «Բարեկենդան սուրբ Ծննդեան պահոց» նյութին):

Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույց։ Աստվածահայտնության և մատուցվում Սբ. Պատարագ: Ճրագալույց նշանակում է ճրագ՝ մոմ, վառել (լուցանել): Սուրբ Պատարագի արարողության բուն առանցքը Հաղորդության խորհուրդն է, որը հաստատվել է Հիսուս Քրիստոսի կողմից՝ Խորհրդավոր ընթրիքի ժամանակ: (Ավելին իմանալու համար կարող եք ծանոթանալ «Ճրագալույցի Ս. Պատարագ, Հաղորդություն» նյութին):

Ս. Ծննդյան տոնի կարևոր արարողություններից է Տնօրհնեքը: Տնօրհնեքի արարողության հաստատողը Հիսուս Քրիստոսն է: Նա Իր աշակերներին, երբ առաքում էր քարոզելու երկնքի արքայությունը, ասաց. «Որ տունը որ կմտնեք, խաղաղություն ցանկացեք այդ տանը»: (Ավելին իմանալու համար կարող եք ծանոթանալ «Հունվարի 6-13-ը՝ Տնօրհնեք» նյութին):

Եվ վերջում՝ «Եթե Տերը տունը չշինի, իզուր են չարչարվում այն շինողները, եթե Տերը քաղաքը չպաշտպանի, իզուր են հսկում պահապանները նրան»: Այսպես է ասված Սաղմոսում:

Շնորհավոր Սուրբ Ծնունդ: Սեր և խաղաղություն Ձեր ընտանիքներին:

Ամենայն սիրով` Նունե Մովսիսյան

Լուսանկարը՝  TVmskh-ի

Կարող եք ծանոթանալ նաև՝  Սուրբ Ծննդյան հեքիա՞թ

Սուրբծննդյան թեման հայ քնարերգության մեջ

Ավելին՝  «Սուրբ Ծնունդ» կայքէջից

 

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

15 отзывов на “Քրիստոս ծնաւ եւ յատնեցաւ (լրացված)

  1. Уведомление: Ամանորյա, սուրբծննդյան նախագծի արդյունքներ | Մեդիամանկավարժական բլոգ

  2. Уведомление: Շնորհավոր ամանոր և Սուրբ Ծնունդ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Սուրբ Ծնունդը՝ Խորին Խորհուրդ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Ամանորի հրավեր | Դասավանդողի բլոգ

  5. Уведомление: Ամանորի նախապատրաստություն | Դասավանդողի բլոգ

  6. Уведомление: Ամանորի և Սուրբ Ծննդյան նախապատրաստություն | Արմինե Աբրահամյանի բլոգ

  7. Уведомление: Սուրբծննդյան ծեսն Արատեսում — Դասավանդողի մեդիադարակ

  8. Уведомление: Ուսուցչի լույսը. Սուրբ Ծննդյան նախատոնակ. հունվարի 5, 2020թ. – Ծեսերի լաբորատորիա

  9. Уведомление: Ամանոր և Սուրբ Ծնունդ. ուսումնական փաթեթ | Հասմիկ Մաթևոսյան

  10. Уведомление: Ամանոր և Սուրբ Ծնունդ. ուսումնական փաթեթ | Ծեսերի բաց լաբորատորիա

  11. Уведомление: Ամանոր և Սուրբ Ծնունդ. ուսումնական փաթեթ | Հասմիկ Մաթևոսյան

  12. Уведомление: Ամանոր և Սուրբ Ծնունդ. ուսումնական փաթեթ | «Պարտեզ» ամսագիր

  13. Уведомление: Սուրբ Ծնունդը՝ Խորին Խորհուրդ — Մարգարիտ Սարգսյան

  14. Уведомление: Ուսուցչի լույսը. Սուրբ Ծննդյան նախաճրագալույց. հունվարի 5, 2022թ. – «ԼԻՍԻՑՅԱՆ» ԾԵՍԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

  15. Уведомление: Ուսուցչի լույսը. Սուրբ Ծննդյան նախաճրագալույց. հունվարի 5, 2022թ. | Երաժշտության ուսումնական կենտրոն

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s