5-6 տարի առաջ, երբ mskh-ում նոր-նոր էր բացվել «Ծիսական տոնացույց» բաժինը, պատկերացնել անգամ չէի կարող, որ այն այսքան կմեծանա, կտարածվի, ընդգրկուն կդառնա: Բաժինը մեկ նպատակ ուներ՝ մեր ընթերցողին ժամանակ առ ժամանակ տեղեկացնել տաղավար տոների մասին: Ժամանակի ընթացքում բաժինը հարստացավ ազգային այլ տոների մասին պատմող նյութերով ևս: Արդեն մի քանի տարի է, ինչ տարվա ընթացքում հաստատուն կերպով ներկայացվում են 41-43 եկեղեցածիսական տոներ, ինչպես նաև՝ վանքերի,եկեղեցիների, տաճարների, պատմիչների, էրգրի, Աստվածաշնչի գրքերից Ժողովողի, Ճաշոցի, հայրաբանության, սուրբ հայրերի մասին պատմող նյութեր, ընդ որում, ամեն տարի այդ նյութերը ոչ միայն թարմացվում և լրամշակվում են, այլև նյութերին կցվում են այլևայլ մեդիանյութեր՝ տեսանյութերի և ռադիոնյութերի տեսքով, սրանք էլ ավելանալով՝ վերածվում են ամբողջական մեդիափաթեթների՝ ամանորյա, սուրբծննդյան նախգծի արդյունքներ, Վերափոխումն Սբ. Աստվածածնի, Պայծառակերպություն (Վարդավառ):
Ծիսական տոնացույց. մեդիաուղեցույց- 2014
Հունվար
|
01 |
Կաղանդ, Տարեմուտ |
|
05 |
Սուրբ ծննդյան Ճրագալույցի Սբ.Պատարագ |
|
06 |
Սուրբ ծնունդ և Աստվածահայտնություն |
Փետրվար
|
09 |
Բարեկենդան Առաջավորաց Պահոց |
|
14 |
Տեառնընդառաջ: Տոն քառասնօրյա Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն |
|
15 |
Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օր |
Մարտ
|
02 |
Բուն Բարեկենդան |
|
09 |
Արտաքսման կիրակի |
|
16 |
Անառակի կիրակի |
|
23 |
Տնտեսի կիրակի |
|
26 |
Միջինք |
|
30 |
Դատավորի կիրակի |
Ապրիլ
Մայիս
|
04 |
Աշխարհամատրան կիրակի (Կանաչ կիրակի) |
|
11 |
Կարմիր կիրակի |
|
18 |
Սուրբ Խաչի երևման տոն |
|
29 |
Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն |
Հունիս
Հուլիս
|
05 |
Սբ. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը |
|
10 |
Տոն Սբ. թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի |
|
27 |
Վարդավառ: Պայծառակերպություն Տեառն մերոյ Յիսուս Քրիստոսի |
Օգոստոս
|
17 |
Վերափոխումն Սբ. Աստվածածնի |
Սեպտեմբեր
|
08 |
Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից |
|
13 |
Նավակատիք Սուրբ Խաչի |
|
14 |
Խաչվերաց |
|
28 |
Վարագա Սուրբ Խաչի տոն |
Հոկտեմբեր
|
11 |
Սբ. թարգմանիչ Վարդապետների` Մեսրոպի, Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու տոն |
|
26 |
Տոն Խաչի Գյուտի |
Նոյեմբեր
|
29 |
Ս. Առաքյալների և մեր առաջին լուսավորիչներ Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակության օր |
Դեկտեմբեր
|
29 |
Բարեկենդան Սուրբ Ծննդեան պահոց |
Уведомление: Ուսումնական օրացույց. կրթահամալիրի տոնացույցը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Դիջիտեքի նյութեր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ծիսական օրացույց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Հ.Գ. Ինչպես սերն ու հավատը, այնպես էլ հոգևորն ու ազգայինը ինձ համար գերակա արժեքներ են ու գտնվում են անքննելի-անքննարկելիի տիրույթում: Մնացածի մասին՝ խնդրեմ, քննարկենք էլ, փիլիսոփայենք էլ: Հարգանքով՝ Նունե Մովսիսյան
НравитсяНравится
Уведомление: Մեր Ամենատոնը` «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)