Շալվա Ամոնաշվիլի, «Թևեր»

slacqՆստել էր ծերունին ճամփեզրին ու նայում էր ճանապարհին: Տեսնում է՝  գալիս է մի մարդ, իսկ նրա ետևից՝  փոքրիկ մի տղա: Մարդը կանգ է առնում, տղային պատվիրում ծերունուն իրենց ունեցածից հաց ու ջուր տալ:

-Ի՞նչ ես անում այստեղ, ծերո՛ւկ,-հարցնում է անցորդը:

-Սպասում եմ քեզ,-պատասխանում է ծերունին: Քեզ են, չէ՞, վստահել այս երեխայի դաստիարակությունը:

 

-Ճի՛շտ է,-զարմանում է մարդը:

-Ուրեմն վերցրու այս իմաստությունը.

Եթե ուզում ես մեկի համար ծառ տնկել՝ տնկի՛ր պտղատու ծառ:

Եթե ուզում ես մեկին ձի նվիրել՝ նվիրի՛ր լավագույն նժույգը:

Իսկ, եթե քեզ վստահել են  դաստիարակության գործ, ապա հավատա՛  երեխայի թռիչքին:

-Ինչպե՞ս ես կարող եմ դա անել, ծերո՛ւկ, եթե ինքս թռչել չգիտեմ,-զարմացավ մարդը:

-Այդ դեպքում տղային դաստիարակության մի՛ վերցրու,-ասաց ծերունին՝ սևեռուն հայացքն ուղղելով երկինք:

Անցան տարիներ:

Ծերունին նստել էր նույն տեղում և նայում էր երկնքին:

Տեսնում է՝ թռչում է տղան, իսկ ետևից՝  նրա ուսուցիչը:

Իջնելով ծերունու մոտ՝  նրանք խոնարհվեցին:

-Ծերո՛ւկ, հիշո՞ւմ ես, դու ինձ պատվիրեցիր տղային թևեր տալ: Ես գտա ճանապարհը…Տեսնո՞ւմ ես՝ ինչպես են նրա թևերը աճել,-հպարտությամբ ասաց ուսուցիչը՝  քնքշորեն նայելով իր աշակերտի թևերին:

Բայց ծերունին թեթևակի հպվեց ուսուցչի թևերին, շոյեց ու շշնջաց.

-Ինձ ամենաշատը ուրախացրին քո փետուրները…

Աղբյուրը՝  Շալվա Ամոնաշվիլի,  «Հավատ և սեր»

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Լուսանկարը՝  անձնական արխիվից

Կարող եք կարդալ նաև՝  Շալվա Ամոնաշվիլի, «Շտապե՛ք երեխաներ, թռչել ենք սովորելու», «Հավատ և սեր» գրքերից հետևյալ թարգմանությունները

Ովքե՞ր են քո երեխաները, ուսուցի՛չ

Ազատ ապրելու օրինակներ

Ի՞նչ է հարկավոր, որպեսզի թևեր աճեն

Թևեր կան, բայց

Ի՞նչ է միտքը

Ի՞նչ է կրթությունը

Թևեր

Եթե դու ինձ օգնեիր

Հոգեկան էներգիա

Տվե՛ք ինձ ձեր շնորհը

Դպրոց, ուր անաստվածություն է տիրում

Մանկավարժական էսսե

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками , , . Добавьте в закладки постоянную ссылку.