Ծնունդդ շնորհավոր, Կակաչ ջան

papaver

Այսօր իմ մտերիմ ընկերոջ ու լավ բարեկամի` «Հայկական կակաչի» ծննդյան 5 ամյակն է: Նա նաև իմ անփոխարինելի օգնականն է դասարանում, առանց նրա գոյության ես չեմ էլ պատկերացնում իմ անելիքը: Հենց միայն այն փաստը, որ ամառվա ընթացքում բլոգ մուտք գործող այցելուների թիվը նկատելիորեն նվազում է, խոսում է այն մասին, որ «Հայկական կակաչը» առաջին հերթին եղել և մնում է սովորողներինը:

Հիմա ասեմ՝ ես ու իմ հավատարիմ ընկերը ինչ ունենք-չունենք: Ունենք 962 գրառում (մի 100-ի չափ էլ ջնջած կլինեմ), 3 927 կարծիք, վիրուսազերծ 4 887 սպամ («շատ ըլի, քիչ չըլի» շարքից), արդեն զբաղեցրել ենք հասանելիք վիրտուալ տարածքի 33 %-ը: Այս պահի դրությամբ ունենք 443,290 այցելու: Բլոգը, ի սկզբանե, ունեցել է ուսումնական-կրթական և հոգևոր-մշակութային ուղղվածություն:

Մեդիայում «Հայկական կակաչը» այնպիսին է, ինչպիսին ես կամ ֆիզիկական միջավայրում: Ինքը իմ արտացոլանքն է.. Միասին ուրախանում ենք, միասին տխրում (երբեմն էլ` արտասվում), մեկ-մեկ` հիվանդանում, միասին ինքնաբուժման կուրս անցնում ու առողջանում….

Հիմա կասեք` ինչո՞ւ Հայկական կակաչ: Դե, որովհետև շատ եմ սիրում այդ ծաղիկները, չէ` պաշտում եմ: Կարող եմ անհագ նայել, անվերջ լուսանկարել, երբեմն էլ` զրուցել հետները..

Մի բան էլ ասե՞մ, ես մտովի զրուցում եմ նաև բլոգի նյութերի հետ: Նյութեր կան, որոնց սիրում եմ, նյութեր՝ այնքան էլ չէ: Նյութեր էլ կան, որոնց վերաբերում եմ հարգանքով, նույնիսկ` պատկառանքով: Մի լավ խումբ նյութեր էլ կան, որոնց նկատմամբ անտարբեր եմ. ո՛չ սիրում եմ (տո՛, ոչ էլ հարգում եմ), բայց թողնում եմ հանգիստ ապրեն, որովհետև ուրիշներին են պետք:

Ես եղել և մնում եմ այն կարծիքին, որ բլոգն ու բլոգավարությունը միանգամայն տարբեր բաներ են: Բլոգավարություն, իմ կարծիքով, առաջին հերթին նշանակում է ընթերցող ունենալ: Ունես ընթերցող, բլոգավար ես, չունես այդ ընթերցողը, կներես, մեդիա ես սպառում, ասել է թե` այսօրվա թողարկածդ նյութը վաղն անխուսափելիորեն վերածվելու է մեդիաթափոնի, իսկ կատարածդ գործունեությունն էլ ինքնանպատակ բան է դառնալու: Եվ ընդհանրապես` բլոգը պետք է դիտարկել ոչ որպես նպատակ, այն ընդամենը միջոց է` գործիք:

Թարգմանում եմ միայն այն նյութերը, որոնք համացանցում չկան: Ինձ համար թարգմանությունը օդանցք է, որտեղից հորդում է թարմություն՝ բերելով նոր մտածողություն ու նոր աշխարհընկալում:

Ինքս ինձ թարգմանելիս` աշխատում եմ, որքան հնարավոր է, ազնիվ ու շիտակ լինել: Ի՞նչ ունեմ քողարկելու, թաքցնելու կամ կեղծելու, ինչ կամ` կամ: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ ու իմ բլոգին ընդունում են այնպես, ինչպիսին մենք կանք (դա ինձ համար, իրոք, կարևոր է): Իսկ նրանք, ովքեր չեն ընդունում, լավ են անում, Աստված իրենց հետ, հո բոլորը մեզ չեն սիրելու…

Հիմա նստել ու ինձ ու ինձ մտածում եմ` ես բլոգին տվել եմ նյութեր, բա բլոգը ինձ ի՞նչ է տվել: Մտածեցի ու հասկացա, որ տվել է`

  • արագ մտածելու և արդյունավետ գործելու հմտություն
  • ինքնավստահություն և ինքնաճանաչում (ինչու չէ` նաև ճանաչում)
  • հետաքրքիր մարդկանց հետ շփվելու հնարավորություն
  • համակարգված մտածողության կարողություն
  • ժամանակի խնայողություն, արագ գործելու հմտություն
  • անհրաժեշտ մեդիահմտություններ, տեխնիկական գիտելիք

Եվ վերջում` հուլիսի 5-ին` «Հայկական կակաչի» տարեդարձի օրը, ես ուզում եմ, շա՜տ եմ ուզում անպայման շնորհակալություն հայտնել Նորին գերազանցություն պատվիրատուին՝ իմ ընթերցողին: Շնորհակալություն կայք մտնելու, նյութերը կարդալու, իմ կողքին լինելու, ինչպես նաև`  մեկնաբանությունների, առաջարկների, խորհուրդների, էլի շատ ու շատ բաների համար:

Շնորհակալություն

Միշտ  Ձեր`  Հայկական կակաչ

Լուսանկարը՝  Մարկ Նեյմանի 

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Ծնունդդ շնորհավոր, Կակաչ ջան

  1. Уведомление: Բլոգավարություն բեմից այն կողմ` վարագույրի ետևում | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s