Փետրվար ամսվա անելիքներ

haykakan kakach«Առականի», «Շողակն» և «Ֆիլմադարան» բլոգները շարունակում են իրենց բնականոն աշխատանքը:

Նոր նախագիծ. «Վիքիմեդիա»

Ստուգատես. Կարդում ենք Տերյան (փետրվարի 9), Թումանյան (փետրվարի 19), Չարենց (մարտի 13 )

Փետրվարի 23-29

Մայրենի լեզու (գործնական քերականություն)

Վարժ. 96, 97, 98, 99, 100

1. Կարդալ «Փարվանան», արձակ շարադրել Թումանյանի «Փարվանա» բալլադի բովանդակությունը (շարադրանքը պետք է կազմված լինի 5-7 նախադասությունից  և պարունակի 50-60 բառ):

Փորձիր պարզել՝  ինչ է բալլադը:

2. Կարդալ Թմկաբերդի առումը, արձակ շարադրել Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի բովանդակությունը (շարադրանքը պետք է կազմված լինի 5-7 նախադասությունից  և պարունակի 50-60 բառ):

Փորձիր պարզել՝  ինչ է պոեմը:

3. Թումանյանը բազմաժանր ստեղծագործող է: Բացի վերը թվարկածից, էլ ինչ ժանրերով է Թումանյանը ստեղծագործել: Կարդա, բեր օրինակներ:

Փորձիր պարզել՝  ինչ ասել է գրական ժանր:

Անգիր հանձնարարվող նյութեր

«Փարվանա» բալլադից և «Թմկաբերդի առումը» պոեմից հատվածներ:

Ընթերցանության նյութեր

Թումանյանի հոդվածների ընթերցանություն

Լրացուցիչ փաթեթ

Թումանյանի թոռը

Բանավոր ներկայացրու՝ ինչ իմացար տեսանյութից:

Հետազոտական աշխատանք

Ընտրիր, կարդա և փորձիր վերլուծել Թումանյանի հոդվածները:

Թումանյան փողոցում շրջիր, լուսանկարներ արա, ներկայացրու Թումանյան փողոցի հին ու նոր պատմություններ:

Փետրվարի 16-22

1. Մայրենի լեզու (գործնական քերականություն)

Վարժ. 91, 92, 93, 94, 95

Գրականություն

2. Ծանոթանալ «Հովհաննես Թումանյան» մեկնարկային մեդիափաթեթին, ուշադիր կարդալ նյութ կամ նյութեր, բանավոր ներկայացնել դասարանում:

3. Կարդա «Թումանյանի կյանքի անսասան օրենքը» նյութը, գրավոր պատասխանիր հետևյալ հարցերին և առաջադրանքներին:

Ո՞րն է Թումանյանի կյանքի անսասան օրենքը (տեքստից դուրս գրիր):
Ի՞նչ ես հասկանում հոգու խաղաղություն ասելով: Ե՞րբ ես խաղաղ ու հանգիստ:
Ի՞նչ է գրում Հովհ. Թումանյանը հոգու խաղաղության մասին (կապույտ գույնով ներկիր): Դո՞ւ էլ ես այդպես կարծում:
Ի՞նչպես էր վերաբերում Թումանյանը մարդկային ապերախտությանն ու չարությանը (դեղին գույնով նշիր այդ հատվածը): Համամի՞տ ես նրա հետ:
Բնութագրիր Հովհաննես Թումանյանին:

4. Անգիր հանձնարարվող նյութեր

Իմ երգը

Քառյակներ

Ընթերցանության նյութեր

Հովհաննես Թումանյան, բանաստեղծություններ

5. Կարդա  «Աշխարհքին ու մարդկանց արեւի պես նայեք» նյութը:

Ինչպե՞ս ես հասկանում Թումանյանի այդ արտահայտությունը: Իսկ դու աշխարհին ու մարդկանց ի՞նչ հայացքով ես նայում:

Լրացուցիչ փաթեթ

5-7 նախադասությամբ շարադրեք այն, ինչ իմացաք  «Շողակաթ» հեռուստաընկերության պատրաստած  «Հավերժի ճամփորդը» փաստավավերագրական ֆիմի առաջին մասը նայելուց հետո:

3-5 նախադասությամբ շարադրեք ֆիլմի երկրորդ մասի այն հատվածը, որն առավել հավանեցիք:

Ի՞նչ ես կարծում, ֆիլմը ինչո՞ւ է վերնագրված «Հավերժի ճամփորդը»:

Փետրվարի 9-15

Մայրենի լեզու (գործնական քերականություն)

Վարժ. 86, 87, 88, 89, 90

Գրականություն

Վահան Տերյան,  «Հոգևոր Հայաստան»

Առաջադրանք

1. Ուշադիր կարդա Վահան Տերյանի «Հոգևոր Հայաստան» հոդվածի վերջին՝ Դ և Ե հատվածները:

2. Ի՞նչ ես կարծում՝ որքանով է Տերյանի հոդվածն այսօր արդիական: Խոսքդ հիմնավորիր:

3. Առանձնացրու հոդվածի՝ քո կարծիքով ամենակարևոր նախադասությունները:

Վահան Տերյան, Անծանոթ նամակներ

Առաջադրանք

1. Կարդա Ցոլակ Խանզադյանին գրված Վահան Տերյանի նամակը:

2. «… Թշվառ ու դժբախտ ժողովուրդ ենք մենք և այդ չգիտենք ու չենք ուզում ընդունել, եթե գիտենք կամ եթե ընդունում ենք, ցավող սրտով չենք ընդունում, այլ տանջանքից փախչելու և մեր ապիկարությունն արդարացնելու համար ենք ընդունում»։

Համաձա՞յն ես Տերյանի այս մտքի հետ: Կարծիքդ հիմնավորիր:

3. «Ես երբեք չեմ վախենում խիստ քննադատելուց (ինձ և ուրիշներին), բայց շատ եմ վախենում քչով բավարարվող ճանաչումից, ճանաչում, որը բավարար հիմքեր չունի»։

Դու վախենո՞ւմ ես խիստ քննադատելուց: Իսկ ինչպե՞ս ես ընդունում, երբ քեզ են քննադատում:

Լրացուցիչ փաթեթ

«Վահան Տերյան. գաղտնի թղթապանակ». masis TV

Կարդա Տերյանի մեկ այլ հոդված, փորձիր վերլուծել:

Փետրվարի 1-8

Մայրենի լեզու (գործնական քերականություն)

Վարժ. 80, 81, 82, 83, 84, 85

Հայ գրականություն

Վահան Տերյան. մեկնարկային մեդիափաթեթ

Կենսագրական տվյալներ

Վահան Տերյան, բանաստեղծություններ

Հետազոտական աշխատանք

Փոքրիկ ուսումնասիրություն կատարեք համացանցում՝ ծանոթանալով «Վահան Տերյան» պաշտոնական կայքերին և ֆեյսբուքյան էջերին:

Փորձեք հավաստի աղբյուրներից ճշտել Վահան Տերյանի ծննդյան օրը՝ հանդես գալով փոքրիկ վերլուծականով: 

Լրացուցիչ փաթեթ

«Վերջին ուղևորություն» փաստավավերագրական ֆիլմ

Քո ընտրությամբ կարդա և անգիր սովորիր Վահան Տերյանի բանաստեղծություններից:

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիակրթություն. Добавьте в закладки постоянную ссылку.

5 комментариев на «Փետրվար ամսվա անելիքներ»

  1. Уведомление: Ուսումնական փաթեթներ (8-9-րդ դաս.-ներ) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Դասավանդողի գրադարան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Դասավանդողի մեդիադարակ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Ուսուցչի մեկ տարվա աշխատանքի ամփոփում | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Ուսումնական ամառ-2015 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s