Քո անունը որպես թափված անուշ յուղ… (Երգ Երգոց)

20

Էջմիածինը մեր ազգի հոգևոր կենտրոնն է, Էջմիածինն իմ անձնական կյանքում ևս հոգևոր կենտրոնի նշանակություն ունի: Բանն այն է, որ իմ կյանքի հոգևոր երկու խորհուրդ ի կատար է ածվել Էջմիածնում: Ինձ մկրտել են Մայրավանքում (ողորմի քեզ, Սարգիս պապ), ամուսնության պսակադրությունն էլ կատարվել է Էջմիածնի ս. Հռիփսիմե եկեղեցում: Իսկ ս. Գայանե եկեղեցու բակում ամփոփված է իմ կյանքում նշանակալից հոգևոր դերակատարում ունեցող մեկը` գրաբարի իմ դասախոսը`  Խորեն Պալյանը: Խոնարհումս…

2

Այս անգամ Էջմիածին գնալու առիթը Արարատյան թեմի կազմակերպած Գրաբարի օլիմպիադան էր: Ի տարբերության առարկայական մյուս օլիմպիադաների` այն մի կարևոր առավելություն ուներ. տիրապետողը բարյացկամությունն էր ու քննական լարվածություն չառաջացնող մթնոլորտը, իսկ ինձ համար ամենակարևորն այն էր, որ սեբաստացիները ինչպիսի ժպիտներով գնացել էին, նույն` չկորցրած ժպիտներով էլ դուրս եկան Գևորգյան ճեմարանից:

1

Դուրս եկան ու մեկը մյուսին հերթ չտալով` սկսեցին պատմել, որ հաջողությամբ կարողացել են բանավոր ներկայացնել իրենց իմացածը` գրաբար տեքստը կարդացել են, հասկացել ու փոխադրել: Գրաբարի դեպքում սա չէ՞ ամենակարևորը:

Եթե մեր սովորողները ս. Գայանե եկեղեցում գրաբար տեքստ տեսնելուց ոչ թե վախեցան կամ անտարբեր անցան, այլ մոտեցան, կռացան, կարդացին ու իրար օգնելով փորձեցին հասկանալ կարդացածի իմաստը, եթե սա չէ ձեռքբերումը, ապա էլ ո՞րն է:

5

Ինձ համար օրվա ամենասիրուն ու հուզիչ բանը հենց այդ պահն էր, իսկ տպավորիչը` ս. Շողակաթ եկեղեցու բակում «Կանթեղի» Մերիի ու Ռեբեկայի` ընկերների համար պատրաստած բացօթյա պարապմունքը Հռիփսիմե, Շողակաթ, Գայանե եկեղեցիների մասին:

18 (1)

Մյուս կարևոր դիպվածը ս. Գայանե եկեղեցու քահանա տեր Մարկոսի և Վահե սարկավագի հետ հանդիպումն ու իմաստուն զրույցն էր: Լսել էր պետք Վահե սարկավագին և տեսնել էր պետք տեր Մարկոսին` օրհնության կարգ անելիս, մեկ էլ զգալ էր պետք այն առանձնահատուկ էներգիան, որ հորդում է միայն ոչ աշխարհիկ մարդկանցից…

8

Իսկ ս. Գայանե եկեղեցու բակից հայտնության պես բացվող մեր Ամենահրաշքի` փառահեղ Արարատի շշմեցնող տեսքի մասին բառեր ոչ էլ կգտնեմ…

Ես միշտ էլ առանձնակի հուզմունքով եմ ոտք դնում Էջմիածին: Ու միշտ էլ Էջմիածնից հեռանում եմ խաղաղված ու մի քիչ ավելի ուրիշ դարձած…

Քո անունը որպես թափված անուշ յուղ…

Անցած գիշերվանից հետս է ու Սողոմոն Իմաստունի «Երգ Երգոցի» նման ոչ մի կերպ ինձ բաց չի թողնում հոգևոր մեկ այլ գլուխգործոց` Ներսես Շնորհալու «Հաւատով խոստովանիմ»-ը: Ինքը` հեղինակն այն անվանել է «Քրիստոսին հավատացող յուրաքանչյուր անձի աղոթք»: Ընդունեք խնդրեմ…

Նունե Մովսիսյան

Լուսանկարները` Նոյեմի Անդրեասյանի, նաև` անձնական արխիվից

 

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

2 комментария на «Քո անունը որպես թափված անուշ յուղ… (Երգ Երգոց)»

  1. Уведомление: Հեղինակային կրթական ծրագիրը` մեգանախագիծ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Նախաձեռնությունը՝ հակաբացիլ անշարժության | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s