Թարգմանչական ստուգատեսին

armeniacum papaver

Որևէ տեքստ թարգմանելուց առաջ անպայման փորձում եմ պարզել՝ տվյալ տեքստը հայերեն թարգմանված ունե՞նք, թե ոչ: Եթե հանդիպում եմ հաջող թարգմանության, մտովի իմ գոհունակությունն եմ հայտնում թարգմանող հեղինակին՝  հոժարությամբ հրաժարվելով նույն բանը թարգմանելու իմ մտադրությունից: Ընտրածս նյութը թարգմանում եմ այն բանից հետո, երբ պարզում եմ, որ հայալեզու կայքերում տվյալ նյութը բացակայում է կամ էլ, իմ կարծիքով, վատ է թարգմանված. հայեցի չէ, անկենդան է, կամ էլ թափթփված ու փնթի աշխատանք է արված:

Սիրում եմ թարգմանել: Նկատել եմ՝ թարգմանել եմ ուզում, երբ ներսս կարգավորելու խնդիր եմ ունենում կամ միտքս մարզելու պահանջ եմ զգում: Նախընտրում եմ աշխատել ոչ ծավալուն տեքստերի հետ: Միևնույն նյութը չեմ զլանում խմբագրել-սրբագրել տասնյակ անգամներ:

Սիրում եմ բառերի խելահեղ աշխարհը: Շատ հաճախ այս կամ այն բառը փնտրում եմ ժամեր, օրեր, եղել են դեպքեր՝ շաբաթներ: Նույն տեքստին նորից ու նորից եմ անդրադառնում ու ձեռ չեմ քաշում այնքան ժամանակ, քանի դեռ այն չի սկսում կենդանության նշաններ ցույց տալ ու լիաթոք շնչել: Այդուհանդերձ, պիտի խոստովանեմ, որ ես, որպես կանոն, իմ կատարած և ոչ մի աշխատանքից, ըստ էության, գոհ չեմ լինում:

Ինչևէ, սիրով ներկայացնում եմ ուսումնական տարվա ընթացքում կատարածս թարգմանչական աշխատանքը:

1. Անվանակարգ՝  Գրական ստեղծագործության թարգմանություն օտար լեզվից հայերեն

Հոգևոր գրականություն. Սիմեոն Աֆոնսկի

Հոգու բանալիներ

Հոգու կուրություն

Ինչ է սերը

Մտքերի դեմ պայքարի արվեստը

Անհնար է մարդկանց ուրիշի թևերը տալ

Ամենահեշտը ամենադժվար բանն անելն էմոռանալ Աստծուն

Պաուլո Կոելո, առակներ

Նայել արևին

Հիշելու ունակություն

Ներելու ունակություն

Հոգևոր զարգացման խարույկ

Երջանիկների քաղաքը

Դա հնարավոր չէ

Ընկնելու պատճառները

Ոչ թե ազատում, այլ զորություն

Հիսուս պետք չէ

Երեք քույրեր

Ընդգրկված չէր կտակում

Հրաժարում

Հարբեցող աշակերտը

Վախի հաղթահարում

Երկու ասպետ

Վերջնական անկում

Նախնյաց ոսկորները

Հոգեզմայլ երաժշտություն

2. Անվանակարգ՝  Տեղեկատվական նյութի թարգմանություն օտար լեզվից հայերեն

Հարաբերությունների 5 կանոններն ըստ Զիգմունդ Ֆրեյդի

Կյանքի 19 ոսկե կանոնները
Հնդկացիական իմաստություններ
Ի՞նչն է ամենակարևորը
Արևելքի 7 մաքրության կանոնները
Անտոն Չեխով, «Բարեկիրթ մարդու 8 հատկանիշները»
Եթե երեխան շրջապատված է…
Բուդդայի 14 պատվիրանները
Գտեք  ժամանակ աշխատելու համար
Ամեն ինչ իր տեղը դիր, և կլինի լույս
Ես ուզում եմ իմանալ

Մերֆիի փիլիսոփայական օրենքները

Սա էլ սովորողների հետ կատարած աշխատանքների հղումը՝  http://smarttvmskh.blogspot.com/

Հ.Գ. Երկար ժամանակ փնտրում էի՝  նյութի հետ ինչ լուսանկար թողարկել: Ու, քանի որ թարգմանությունների հղումները տանում են դեպի բլոգ, որոշեցի առիթից օգտվել ու Ձեզ ծանոթացնել իմ բլոգի նուրբ ու քնքուշ ծաղիկի հետ: Ծանոթացեք՝  Հայկական կակաչ (Papaver Armeniacum): Հայկական բարձրավանդակում հանդիպող ( գրանցված է Կարմիր գրքում) բնության այս նրբիկ հրաշքին արևմտահայերը տալիս էին նույնքան սիրունիկ, ունկ շոյող ու զրնգուն անուն՝  Հազրէ: Սիրուն է, չէ՞…

 Սիրով՝  Նունե Մովսիսյան

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ, Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Թարգմանչական ստուգատեսին

  1. Уведомление: Թարգմանական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s