Ավագ Շաբաթին նախորդում են՝
Ծաղկազարդ. Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ
Արարչագործության հիշատակի, նաև Անիծված թզենու և տաճարը մաքրելու օրն է: Ավագ երկուշաբթի օրը Տերը չորացրեց անպտուղ թզենին՝ խորհրդանշելով հոգևոր պտուղ չտվող մարդկանց սպասվող պատուհասը։ Այդ օրը եկեղեցում ընթերցվում է դրախտից Ադամի ու Եվայի արտաքսման մասին՝ զգաստացնելով մեզ և մղելով պատվիրանապահության։ Այն նվիրված է աշխարհի` երկնքի ու երկրի արարչագործությանը: Այս օրը մտաբերում ենք այն դեպքը, երբ Հիսուսի անեծքով չորացավ անպտուղ թզենին և Երուսաղեմի Տաճարի մաքրագործումը: Բեթանիայից Երուսաղեմ վերադառնալիս Հիսուս քաղց է զգում: Ճանապարհին մի թզենի տեսնելով` մոտենում է նրան և նրա վրա տերևից բացի ոչինչ չգտնելով` թզենուն ասում է. «Այսուհետև քեզնից հավիտյան պտուղ թող չլինի»: Նույն պահին թզենին չորանում է: Հիսուս անիծելով տերևներով զարդարված, բայց անպտուղ թզենուն` փարիսեցիներին էր ակնարկում, ովքեր արտաքին բարեպաշտությամբ էին զարդարված, սակայն չունեին այդ բարեպաշտության հոգևոր պտուղը` բարի գործերը և ողորմածությունը:
Պտուղն այլաբանորեն խորհրդանշում է մարդկային բարի գործերն ու առաքինությունները, որոնցից զուրկ մարդը կպատժվի այս թզենու օրինակով: Ինչպես ասում է Ս. Հակոբոս առաքյալը. «Հավատքն առանց գործերի մեռած է» (Հակ. Բ 20):
Երուսաղեմի Տաճարի մաքրագործումը կատարվեց ի խնդիր հավատի մաքրության: Հիսուս մտավ տաճար և շրջելով աղավնեվաճառների և լումայափոխների սեղանները` դուրս հանեց նրանց, քանի որ տաճարի մեջ առևտուր էին անում: Եվ ասաց. «Գրված է. «Իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի, իսկ դուք ավազակների որջ եք այն դարձրել» (Ես. ԾԶ 7, Երեմ. Է 11): Աստծո Տաճարը աղոթքի և պաշտամունքի տուն է, և չի կարելի այն առքուվաճառքի տեղ դարձնել: Իր այս արարքով Տերը մեզ սովորեցնում է սրբությունների հանդեպ պատշաճ վերաբերմունք ցուցաբերել:
Տասը կույսերի հիշատակության, ինչպես նաև հրեաների հարցումներին Քրիստոսի բացատրության ու փարիսեցիների հանդիմանության օրն է:
Նույն օրը եղավ նաև Երուսաղեմի Տաճարի կործանման կանխատեսումը, Տաճարից Քրիստոսի վերջնականապես հեռանալը: Ավագ երեքշաբթի օրը Քրիստոս ընդհարվեց փարիսեցիների հետ և հանդիմանեց նրանց, որոնք էլ վերջնականապես որոշեցին մահվան մատնել Տիրոջը։ Այս օրը եկեղեցում ընթերցվում է 10 կույսերի առակը՝ իբրև հորդոր՝ առաքինության գործերով նմանվելու իմաստուն կույսերին։
Մեր Տիրոջ մատնության, ինչպես նաև մեղավոր կնոջ ապաշխարության հիշատակի օրն է: Այդ օրը Բեթանիայում, Սիմոն Բորոտի տանը, մի կին թանկարժեք յուղով օծել է Հիսուսի ոտքերը, ինչը խորհրդանշում էր Տիրոջ մոտալուտ մահը: Օծմանը հաջորդում է Հիսուսին մատնելու Հուդայի որոշումը:
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության և Ս. Հաղորդության խորհրդի հաստատման օրն է:
Առավոտյան ժամերգության ավարտին կատարվում է ապաշխարողների արձակման կարգ: Միջօրեին մատուցվում է Ս. Պատարագ:
Ոտնլվայի արարողությունը կատարվում է օրվա երկրորդ կեսին մինչև երեկոյան ժամերգություն և խորհրդանշում է այն խոնարհությունը, որ ցուցաբերեց Քրիստոս Իր աշակերտների հանդեպ: Ընթացքում կօրհնվի յուղը:
Ավագ հինգշաբթի, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է հսկման (Խավարում) կարգը: Այդ ժամանակ խորանի վրա վառվում է 12 մոմ, իսկ մեկ մեծ մոմ դրվում է կենտրոնում: Յուրաքանչյուր անգամ, երբ ընթերցվում է Ավետարանը, մեկ-մեկ հանգցնում են մոմերը, վերջում մնում է միայն կենտրոնինը: Այն խորհրդանշում է Քրիստոսին, Ով մնացել էր մենակ:
Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակի օրն է:
Առավոտյան կատարվում է ժամերգություն և Խաչելության կարգ, ընթերցում են Ավետարաններ, որոնք բովանդակում են Հիսուսի երկրային կյանքի վերջին ժամերը` մատնությունը, ձերբակալությունը, Պետրոսի ուրացումները, Պիղատոսի մոտ տանելը, մահվան վճիռը, չարչարանքներն ու անարգանքը, Գողգոթայի վրա խաչվելը, արեգակի խավարումը, մահը, թաղումը: Երեկոյան կատարվում է Թաղման կարգ՝ հանդիսավոր թափորով, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի թաղումը:
Դժոխքի ավերում, Ճրագալույցի Ս. Պատարագ
Շաբաթ օրը Տերը Մարմնով մնաց գերեզմանում, իսկ Հոգով իջավ դժոխք և ազատագրեց արդար ննջեցյալների հոգիները։ Դժոխքի ավերման ուրախալի հիշատակությունը վերաճում է Քրիստոսի հրաշափառ հարության կանխաճաշակման։
Շաբաթ երեկոյան կատարվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, երբ տրվում է Հիսուսի Հարության ավետիսը և վերջանում Մեծ Պահքը:
Ս. Պատարագից հետո կատարվում է Ս. Հարության նախատոնակ, և բոլորը ցնծագին ողջունում են միմյանց՝ ասելով. «Քրիստոս հարյավ ի մեռելոց»։
Ավագ Շաբաթին հաջորդում են
Կիրակի՝ Սուրբ Զատիկ: Հարություն Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի:
Տոնական Սբ. Պատարագ:
Երկուշաբթի՝ Ննջեցյալների հիշատակության օր` Մեռելոց:
Սբ. Պատարագ և ընդհանուր հոգեհանգիստ:
Աղբյուր՝ Qahana.am
Լուսանկարը` անձնական արխիվից
Մանուկների Աստվածաշունչ, Ավագ շաբաթ և Սուրբ Զատիկ
Уведомление: Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ծաղկազարդ. Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Աշխատակարգ. մարտի 29-ից ապրիլի 2-ը | Արմինե Մնացականյանի բլոգ
Уведомление: Մարտի 29-ապրիլի 2-ի աշխատակարգ – Հասմիկ Ղազարյանի բլոգ
Уведомление: Աշխատակարգ՝ մարտի 29-ից ապրիլի 2-ի — 1-2 դասարան
Уведомление: Մարտի 29-ապրիլի 2-ի աշխատակարգ | ԾԻԱԾԱՆ
Уведомление: Ավագ շաբաթը կրթահամալիրում ծրագիր – Մանկավարժության լաբորատորիա
Уведомление: Ավագ շաբաթը կրթահամալիրում ծրագիր | Ծեսերի բաց լաբորատորիա
Уведомление: Աշխատակարգ. ապրիլի 5-9 | Արմինե Մնացականյանի բլոգ
Уведомление: Ապրիլի 5-9 աշխատակագ – Հասմիկ Ղազարյանի բլոգ