Պատանեկան ամսագրերը 2016-2017 ուսումնական տարում
Պատանեկան ամսագրեր.խնդիրներ և առաջարկներ
«Երգ Երգոց» նախագիծ. ընդհանուր նկարագրություն
Աշխատանքը, ի սկզբանե, երկու ուղղությամբ է ընթացել
Առաջին ուղղություն. գրական ընթերցումներ, աուդիոգրքի ստեղծում
Նախապատրաստական փուլը տևում է մինչև մեկ շաբաթ, կախված ընթերցվող գրաբար տեքստի բարդությունից՝ երբեմն ավելի երկար: Սովորողները նախօրոք ծանոթանում են տեքստին, տանը և դպրոցում ընթերցում են: Պատրաստ լինելուն պես դիմում են Կարեն Խաչատրյանի օգնությանը` ձայնագրվելով ձայնագրման ստուդիայում: Աուդիոնյութի վերջնական` արդեն մոնտաժված նյութը տեղադրվում է «Կանթեղում», իսկ առավել հաջողվածները բերվում են կայք:
Վերջնական արդյունքը՝ «Երգ Երգոց» աուդիոգրքի ստեղծում
Երկրորդ ուղղություն. գրական ընթերցումներ, ներկայացում
Քնարիկ Ներսիսյանը Թատրոնի լաբորատորայի, նաև` 9-րդ դաս.-ների սովորողների հետ ընթերցում է, ձայնագրվում:
Վերջնական արդյունքը՝ ներկայացում (նախատեսվում է հունիս ամսին)
Հնարավոր զարգացումներ
- Սողոմոն Իմաստունի «Երգ Երգոցից» և 5-րդ դարի հայ հին և միջնադարյան դասական քնարերգությունից բացի ներառել համաշխարհային հոգևոր գրականության այլ գոհարներ ևս
- Սովորողների ընթերցումներից բացի նախատեսել դասավանդողների, ինչպես նաև` ծնողների, այլ ցանկացողների ընթերցումներ ևս
- Յուրաքանչյուր խումբ, ըստ նախօրոք պայմանավորվածության, սկսի և ավարտի կոնկրետ մի հեղինակ (ներ):
«Հոգևոր Հայաստան» նախագիծ. առկա և հնարավոր ուղղություն—զարգացումներ
Առկա ուղղություններ
- Մշակութային (հոգևոր երաժշտություն, ազգային երգ և պար, ազգային խաղեր, ցուցահանդես, թատրոն, համերգ, տոն-ծես և այլն)
- Կրթական պարտեզ
- Ուխտագնացություններ, հայրենագիտական ճամփորդություններ
Զարգացման ենթակա ուղղություն
- Հոգևոր կրթություն (հոգևոր-քրիստոնեական մշակույթ, «Հոգևոր Հայաստան», «Երգ երգոց», «Կանթեղ», «Ծիսական տոնացույց»…)
ա. Աստվածաշնչյան ընթերցումներ
բ. Նարեկից ընթերցումներ
գ. հոգևոր երգերի ձայնա և տեսանյութերի ստեղծում
դ. ընթերցումներ համաշխարհային հոգևոր գրականությունից
ե. մասնակցություն Հայաստանյայց եկեղեցու խորհուրդներին և կարգերին
զ. ծանոթացում աշխարհի հոգևոր առաջնորդների հետ, թարգմանություններ նրանց ստեղծագործություններից:
է. հոգևոր գրադարանի ստեղծում
Հաշվետվություն 2015-2016
Հեղինակային մանկավարժության հեղինակների 11-րդ մայիսյան հավաքին, որպես հեղինակ, պատիվ ունեմ ներկայացնելու 2015-16 ուս. տարվա կատարած աշխատանքը: Աշխատանքն առավել տեսանելի դարձնելու համար կներկայացվեն խմբային և անհատական գործունեության արդյունք-նմուշներ:
Խմբային գործունեության հաշվետվություն
Խմբային գործունեությունը, 2015-16 ուս. տարվա ընթացքում, ներառել է երկու տիպի աշխատանք`
- ոսումնական պարապմունքների ժամանակ արվող աշխատանք
- սովորողի ընտրությամբ ուսումնականաշխատանք կամ նախագծեր
Ուսումնական պարապմունքների ժամանակ արվող աշխատանքը նախատեսված է բոլոր սովորողների համար: Սրանք հիմնականում առարկայական կարճաժամկետ նախագծեր են:
Կարճաժամկետ նախագծեր. արդյունքներ
Սովորողի ընտրությամբ ուսումնական աշխատանքը կատարվել է ըստ սովորողների ցանկության, նախասիրությունների և հետաքրքությունների: Սրանք երկարաժամկետ նախագծերն են:
Երկարաժամկետ նախագծեր. արդյունքներ
Առականի թարգմանական բլոգ-թարգմանվել և ներկայացվել են աշխարհի ժողովուրդների, ինչպես նաև հեղինակային, կրոնական առակներ:
Թարգմանվել է 450-ից ավել առակ
Շողակն և Գրապտույտ էլեկտրոնային ամսագրերը ուղղված են եղել սովորողների ստեղծագործական ունակությունների և վերլուծական կարողությունների բացահայտմանը:
«Շողակնում» այս պահին կա 346, իսկ «Գրապտույտում»` 280 գրառում:
Ֆիլմադարան-այս նախագծում ընդգրկված սովորողները դիտում, ապա հակիրճ ներկայացում են իրենց հավանած ուսումնական ֆիլմերը:
Հրապարակել է 130 գրառում
Վիքիմեդիան պատրաստում է հոդվածներ հայալեզու Վիքիպեդիայի համար:
Վիքիպեդիան ընդունել է 200 հոդված
Կանթեղը փորձում է հետաքրքրություն խթանել հոգևոր-քրիստոնեական կրթության նկատմամբ:
Հրապարակվել է 47 նյութ, որի գերակշիռ մասը աուդիո նյութեր են:
Ընդհանուր առմամբ` նախագծերում ընդգրկված է 40-ից 50 սովորող:
Անհատական գործունեության հաշվետվություն. արդյունքներ
Դասավանդողի մեդիադարակ (անելիքներն ըստ ամիսների)
Առցանց նյութեր (հարցեր-առաջադրանքներ, արդյունք-նմուշներ)
Նախագծերով ուսուցման իմ Ավագ շաբաթը
«Կարդում ենք Տերյան» ստուգատես. ամփոփում
Հեռավար դպրոցի արդյունքներ. ուսումնասիրություն
«Հայկական կակաչ» կրթամշակութային կայք-ընդհանուր նյութերի թիվը` 940, որից 300-ը թողարկվել է մայիսից մայիս ընկած ժամանակահատվածում:
Կայքն ունի 95 հետևորդ, ընդհանուր այցելություններն այս պահին` 429 789
mskh կայքի իմ էջը հավաքից հավաք գրանցել է 640 թողարկում
«Դպիրի» իմ էջում մայիսից մայիս գրանցում են ստացել`
Նախագծերով ընդհանուր ուսուցման կազմակերպում
Մեր ամենատոնը` «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն»
Լրացուցիչ կրթություն. ընդհանուր դիտարկումներ
Էլ ինչ գարուն, որ աշնան հասունություն չունենա
Ուսումնական ճամփորդություններ
Գրաբարի վերապատրաստում. Ծաղկաձոր
Հայ-վրացական կամուրջներ. Թբիլիսի
Ուխտագնացություն Տայք, Համշեն. Թուրքիա
Վահան Տերյանի հուշարձան. Երևան
Եղիշե Չարենցի հուշարձան. Երևան
Բարձունքի հաղթահարում. Արա լեռ
Բարձունքի հաղթահարում. Բջնիի ամրոց
Ճամփորդություն Սևան, Գեղարդ, Ալափարս
Հեղինակային կրթական ծրագիրը` մեգանախագիծ
Այն, ինչն անցնող տարիների ընթացքում ստեղծվել է կրթահամալիրում, հիրավի, արժեքավոր է ու բացառիկ` անկախ թերացումներից և բացթողումներից:
Հեղինակային կրթական ծրագիրը, ըստ էության, իրականացրել և շարունակում է իրականություն դարձնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության չորս հիմնասյուները, որոնք համարվում են կրթության վերափոխման հիմնարար սկզբունքներ:
Դրանք են`
Սովորել իմանալու համար
Սովորել իրականացնելու համար
Սովորել լինելու համար
Սովորել միասին ապրելու համար:
Կրթությունը, ինչպես ինքը` կյանքը, մարդը և լեզուն, անընդհատ ու շարունակական վերափոխվելու, զարգանալու խնդիր ունի: Այն չի կարող և չպետք է կանգ առնի: Կանգառ նշանակում է հետընթաց, արդյունքում` դեգրադացում:
«Գերմանացի գրող Բրեխտի պատմվածքներից մեկում կա մոտավորապես մի այսպիսի երկխոսություն: Մի մարդու հարցնում են:
— Երբ սիրում եք որևէ մեկին, ինչպե՞ս եք վարվում:
— Ես նրա համար նախագիծ եմ մշակում,- պատասխանում է մյուսը:
— Նախագի՞ծ, իսկ հետո՞:
— Հետո հոգ եմ տանում, որպեսզի այդ երկուսն իրար համընկնեն:
— Ասացեք խնդրեմ, ո՞վ կամ ի՞նչը պետք է համընկնի մյուսի հետ. մարդը` նախագծի, թե՞ նախագիծը` մարդու:
— Իհարկե, մարդը պետք է համընկնի նախագծին»:
Հեղինակային կրթական ծրագիրը մեգանախագիծ է, ուր ընդգրկված են կրթահամալիրում բոլորը` մանկավարժներ, այլ աշխատանք իրականացնողներ, նախակրթանների սաներ, կրտսեր և միջին դպրոցների, ավագ դպրոց-վարժարանի սովորողներ և այլն: Յուրաքանչյուրը փորձում է անել այն, ինչ ցանկանում է ու կարողանում է անել: Անում է այն, ինչն իր ուժերի, համարձակության կամ ոգեշնչման տիրույթում է: Ու ոչինչ, որ հաճախ ինչ-ինչ բաներ թերի են ստացվում:
Այլ հարց է` ինչպես կամ ինչու է ոմանց մոտ այդ աշխատանքը քիչ թե շատ լավ ստացվում, իսկ մյուսների մոտ` ոչ այնքան: Կարծում եմ` սրա պատասխանը առավել քան պարզ է: Աշխատանքը (նախագծային աշխատանքը` առավել ևս) ստացվում է նրանց մոտ, ովքեր համարձակություն ունեն հավատելու իրենք իրենց և դիմացինին: Ովքեր իրենց և դիմացինին վստահորեն տալիս են ամենակարևորը` ազատություն, որը թույլ է տալիս բացելու սեփական հնարավորությունները, ըստ այդմ` կերտելով իր և կողքինների անհատականությունը:
Իսկ ի՞նչ ասել է հավատ սեփական անձի և դիմացինի հանդեպ: Ինքնավստահությո՞ւն, հազիվ թե, որովհետև ինքնավստահությունը հաճախ հիմնված է լինում չափազանցված ինքնագնահատականի վրա: Այն դեպքում, երբ հավատավոր մարդու ինքնագնահատականը կայուն է, ասել է թե` նա կարիք չունի գնահատականի: Նրա ինքնազգացողությունը, վերջին հաշվով, չի տուժում ոչ գովասանքից ու ոչ էլ` պարսավանքից: Նա ինքնաբավ և ինքնիշխան մեկն է, ով իր գործն է անում` անկախ ամեն ինչից:
-Ինչո՞ւ և ինչպե՞ս,-կհետաքրքվեն շատերը:
Դե, որովհետև նման մարդկանց ներսում կա ներքին մի ուժ, զորավոր մի բան, որը միշտ և բոլոր դեպքերում շարժում է ապահովում: Արտաքին միջավայրը կամ հանգամանքները երբեք և ոչ մի դեպքում չեն կարող խոչընդոտ հանդիսանալ: Միայն մի բան և մի դեպքում կարող է այդ շարժումը կասեցնել` սեփական անհամարձակությունը: Մնացած դեպքերում այն գործում է անվրեպ և անվարան: Ի վերջո, հավատը ոչ այլ ինչ է, եթե ոչ ազատություն տալը մեր ներսի ստեղծագործ ու անպարտելի անհատին:
Սեր և ազատություն, փառք Աստծո, կրթահամալիրում կա: Մնաց ամենակարևորը` հավատը: Իսկ սիրուց հավատ, ասել է թե` զգացմունքից և մտքից հոգևոր դաշտ ընդամենը մեկ քայլ է: Կունենա՞նք այդ քայլի կարևորության գիտակցումը` Կրթահամալիրի փոխարեն կունենանք Միաբանություն…
Իմ սիրուն կրթահամալիրին Հավատ եմ մաղթում:
Հետգրություն
Ամեն անգամ «միաբանություն» բառն ասելիս մի երազ է աչքիս դեմ հառնում: Չգիտեմ` այդ երազանքն իմ ստեղծածն է, թե՞ այն ինչ-որ տեղ եղել է ու ինձ է փոխանցվել. Մայր դպրոցի հարևանությամբ` մոտիկ, շա՜տ մոտիկ, բարձրահարկ մի շենք, ուր ապրում են կրթահամալիրում աշխատող մարդիկ: Ու, ես ամեն անգամ վայելում եմ իմ ընկերների հարևանութամբ ապրելու երջանկությունը…
Նունե Մովսիսյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Լուսանկարը` mskh-ից
Уведомление: Մայիսյան 11-րդ հավաքին ներկայացնում են | Խոսքի մշակույթ
Уведомление: Պատանեկան ամսագրերը 2016-2017 ուս. տարում | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Կլոր սեղան-հանդիպում | Մերի Երանոսյան
Уведомление: Նախաձեռնությունը՝ հակաբացիլ անշարժության | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Մենթոր ուսուցիչ, վերապատրաստումներ — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Մենթոր ուսուցիչ, վերապատրաստումներ — Սեբաստացիական մեդիադարակ